Հնդկացիների Տոհմապետերի Իմաստությունը (թարգմանություն)

1. Ճիշտն ասելու համար շատ խոսքեր անհրաժեշտ չեն:
2. Ի՞նչ է կյանքը: Դա լուսատիտիկի գիշերային լույսն է, դա բիզոնի շնչառությունն է, երբ գալիս է ձմեռը, դա խոտի վրա պարկող ստվերն է, որը հալվում է լուսաբացին:
3. Սիրի՛ր հողը, այն քեզ ժառանգված չէ քո ծնողներից, այլ՝
պարտքով վերցված քո զավակներից:
4. Միայն այն ժամանակ, երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, ու կսպանվի վերջին թռչունը՝ դուք կհասկանաք, որ փողը չի կարելի ուտել:
5. Ամուսնության առաջին տարին նորապսակները նայում էին իրար ու մտածում` կարող են արդյոք իրար հետ երջանիկ լինել: Եթե ոչ` նրանք իրար հաջողություն էին մաղթում, և իրենց համար նոր ամուսիններ էին փնտրում: Եթե նրանք հանկարծ պարտադրված լինեին իրար հետ ապրել, մենք այնքան հիմար կլինեինք, որքան սպիտակ մարդն է հիմար:
6. Մեծ Ոգին անկատար է: Նա ունի լուսավոր և խավար կողմեր: Պատահում է, որ խավար կողմը մեզ ավելի շատ գիտելիքներ է տալիս, քան լուսավորը:
7. Նույնիսկ քո լռությունը կարող է աղոթքի մի մաս հանդիսանալ:
8. Գիտելիքը թաքնված է բոլոր իրերի մեջ: Շատ տարիներ առաջ աշխարհը գրադարան էր:
9. Մենք եկեղեցիներ չենք գնում, որովհետև դրանք մեզ կսովորեցնեն բանավիճել Աստծո մասին:
10. Երբ մահանում է լեգենդը և կորչում երազը, աշխարհում այլևս վեհություն չի մնում:
11. Մեկ հատ «վերցրու»-ն ավելի լավ է, քան երկու «ես կտամ»-ը:
12. Մի արի իմ ետևից. հնարավոր է, որ ես քեզ չառաջնորդեմ: Մի գնա իմ առջևից, հնարավոր է, որ ես քեզ չհետեվեմ: Այլ քայլիր իմ կողքից, և մենք մեկ ամբողջականություն կլինենք:
13. Ճշմարտությունն այն է, ինչին մարդիկ հավատում են:
14. Նույնիսկ փոքր մուկն ունի պայծառ լինելու իրավունք:
15. Ես տառապում եմ, երբ հիշում եմ, թե որքան լավ բառեր են ասված և քանի խոստում չիրականացված: Այս աշխարհում չափազանց շատ խոսում են նրանք, ովքեր ընդհանրապես խոսելու իրավունք չունեն:
16. Թող իմ թշնամին ուժեղ և վախենալու լինի: Եթե ես նրան հաղթեմ, ես ամաչելու բան չեմ ունենա:
17. Նա ով պատմություններ է պատմում, կառավարում է աշխարհը:
18. Ձգտիր իմաստության, այլ ոչ թե գիտելիքների: Գիտելիքները անցյալն են, իսկ իմաստությունը՝ ապագան:
19. Երբ դու ծնվեցիր , դու լալիս էիր, իսկ աշխարհը՝ ծիծաղում:
Ապրիր այնպես, որ մահանալիս դու ծիծաղես, իսկ աշխարհը լաց լինի:

Նստած Ցուլ, Սիտլ,Սպիտակ Ամպ և այլ XIX դարի հնդկացիական ցեղապետեր:

Հնդկացիների Տոհմապետերի Իմաստությունը (թարգմանություն)-ը Մեկնաբանված է 16 անգամ

  1. Artak Kolyan

    համաձայն եմ, էշ եվրոպացիք/ամերիկացիք ինչ ձև դրանց քոքը կտրին :(

  2. haSmbatyan

    ապրես Արտակ ջան!!!

  3. Tirayr

    Շատ լավն էր Արտակ ջան, ես հնդկացիներին և իրանց մշակույթը շատ եմ սիրում, բայց դե իրանց ժամանակն անցել էր, էդ հողի երեսին իրանց տեղը չէր այլևս…

  4. Edd

    Տիրո քու վախտն էլ ա անցել, եսա գալիս եմ քու վրա ուժ կիրառեմ! :D

    «Նա ով պատմություններ է պատմում, կառավարում է աշխարհը» = MASS MEDIA !!!

  5. Artak Kolyan

    haSmbatyan:
    Խնդրեմ :)

    Tirayr:
    Իրենց ժամանկաը թամամ չէր էլ եկել, ետ ե՞րբ հասցրեց անցնի: Եկան աննասունավարի ցեղասպանություն արին …

  6. Artak Kolyan

    Համաձայն եմ, ես էլ կգամ ուժ կիրառելու :Դ:Դ:Դ

  7. Krist Marukyan

    ակունք իմաստության! :)

  8. Anonymous

    Իրանցից մեկին բերեինք մեզ նախագահ, բալքի մեր անասուններին սովորացնեին էրկու իշի գարի իրարից ջոկել…

  9. Anonymous

    Գեղեցիկ էր բայց մեծամասնությունը վերցրած է քրիստոնեությունից քանի որ ծանոթ էի վաղուց։ Մենք ծանոթ չենք մեր ունեցած արժեքներին զարմանում ենք երբ լսում ենք ուրիշից։
    Ժիրայր Արմեն

  10. Artak Kolyan

    ո՞րն ա ըստ ձեզ վերցրած քրիստոնեությունից:
    Կամ եթե մի բան նմանացնում էք քրիստոնեությանը, (ես օրինակ չէմ նմանացնում) պարտադիր պիտի վերցված լինի՞

  11. Tirayr

    Ժողովուրդ ջան պետք չի ուժ կիրառել իմ վրա :-) ) Արտակ ջան նրանք ովքեր ցեղասպանության են ենթարկվում, այդ թվում նաև մենք, դա արդեն իսկ փաստում է, որ նրանց ժամանակը անցնում է: ( ի միջայլոց դա իրանք էլ գիտեին իրանց մարգարեություններով ):

  12. Artak Kolyan

    Տիր ջան, ու՞մ մարգարեություններով, քո ասած մարգարեությունները հարաֆային ամերիկայի քաղաքակրթություններում կային, իսկ սրանք հյուսիսային ամերիկայի հնդկացիներն են, չնայած տեքստից հստակ չի զգացվում, բայց դու հլա դրա դեմքին նայի, ու անունին ՝ «Նստած Ցուլ», սրանք քո ասած մարգարեություններից չունեին:
    Իսկ հրյաների ժամանակն էլ էր անցել հա՞, որ էլի մեր,հնդկացիների, հույների ու էլի շատ շատերի նման ցեղասպանության են ենթարկվե՞լ: Լավ էլ անցելա՜, էռնեկ մեր ժամանակն էլ դրանց ժամանակի պես անցներ :Դ:Դ:Դ:Դ

  13. araycho

    տղեք, ստեղ որ մոմենտն ա քրիստոնեությունից????
    կամ էլ թե չէ հնդկացիք հո ավետարան չեն կարդացել…
    էս գլուխգործոց մտքերը մի զիբիլոտեք փափկասուն քրիստոնեությամբ !!!!!!!!!

  14. araycho

    Տիր, սխալ ես ապեր, արի մեղանչի :-ՃՃՃՃՃՃՃ ու տերտերը մեղքերդ կքավի :-ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ

  15. Artak Kolyan

    Այ Արա ջան, գիտենք որ քրիստոնեությունը ու դու իրար հետ չունեք, բայց դե քրիստոնեություն էլ կա, քրիստոնեություն էլ :Ճ, չնայած ճիշտ էս , հնդկացիները հաստատ ավետարան չէն կարդացել :Դ:Դ:Դ:Դ:Դ
    Մի բան եմ հիշում, մի ժամանակ տարբեր , ոչ ուղղափառ քրիստոնեական խմբերի ներկայացուցիչների հետ էի շփվում, գիտեք ինչ էին ասում, ասում էին, որ բոլոր կրոններում ինչ որ կա, վերցվածա աստվածաշնչից ու նենգափոխված :Դ:Դ:Դ:Դ:Դ:Դ:Դ:Դ: Ասում էին «Սատանան գող ա» :Դ:Դ:Դ:
    Դե օրինակ վեդաները ու ուպանիշադները գրոները անպայման ամեն մի գլուխը գրելուց առաջ անպայման 15 ր Ծննդոցն էին կարդում :Դ:Դ:Դ:Դ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>