in Երաժշտություն

Զոմբոտուփ : Եվրոտեսիլ 2010

Ավարտվեց, գլուխներս ազատվեց …
  Եվա ջան, հանկարծ չտխրես, բան չկա, դու լավ աղջիկ ես, լավ երգում ես, սիրունիկ ես… քո երգը ինչքան էլ իմ ճաշակի չի, հաստատ ավելիին էր արժանի: Բայց դե մի բան էլ պիտի ասեմ, դու չէս վաստակել Եվրոտեսիլ գնալու իրավունքը արդար ճանապարհով, համաձայնվիր, որ եթե հաղթեիր դա Աստծո օրհնությունից պիտի լիներ, իսկ եթե պարտվել էս դա արդեն պատիժ է, չնայած ի՞նչ իմանամ … Աստված ինձնից էլ է նեղացել, շուտվանից չի զանգել, թե չէ կհարցնեյի …

Լավ, անցնեմ շան լափ ցպնելուն ….

Ամեն տարի միևնույն բանը, ամեն տարի մեր աստղերը ու աստղիկները, գլամուրիկները ու գլամուռզիկները սփյուռքից ողորմություն(ձայներ) խնդրելով են զբաղվում: Հերիք չի՞: Մեր սփյուռքը շատ փոքր է, որ կարողանա բոլոր երկրներից բարձր միավորներ ապահովել, լավ երգեր է պետք ուղարկել, չնայած այս մեկը կարծես թե հեչ վատը չէր: Բայց այս տարի պալատական գլամուռզիկները իրենք իրենց գերազանցեցին, քարոզչություն էր գնում չքվեարկել ուժեղներին, ինչ որ մարտավարության ու դիվանագիտության մասին զառանցանքներ էին հնչում: Չի կարելի այդքան փոքրանալ: Դա մի հատ ստից միջոցառում է, եթե մի ժամանակ լավն էլ եղել է, բայց դա было давно и не правда: Այդպիսի ստից բաների համար պետք չի այդքան լպրծունանալ :
 Մեկել մի այնպիսի տպավորություն ստեղծվեց ինձ մոտ, կարծես «Թուրքիա» և «Ադերբեջան» բառերը տաբուի տակ լինեին, ու մերոնք թուրքիայի և ադերբեջանի մասին աշխատում էին չխոսել: Իգնոռ էին անում թուրքիայի և ադերբեջանի մասին գրեթե բոլոր ակնարկները, չէին թարգմանում, կամ սկսում էիր խոսել ինչ որ կողմանկի բաներից: Լավ ինչ արել արել են…. Բայց հարց մնաց իմ մոտ, վերևի՞ց էին այդպես հրամայել, թե՞ սեփական նախաձեռնությամբ էին անում …

Լավ, անցեմ մեղր ցպնելուն … Ապրի Եվան, ապրի Նալիչը, ապրի էտ ադերբեջանցին, ապրի ուկրաինացին, հրեան, վրացին: 

 Ամոթ Գոռան Բրեգովիչին, էտ ի՞նչ աղբ էր ուղարկել, պախարակվեց ալամ աշխարհով:
   Բա հույները, տեսաք, հահհհահահ, քամակներից կրակ ու բոց էին բաց թողնում, են որ ասումա «կրակ ծռտես դու հա՜», լրիվ դրանցն էր …
  Գերմանացին ուներ երեք բան, յուրահաուկ տեմբրով ձայն ու հեշտ ու երկար ժամանակով գլուխը մտնող երգ ,ու խարիզմա … 

Եզրակացություն :
Շոուբիզնեսը արվեստի հետ ոչ մի կապ չունի… Կասեք գյուտ արեցիր հա՞՜: Չէ, չարեցի: Շոուբիզնեսը ավելի շատ հոգեբանության հետ կապ ունի , ու քաղաքականության…. Սա երևի արդեն գյուտ էր : )

Նախորդ հոդվածներից այսպիսի բան եմ գրել «Եվա Ռիվասի երգը տափակ ու անիմաստ երգ է։» Հիմա էլ այդպես չէմ մտածում, հնենաց վատ երգ չի: Գիպնոզը ազդել ա հա՞ վրաս 😀 😀 😀 😀 😀 
  1. :ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ
    էս նոր բառդ երկու արմատանոց ա ?
    լպրծուն – անալ :DDDDDDDDDDDDDD

    ——————————-

    լավ ամփոփում էր, ապրես.
    ուկրաինայի երգը շատ լավ պոտենցիալ ուներ, բայց էդ աղջիկը չկարեցավ էլի էդ երգի ամբողջ հմայքը հաղորդի.. ափսոս.

    Եվա ջան, որպես նորելուկ երգչուհի, լավ էլ տեղ ես բռնել, ուրախացի:

Comments are closed.