in Թարգմանություններ, Թարգմանություններ Կաստանեդաից, Փիլիսոփայական

«Դոն Խուանի ուսմունքը : Յակի ցեղի հնդկացիների գիտության ճանապարհը» գրքից.

փշախնձորի, արջընկույզ, ժանտընկույզ

28 Դեկտեմբերի 1964 թ.
– Դոն Խուան , դու ինձ ասում էիր , որ «սատանի խոտը*» փորձում է մարդկանց: Ի՞նչ էիր ուզում դրանով ասել:
– «Սատանի խոտը» շատ նման է կնոջը , և կնոջ նման շողոքորթում է տղամարդկանց: Նա տղամարդկանց համար ծուղակներ է պատրաստում ամեն մի շրջադարձի վրա: Նա քեզ համար էլ է ծուղակ դրել, երբ ստիպել էր քեզ քսուկը ճակատիդ քսել: Նա կրկին կփորձի այդ անել, և դու հավանաբար կտրվես գայթակղությանը: Ես քեզ զգուշացնում եմ, այդպիսի բան չանես: Նրան կրքով մի՛ ընդունի: «Սատանի խոտը» – գիտեցողի գաղտնիքներին հասնելու ճանապարհներից մեկն է ընդամենը: Կան նաև այլ ճանապարհներ: Սակայն նրա ծուղակը այն է, որ նա ստիպում է քեզ հավատալ, որ իր ճանապարհը միակն է: Ես ասում եմ , որ չարժե ամբողջ կյանքը ծախսել միակ ճանապարհի վրա, առավել ևս , որ այդ ճանապարհը սիրտ չունի:
– Բայց ինչպե՞ս իմանալ, դոն Խուա՛ն՝ ունի՞ արդյոք սիրտ ճանապարհը:
– Ճանապարհով վճռականորեն գնալուց առաջ, հարցրու ինքդ քեզ, ունի՞ արդյոք այս ճանապարհը սիրտ: Եթե պատասխանը՝ «ոչ» է , դու կիմանաս այն և կարող ես ընտրել այլ ճանապարհ:
– Բայց ինչպե՞ս ես կարող եմ հաստա՛տ իմանալ, ունի՞ արդյոք ճանապարհը սիրտ:
– Ցանկացած մարդ կիմանա , դա: Դժբախտությունը նրանում է , որ ոչ ոք չի տալիս այդ հարցը: Եվ երբ մարդը վերջապես հասկանում է, որ առանց սրտի արահետ է ընտրել , արահետը արդեն պատրաստ է սպանել նրան: Այս կետում քչաքանակ մարդիկ են կարողանում սանձել իրենց նպատակասլացությունը և դադարեցնել այդ ճանապարհը:
– Ինչի՞ց ես պիտի սկսեմ, դոն Խուա՛ն, որպեսզի պատշաճ կերպով այդ հարցը ինքս ինձ տամ:
– Ուղղակի հարցրու ինքդ քեզ:
– Ես ի նկատի ունեմ՝ չկա՞ արդյոք ինչ-որ մի հատուկ մեթոդ նրա համար, որ ես ինքս ինձ չխաբեմ ու չհավատացնեմ, որ պատասխանը «այո» է, այնինչ իրականում այն «ոչ» է:
– Բայց ինչու՞ դու պիտի խաբես ինքդ քեզ:
– Հնարավոր է ՝ այն պատճառով, որ այդ պահին ճանապարհը հաճելի և ուրախալի կթվա:
– Դա անհեթեթություն է: Անսիրտ ճանապարհը երբևէ ուրախալի չի լինում: Անհրաժեշտ է տաժանակիր աշխատել նույնիսկ նրա վրա կանգնելու համար: Մյուս կողմից` սրտով արահետը թեթև է: Քեզ անհրաժեշտ չէ աշխատել այն սիրելու համար:
Դոն խուանը փոխեց խոսակցության ուղղությունը, և խլացրեց ինձ այն գաղափարով, որ կարծես ինձ դուր է գալիս «սատանի խոտը»: Ես ստիպված էի համաձայնվել , որ ես նախընտրում եմ այն: Նա ինձ հարցրեց, ինչ եմ ես զգում նրա «դաշնակցի*»՝ «ծխի*» նկատմամբ: Եվ ես ստիպված էի խոստովանել, որ «ծխի» մասին նույնիսկ միտքը ինձ մինչև ուշաթափվելու աստիճան սարսափեցնում է:
– Ես քեզ ասում էի, որ ճանապարհ ընտրելիս պետք է լինել վախից և ամբիցիաներից ազատ, բայց «ծուխը» կուրացնում է քեզ վախով, իսկ «սատանի խոտը»՝ ամբիցիաներով:
Ես վիճում էի , որ ամբիցիաները անհրաժեշտ են նույնիսկ որևէ ճանապարհի վրա միայն կանգնելու համար, ու որ նրա պնդումը, որ պետք է լինել ամբիցիաներից ազատ, անիմաստ է : Մարդուն անհրաժեշտ է ամբիցիա , որպեսզի նա սովորի:
– Սովորելու ցանկությունը ամբիցիա չէ,- ասաց նա, – իմանալու ցանկությունը մեր՝ որպես մարդ , ճակատագիրն է: Իսկ «սատանի խոտ» փնտրելը նշանակում է ուժ փնտրել, իսկ դա ամբիցիա է, որովհետև դու իմանալուն չես ձգտում: Մի թույլ տուր «սատանի խոտը» քեզ կուրացնի: Նա քեզ արդեն բռնել է իր կարթով: Նա փորձում է տղամարդկանց և տալիս է նրանց ուժի զգացողություն: Նա նրանց զգալ է տալիս, որ իրենք կարող են անել այնպիսի բաներ, որոնք սովորական մարդը ի վիճակի չէ անել: Բայց հենց դրա մեջ ել նաև նրա ծուղակն է: Եվ հաջորդ պահին առանց սրտի ճանապարհը շուռ կգա մարդու դեմ և կոչնչացնի նրան: Շատ բան պետք չէ մեռնելու համար, բայց մահ փնտրելը նշանակում է ոչինչ չփնտրել …

* սատանի խոտ – փշախնձորի, արջընկույզ, ժանտընկույզ, ռուս. дурман, լատ.Datúra
* ծուխ – հալյուցինոգեն սնկերի և այլ նյութերի ավելացումով ծխելու համար նախատեսված խառնուրդ:
* դաշնակից – բույսերի հետ կապված հոգիների դաս: Յակի ցեղի շամանները համապատասխան բույսերը ներս ընդունելով՝ «շփվում» էին դրա հետ կապված հոգու հետ:

Մաս նախորդ                                                                 Մաս հաջորդ

  1. Շատ հավանեցի! Իսկ հետաքրքիր է "ամբիցիա" բառի հայերեն համարժեքը որն է?

  2. Չգիտեմ, "ամբիցիա" բառը հայերեն ոնց կլինի, ոչ մի հարմար բան չգտա :(,
    Դրա համար էլ թողել եմ ինչպես կա, հուսալով որ ընթերցողը խորհուրդ կտա :

  3. ինձ թվում ա, դա թարգմանվում ա որպես հավակնություն, նկրտում կամ փառասիրություն` կախված կոնտեքստից:

  4. Էդ ջան, դրանք մտածել եմ, բայց հարմար չգտա, ինձ թվաց որ լրիվությամբ չէն համապատասխանում, եսիմ հլա դեռ կմտածեմ ու կփնտրեմ, ապրես:

  5. Google-ը առաջարկում է "փառասիրություն", եթե այդպես է, ապա Դոն Խուանի հետ չհամաձայնվել չի լինի 🙂

  6. Լիանա ջան, ձեզ էլ շնորհակալություն

  7. Արտակ ջան, ամբիցիայի հայերենը հավակնությունն է, բայց ինչու ես ընտրել հենց էս հատվածը??

  8. «հավակնություն»-ը դուրս չի գալիս, բայց մերսի: Իսկ հատվածը միայն սա չի մի երկու հատ էլ կա, բացի դրանից դեռ շատ հատվածներ եմ նախատեսում թագմանել:
    Ընտրության հատուկ սկզբունք չունեմ, որ հատվածները դուրըս գալիս են նրանք …

  9. կարծում եմ կարող է նաև թարգմանվել որպես գոռոզություն,եսասիրություն,պատվամոլություն

Comments are closed.