in Արշավներ, Լուսանկարներ

Դիլիջան-Մաթոսաավանք-Ջուխտակ վանք- Հաղարծին 2

Ինչպես խոստացել եմ այստեղ, տեղադրում եմ արշավական պատմության  շարունակությունը:
Ուրեմն նույն օրը Մաթոսավանքից դուրս եկանք ու ուղևորվեցինք դեպի  Ջուխտակ վանք: Ճանապարհը տևեց մոտավորապես մեկ ժամ, կամ մի քիչ ավելի (եթե ինձ չի խափում իմ ժամանակի զգացողությունը): Ահա և Ջուխտակ վանքի, և նրա շրջակայքի մի քանի նկարներ:
 

 
 
Ջուխտակ վանքում մի որոշ ժամանակ մնալուց հետո, գնացինք դեպի Հաղարծին՝ հույս ունենալով, որ հենց նույն օրը կհասնենք տեղ և այնտեղ արդեն կգիշերենք: Բայց օրը մեզ համար լրիվ ուրիշ բան էր պատրաստել: Բանը նրանում է, որ սարեր-ձորերով Հաղարծին գնալու համար մենք օգտվում էինք GPS navigator սարքից, որը ցույց էր տալիս Հաղարծինի կորդինատները, հեռավորությունը մինչև Հաղարծին, ուղղությունը որով պիտի գնայինք, մեր և Հաղարծնի բարձրություները ծովի մակարդակից, և այլն: Ինչ ասած, լավ սարք է GPS navigator-ը, շատ օգտակար: ՈՒրեմն այն մեզ ցույց էր տալիս, որ մինչև Հաղարծին հեռավորությունը 15 կմ-էր (եթե ճիշտ չէմ ասում Արան ինձ կուղղի): Դե պարզ է, որ հեռավորությունը ուղիղ գծով է հաշված: Մտածեցինք, որ կարելի է գնալ մի 5 ժամում հաշվի առնելով տեղանքի անհարթությունները: Ու գնացինք … 🙂 Հա նշեմ , որ շարժվեցինք ժամը 4: 30:
Ճանապարհին մեզ մի քանի անակնկալներ էին սպասվում: Առաջին անակնկալն այն էր , որ մի բույսեր հավաքող տղա ասաց , որ մոտակայքում կա մի մատուռ, անունը ՝ «Խաչի մատուռ», այս մատուռի մասին մենք ոչ մի բան չգիտեինք և նախորոք չէինք նախատեսել այն տեսնել: Բայց որոշեցինք որ արժե այն տեսնել: Մի 15 ր քայլելուց հետո տղան մեզ հասցրեց մատուռի մոտ:
Մատուռի մոտ հաց կերանք, ու ճանապարհ ընկանք դեպի Հաղարծին: Ճանապարհին բարձրացանք մի քանի սար, նորից իջանք, նորից բարձրացանք, նորից իջանք …
 
 
Երեկոյան անձրև սկսեց գալ, և այդ ժամանակահատվածի նկաներ չկան, հասկանալի պատճառներով չէմ նկարել: Արդեն մութ էր, երբ հերթական սարից իջանք ձոր, տեսանք այնտեղ մի տուն: Հույս ունեինք, որ վերջնակերը արդեն մոտ է, և այդ տան բնակիչները մեզ կասեն կարճ ճանապարհը, մեզ ջուր կտան: Ու մենք հասնելով Հաղարծին այտեղ հանգիստ կվայելենք մեր քնապարկերը, վրանը, խարույկը, սուրճը և տաք-տաք գրեչկայով տուշոնկեն:
Առը հա քեզ, բարև ձեզ, պարզվեց, որ Հաղարծին մենք այդ օրը ամեն դեպքում չէինք հասնելու երեք պատճառով: Առաջինը ՝ անձրևը դանդաղ բայց հաստաուն վեր էր ածվում սելաֆի: Երկրորդը՝ արդեն մթնում էր: Երրորդը ՝ դեռ շատ ճանապարհ կար: Մենք չթողեցինք մեզ երկար համոզեն, և համաձայնվեցինք մնալ գիշերելու տեղաբնիկների տանը: Տեղաբնիկներն էին Անուշավանը և նրա կինը :
  1. էն մեկը գողացա դնեմ փռոֆայլ նկար

  2. ծառի մոտ կանգնածն ու դրա կողքի նկարը սատկացնում են :Ճ հզորություն ա !!! 🙂

    —————–
    այ GPS-ով տուրիստներ՜՜՜ :)))))

  3. Ոնց եմ կարոտել մեր սարերին… Երանի ձեզ, տղաներ, որ կարող եք բարձրանալ ու վերևից հիանալ… Երանի ձեզ, որ կարող եք հին ու նոր վանքերն այցելել… Վայելեք, քանի կարող եք!!!

  4. Հարգելի ayd-es-em ,
    իսկ ինչը՞ պիտի խանգարի, որ էլ չկարողանանք

  5. Կոնկրետ ինձ խանգարում է հեռավորությունը…
    Խանգարող հանգամանքներ միշտ էլ հայտնվում են, ու լինում են այնպիսիք, որ հնարավոր չէ հաղթահարել, ինչքան էլ մեծ լինի ցանկությունդ…

  6. Իրոք, լինում են անհաղթահարելի պայմաններ 🙁

Comments are closed.