in Խառը

Նովրուզ Բայրամ

Իհարկե արդեն բոլոր հնարավոր աղբյուրներից լսել էք այսքան Հայաստանում պարսիկների այսպիսի առատության պատճառների մասին: Դրա մասին գրել , են բազմաթիվ լրատվամիջոցներ, բլոգներ,  ասել են զոմբոտուփով և այլն:  Մի երկու բան էլ ուզում եմ իմ կողմից ավելացնեմ: Նովրուզ Բայրամ – ը պարսկական նոր տարին է, այն նշվում է  մարտի 22:  «Նովրուզ»  բառը  հին պարսկերենով նշանակում է «նոր օր»: «Բայրամ» նշանակում է տոն: 

Նովուզը եղել է, զրադաշտակն տոն՝ զրադաշտական նոր տարի:  Գարնան ու զարթոնքի տոն:

Ինձ համար ամենահետաքրքրականը այն է, որ Նովրուզի տոնական սեղանը շատ նման է, հայկական Սուրբ Զատիկի սեղանին: 
Պարսիկները ինչպես և հայերը այդ օրը ներկում են ձու: Նախորոք աճեցրած գարու կամ ցորենի ծիլերը նույնպես դրվում են սեղանին  որպես զարդ:  Չիրը , չամիչը, տոնական թխվածքեղենը և այլն և այլն …  Ասեմ ավելին, զրադաշտական պարսիկները(պարսերը) մինչև այսօր էլ Նովրուզի տոնակատարություններին խմում են գինի:
 Ինչպես բոլոր այլ երկրներում և ազգերի մոտ, նոր կրոնի գալստյան հետ հին հեթանոսական կամ էլ ոչ հեթանոսական(օրինակ Զրադաշտականությունը) կրոնների ծեսերը և ավանդույթները վերաիմաստավորվում են, դրանց տրվում է նոր խորհրդաբանական մեկնաբանություն: Մահմեդական կրոնը նույպես , վերաիմաստավորել է այս տոնը և այն փոքր ծիսկան տարբերություններով նշում են նաև մահմեդական պարսիկները:
 Ի՞սկ ինչու են բազմաթիվ պարսիկներ նախընտրում իրենց նոր տարվա տոներին գալ Հայսատան: Դրան մի քանի պատճառ կա: Առաջինը այն է, որ Հայաստանում գները Պարսկաստանի գներից շատ չէն տարբերվում: Հայստանը մոտ է գտնվում և ճանապարհային ծախսերը մինիմալ են : Իսկ ամենակարևորը դա ավելի մեծ ազատություն է, որը նրանք գտնում են Հայստանում: Օրինակ  այս տարվի հանգստացողների առաջին ալիքն ողողել էր կանացի վարսավիրանոցները : )
 Դե իհարկե մենք էլ շատ «լավ» ենք դիմավորում մեր հյուրերին: Դիմավորում ենք թալանչի տաքսիստներով և վարձվող բնակարանների գների անհասկանալի թռիչքներով: 
 Դիմավորում ենք նաև  կանանց միամսյակի զեղջերով: Ներկայացնում եմ իրականում տեղի ունեցած զրույց մի պարսիկի և մի հայուհու միջև:
– Ինչպե՞ս է ձեզ համար Հայաստանը:
-Շատ հաճելի երկիր է, արդեն քանի տարի է այստեղ ենք հանգստանում: 
-Իսկ ի՞նչն է հատկապես հաճելի:
-Ձեր հայենակիցները շատ են սիրում ու հարգում մեզ: Նույնիսկ մեր նոր տարվա կապակցությամբ բոլոր խանութներում և սրահներում զեղջեր են սկսում անել:
– Հաաաա, ոչի՞նչ, որ ձեր նոր տարվա կապակցությամբ, մեզ էլ (կանանց) հաճախակի նվերներ ու ծաղիկներ են նվիրում …

  1. Հմմմմմմմ մի 2 օր առաջ ինձ ասեցին, որ մեր իրանահայ բարեկամներից ոմանք զոմբատուփով հարցազրույցի ժամանակ խորհուրդ են տվել ամբողջ հայ ազգին անգլերեն ուսումնասիրել, որովհետև արի ու տես որ մենք անգլերեն չգիտենք իսկ դա շատ լուրջ է անդրադառնում մեր զբոսաշրջության վրա: Տո այ ախմախներ անունով պարսկահայ եք կոչվում հայերեն չգիտեք, անգլերենից եք խոսում են ժամանակ, որ խանութ մտած ժամանակ իսկի բարևը անգլերեն չգիտեք: Ժողովուրդ ջան իմ փորձից եմ ասում սրանց մինչև 2 բառ հասկացնում ենք հոգիներս դուրսա գալիս ի դեպ հիմնականում վարժ անգլերենով( դե իրանք "ՊԱՌՌՌՍԻԿ" են, իրանք հայերեն չգիտեն):

  2. Հա էլի, տենաս որտեղի՞ց էն հայտնվել 😀

Comments are closed.