in Թուք ու Մուր, Պայքար, Փիլիսոփայական

Մի անգամ գրել եմ արդեն, որ դեմոգոգիա բառի իմաստը ինձ համար փոխվել է:

Ինձ համար փոխվեց «դեմոգոգ» բառի իմաստը, բացասականից դեպի դրականը: Դեմոգոգիան դա այն է , ինչը բարձրացնում է ազգի միջին մշակույթային մշակութային մակարդակը: Ուրիշ ճանապարհ չկա , գիրքը կարդալուց հետո ստեղծվում է տպավորություն, որ եվրոպական ներկայիս մշակույթային մակարդակը հենց երկարատև դեմոգոգիայի արդյունք է:

Բանը նրանումն է, որ մեր մտավորականների մեծ մասը, ինչպես նաև իրենք իրենց մտավորական ու զարգացած մարդ համարող մարդկանց մեծամասնությունը մի հիվադությամբ է տառապում, չգիտեմ հայերեն ոնց կլինի ճիշտ , բայց ռուսերեն սնոբիզմ  է դրա անունը:
Միայն բողոքում են որ ֆինանսավորում չկա, մարդիկ հիմար են, իրենց չեն լսում, ռաբիզ են, անմակարդակ են ու այդպիսի բաներ: Ու այս սնոբերը իրենց բարձրաբարձ բարձրունքներից բարձունքներից իջնելու ոչ մի ջանք չեն թափում: Մարդկանց այսպես ասած դաստիրակելու դաստիարակելու համար, դեմոգոգելու համար: Ակտիվ չեն ուզում լինեն:

Ի՞նչ տարբերակներ կան, ի՞նչն է այսօր ձևավորում մարդկանց ճաշակը, աշխարճանաչողությունը: Դպրոցը՞, հեռուստատեսությու՞նը, ինստիտուտը՞, բանակը՞ … Այո սրանք իրոք ձևավորում են, բայց ոչ այն ուղղությամբ , որով անհրաժեշտ է:

Մյուս բաները կինո, արվեստ, գիրք բան … սրանք նեղ խմբերի համար են ստեղծվում հիմնականում, այսպես ասած առթ փոուռ լե առտ, կամ թենց մի բան: Արվեստ արվեստի համար: Հա լավ բաներ կան իհարկե, բայց դրանք հասկանալու համար արդեն պիտի կտրված լինես ճահիճից ճահճից, հակառակ դեպքում մարդիկ փախնում են …

Ինչպես մի անգամ եղավ, մարշուտնու մեջ Հայկանի հետ նստած խոսում էինք հին անգլերենի մասին, ասեցի լավ բան է, արժեր սովորել(լեզվաբաններին արժեր, ոչ ինձ), որովհետև դա կարծում եմ ավելի մոտ է այլ եվրոպական լեզուներին, հատկապես գերմաներենին, ու դա դուռ կհանդիսանար այլ եվրոպական լեզուներ մուտք գործելու համար: Հետո անցանք գրաբարին, հետո էլ չէմ հիշում թե ինչերի … Դիմացներս նստած երկու օրիորդ կային, հենց այլ տեղ ազատվեց, ֆշշացնելով ու թարս նայելով տեղերը փոխեցին:

Ամենահեշտը կլիներ, որ ասեի. «ա դե աննասուն սատկում են» կամ «էս ազգը թերզարգացած ա» կամ էլ այլ նման դեստրուկտիվ բաներ: Սակայն չէ, մտածում էի, ինչու՞ են նրանք այդպիսին: Ու միայն մի պատասխան գտա, նրանց ոչ ոք չէր դեմագոգել, չէր դաստիրակել դաստիարակել : Ո՞վ պիտի դեմագոգեր, ով՞, եթե իմ առաջին միտքը կարող էր լինել «ա դե աննասուն սատկում են»-ը, ինչքա՞ն այլ մարդկանց առաջին միտքը նույնպես դա կլիներ: Տարբեր տիպի ու տրամաչափի մտավորականների խոսքը զոմբոտուփով կամ էլ ինտերնետում կարդում եմ, ու մեծ մասը լաց ու կոց ա, բա ֆինանսավորում չկա, փող չկա, հեռուստատեսությամբ եթեր չկա, մակարդակը իջել է …. բայց միջոց միշտ էլ կարելի է գտնել, առավել ևս հիմա:

Այս մտավորականները ոգու մարդիկ չեն, դրանք ուղակի կարդացել զարգացել են, ու իրենց պատկերացրած ամպերից չեն ուզում իջնել, որպիսի ազդեցություն ունենան հասարակ մարդկանց վրա: Գտնեն հասարակ լեզու բարդ ու կարևոր բաները փոխանցելու համար: Դա նման է նրան երբ Տարկովսկու «Ստալկերի» մեջ ստալկերը հունգուր-հունգուր լաց է լինում վերջում, ու կնոջը բողոքում, որ սրանք ոչնչի չեն հավատում: Ու հետո մեծ պլանով ցույց են տալիս սենյակը, որը լի է գրքերով: Ես սցենան այնպես եմ մեկնաբանում, որ նա անցել է մշակույթային մեծ ճանապարհ, սակայն հասարակ մարդ է մնացել: Ու հավատում է … Իսկ գրականագետը և ֆիզիկոսը շատ են զարգացել սակայն միայն մեծ-մեծ խոսելու համար:

Մյուս կողմից էլ հնարավոր է որ այդ ճանաչողական կոնտրաստի վրա նրանք իրենց շաաաատ բարձր են զգում, ու որ հանկարծ ազգը զարգանա, միգուցե արդեն այդքան խելացի չերեվան:

Հոգևոր ճգնաժամի պատասխանատվությունը միմիայն մտավորականների վրա է, ոչ իշխանությունների, ոչ թշնամու, ոչ գաղտնի ուժերի …

Որովհետև ժողովուրդը մեծ հաշվով կավ է, մտավորականը՝ կավագործ:

Ցուցահանդեսները, թատրոնները, գրքերի շնորհանդեսները, դասախոսությունները ու մնացած գիտա-մշակույթային միջոցառումները հատուկ տեղերում են իրականացվում, լայն մասսաներին դրանք հասանելի չեն, ու հետաքրիր էլ չեն, որովհետև նրանց ոչ ոք չի սովորեցրել դրանցից կայֆ ստանալ, չի դեմագոգել:

Մտածում եմ , որ եթե մարդը չի գնում դեպի լույսը, ապա լույսը պիտի գնա դեպի մարդը:

Երկու ոլորտ եմ տեսնում, որոնց միջոցով կարող է ոգին հասնել մարմիններին:
Առաջինը սթրիթ արթն է կամ գրաֆիտին, որը միայն պիտի շատ զաումնի չլինի, հասարակ լինի, բոլորին հասկանալի: Ինչպիսին է Բենքսիի սթրիթ արթը, որը և սուր սոցիալական է, և իմաստային, բայց և հասկանալի: Սթրիթ արթը նրանով է լավ, որ անընդհատ աչքի առաջ է, նրանից ոչ մի տեղ չէս փախչի, չէս թաքնվի: Ու լավ մտածված շենքի պատի նկարը իրոք մտածելակերպ կարող է փոխել: Ջրի պես հա կաթալով մարդկանց մտքի մեջ: Նույն տեսանկյունից հավանում եմ նաև «Երևան , գրքի միջացգային մայրաքաղաք»-ի կապակցությամբ արված որոշ բաներ, չէ գրաֆիտիները չէ, այլ գովազդային ցուցանակների վրա մրոտ դեմքով չկարդացողը ու մաքուր դեմքով կարդացողը, սա մտածում եմ , որ կազդի մի քիչ, բայց սա երկար չի մնալու, ուշ թե շուտ կհանեն … Իսկ եթե լավ գրաֆիտի լիներ, նույնիսկ եթե ջնջեին էլ, կարելի էր տրաֆարետով հազար հատ էլ անել:

Այսպիսի արվեստը իրոք ճշմարիտ ակտուալ արվեստ կլիներ: Ոչ թե ինչպես բիեյնալիներում է մեկ-մեկ լինում կտավի վրա խորիմաստ քսած բառի բուն իմաստով քաք: Կամ այ սա , եթե հնարավոր լիներ տրաֆարետով սարքել ու ընտրությունների նախորդող գիշերը բոլոր ընտրատարածքների պատերին նախշել, կլիներ ապաքաղաքականացված կարգին արթ-տեռռորիզմ 🙂 Իհարկե տեքստը պիտի հայերեն լիներ:

Ժողովրդի ճշմարիտ ուժը

Ժողովրդի ճշմարիտ ուժը

Երկրորդը ինտերնետն է, բայց սրանից էլ է պետք գիտակցված օգտվել: Զգույշ, որպիսի ոչ մի քեզանից քիչ հասկացող էակի չվիրավորես հանկարծ: Հակառակ դեպքում կհարբես սեփական «վեհությամբ», սակայն աշխարհում ոչ մի փոփոխություն էլ չի լինի: Այդ էակը կգնա նեղացած թե քեզանից և առավել նեղացած քո արտահայտած գաղափարներից: Սա խելացիության հարց չի, այլ սրտի հասունության:

Նույնը բլոգները, ես սենց բլոգեր եմ սիրում որտեղ դրվում է խնդիր ,վերլուծություն, քննադատություն, խնդրի լուծման ճանապարհների որոնում:

Չնայած որոշ դեպքերում իհարկե սատիրան էլ կարող է օգտակար լինել, օրինակ Արայի մոտ սենց մի բան կար գրած ռազմահայրենասիրական վ’օտանավոր-աղոթք, էտ որ կարդացի, հետո ամեն տեղ գրված «հավատանք որ ՓՈԽԵՆՔ»-ը աչքիս «հավատանք որ ՓՍԽԵՆՔ» էր երևում, նենց կայֆ էի ստանում էլ չասելու, փաստորեն ազդել էր ենթագիտակցությանս վրա, պրյամո վ յաբլոչկո:

  1. Նախ բարև Ձեզ,
    ես նույնպես կարդացի հոդվածն ու շատ հավանեցի: Այս հոդվածը տարբերվում էր նրանով, որ Արտակը չէր նկարագրել խնդիրը ու հետո <> գրել որ <> և այլ նմանատիպ արտահայտություններ, այլ տվել էր իր կողմից առաջարկված լուծումներ:
    Իսկ ինչ վերաբերում է Լուսինեի գրածին, կուզենայի հակառակվել. ըստ իս եթե Արտակը չօգտագործեր այդպիսի բառեր և արտահայտոթյուններ ապա համոզված եմ, որ նրա գրածը նշանակատին չէր դիպչի:
    Սա զուտ իմ կարծիքն էր, որ ցանկացա կիսվել ձեզ հետ:
    Հուսով եմ շատ սուր քննադատությունների չեմ արժանանա 🙂

    • Բարև ձեզ Լուզա, ուրախ եմ որ հավանեցիք 🙂

Comments are closed.