in Հայոց Լեզու, Պայքար

Հայ մանուկին հայ դպրոց

«Վիշապազուն քուրմը կանչէց …
…..
Դառնամ երգիչ,
դառնամ գինի,
դառնամ լարը անուշ վինի,
Տիր ոտքերդ դիր իմ լեզվին,
Որ ես գինու գույնը երգեմ …
Օ Տիր , օ Տիր , Տիր տուր մեզ ԳԻՐ.
….
Օ, Տիր, օ Տիր տուր ինձ թրթիռ, որ ես համակ դառնամ բամբիռ…»
Բամբիռ

Այսօր կայացավ, «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հերթական երթը, կազմակերպական մանրամասնությունները կարող էք կարդալ այստեղ:
Ես կդնեմ միայն մի քանի նկար և կգրեմ իմ անձնական տպավորությունները և մեկնաբանությունները:

Ոգու պար
Հլա տեսնեմ էս ինչ խաբարա՞
Սկսվեց

Լոզունգներ
1.Հայ մանուկին հայ դպրոց (այո՜)
2.Հայաստանում հայերեն
3.Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ով չգիտի ամոթ
4.Ո՛չ գաղութացմանը
….
Ինչու էնք այսքան քի՞չ
Ֆեյսբուքի խմբում կա 3183 անդամ, այսօր կիրակի է,
հարց …
պատասխան ….
խնդրանք-խորհուրդ :  ախպերներ ու քույրեր ջան ըտքան վիրտուալ մի եղեք, մի քիչ էլ ռեալ եղեք … ես մարդ գիտեմ, որ լավ ակցիաները հավեսով like ա անում, բայց ոչ մի բանի չի մասնակցում, իսկ դուք գիտե՞ք …
Բայց ոչինչ … «Ակտիվ փոքրամասնությունը հաղթում է պասիվ մեծամասնությանը»: Գիտե՞ք ով է ասել, մի շատ վատ մարդ ՝ Ադոլֆ Հիտլերը, բայց ով ասելը ասածի ճշմարտությանը չի խանգարում …. լավ, տեսնենք …
Շան լափ
Հարգելի կազմակերպիչներ, բարձրախոսը ամեն մի անպատասխանատու մարդու ձեռք մի տվեք: Մի երիտասարդ սկսեց ազգային խտրականություն քարոզել, մոտավորապես՝ «մյուս մայթում «շահ պիցերիան» է գտնվում, էդ շահերը մեզ կոտորել են հազարամյակներ … , իսկ դրանց անունով կոչվող պիցցերիաներ են բացվում …. մի քիչ այնկողմ էլ ռուսական «ցար» օբյեկտն է գտնվում …. », ու նմանատիպ բաներ … Կներեք ես սրա տակ չէմ ստորագրում, սա հիմարություն է … : Ես ստորագրում եմ, բոլոր վերը նշված լոզունգների-կարգախոսների տակ, ինձ մի ձայն է հասնում, բայց ես հազար անգամ ստորագրում եմ ամեն մեկի տակ …
Վերջաբան
Մինչև հիմա բան գրեթե չէմ գրել մեր լեզվի մասին, թողել եմ, որ ինքը իր մասին խոսի, «Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին» շարքում, բայց մտածում եմ, որ պետք է.
Մեսրոպ մաշտոցը միակ պատմական գործիչն է , որին ընդունում են, ցանկացած տեսակի գաղափարախոսության կրողները, հասկանում է՞ք սա ինչ է նշանակում … Դարերով ասվել է, որ մեր ազգը պահպանվել են լեզվի և հավատի շնորհիվ… այսօր դա առնվում է լուրջ կասկածի տակ, բայց միայն եկեղեցու իմաստով, չքիտեմ ցավոք , թե բարեբախտաբար, եկեղեցին այսօր այլևս չի կարողանում միավորել մտավորականությունը: Պատճառը գաղափարական դաշտի  անցյալ դարերի հետ համեմատած անհամեմատելի ընդարձակումն է: Այս դաշտի ոչ բոլոր շերտերում են տեղավորվում հավատքի և հատկապես քրիստոնեական հավատքի տարրերը: Մի խոսքով … , բայց լեզուն ուրիշ է ….
Մաշտոցը հայ քրիստոնյաների համար սուրբ է
Հայ հեթանոսների համար քրմերի սերնդի հետնորդ և քրմական գիտելիքները հայերիս մեջ վերականգնող
Հայ պահպանողականների համար , ազգապահպան մեծագույն գործիչ
Հայ աթեիստների համար հայկական գիտության հիմնադիր
Հայ լիբերալների և կոսմոպոլիտների համար սեփական տեսակը մյուս ազգերի մեջ յուրահատուկ ձևով պահպանող ու ցուցադրող …
Հայ …. համար … (այտեղ բազմակետերի փոխարեն ինչ ուզում էք գրեք):
Միայն մի օտարամոլ խավ կա, որի համար Մաշտոցը և լեզուն  ոչ մի արժեք չէն ներկայացնում, բայց մենք աթեիստներս, քիրստոնյաներս, լիբերալներս, պահպանողականներս, հեթանոսներս ու բնապաշտներս ու մնացածս իրար հետ  կարող ենք դրանց հախից գանք … մեր աշտարակը կարող ենք նորից կանգնեցնել :

  1. Վիշապազուն քուրմը կանչէց-երաժշտություն Բամբիռ, տեքստ Հրաչյա Արամյան

Comments are closed.