in Պայքար, Վանաձորցիներ

Բոլորին դեմ «քվեարկված» քվեաթերթիկ

Բոլորին դեմ «քվեարկված» քվեաթերթիկ

Շատերին դեռևս պարզ չի Էդմոնի ու իր թիմի հաղթանակի պատճառը, իսկ հասարակ բացատրությունները հստակություն մտցնելու փոխարեն որոշ մարդկանց մոտ առաջացնում են նորանոր մառազմներ հորինելու անդիմադրելի ցանկություն: Ու մառազմները գնալով շատանում են: Հաղթանակը ունի չորս պատճառ: Դրանք են

Ա. Դալլաքյանը վստահությունը կորցրել էր
Բ. Էդմոնի շտաբը մարդկային, ֆինանսական և այլ (օրինակ վարչական) միջոցների սակավությունը կոմպենսացրել էր շատ բարձր կազմակերպվածությամբ, պրոֆեսիոնալիզմով: Սեմինարներ , պարապմունքներ: Հատուկ պատրաստված սադրիչներ (պարապմունքների ժամանակ իհարկե :Ճ ),
Գ. Էդմոնը նոր դեմք է քաղաքականության մեջ, դա նույնպես կարևոր է
Դ. Առկա մարդկային ռեսուրսը դա շատերի կողմից չսիրված ըխծբ-ն էր նաև, ու սա այն դեպքերից է, երբ մարդկային լավ հարաբերությունները ավելի կարևոր էին քան սին լոզունգները ու գաղափարախոսությունները: Կուսակցության գաղափարախոսության քարոզը դժվար է ընկալվում, բացի դրանից մարդիկ նույնիսկ հավանելով կուսակցությունների ծրագրերը կամ մոտեցումները չէն հավատում, որ դրանք կյանքի կկոչվեն ընտրություններից հետո: Որովհետև գիտեն, որ այս կամ այն կուսակցական ցուցակում կա այս կամ այն մարդը, ով ինչ որ ժամանակ արել է մի բան, որը իրենք չեն «ներել»: Իսկ ինքնառաջադրված մարդու համար միշտ կարող ես ասել, լսի, ես այդ մարդուն ճանաչում եմ, նա այսպիսին ու այնպիսին է, ու սա գ. կետի հետ շատ ուժեղ փաստարկ է, եթե ինձ վստահում են, վստահում են նաև իմ թեկնածուին, ստացվում է վստահության շղթա : Մի խոսքով Էդմոնի ընկերները օգնեցին, իսկ ընկերները շատ տարբեր տիպի մարդիկ են, ամեն մեկը իր ազդեցության ոլորտով:

Ինչ մնում է համամասնական կարգով ընտրություններին, դա հերթական այլանդակությունն էր, ինչքան ես հասկացա հիմնականում ըտրակաշառքն է աշխատել ու վարչական ռեսուրսը: Այլ ինֆո չունեմ: Ու հա, նաև «կառուսելը»: Ու մեծամասնական և համամասնական ընտրակարգով միաժամանակյա ընտրությունների ժամանակ «կառուսելը» մի նրբություն ունի, այսպիսի սխեմա՝

  1. մի քվեաթերթիկ մի կերպ փախցնում են տանում (ասենք համամասնականի թերթիկը) , տեղը գցելով դատարկ ծրար,
  2. ֆռցնում են կառուսել
  3. ըտրատարածքի փակվելուց առաջ դուրսը մնացած քվեաթերթիկը բերում են ու գցում մի մեծամասնականի հետ նույն ծրարի մեջ:
  4. հաշվելիս համամասնականի տուփը սկզբից հաշվում են ու գտնում են, որ մի թերթիկ պակաս է, վստահված անձինք ու դիտորդները ասում են սա «կառուսելի» ախտանիշ է, արձանագրեք, ասում են հա, կարձանագրենք:
  5. հետո հաշվում են մեծամասնականի թերթիկները, ու դուրս է գալիս երկու թերթիկով ծրարը,
  6. ասում են , երևի մի քոռ պառավ սխալմամբ երկուսը մի տեղ է գցել
  7. ու հստակ է, որ դա իրոք կարող էր և այդպես լինել
  8. քվեաթերթիկների քանակը ճիշտ է: Հանցանշան չկա, կառուսելի փաստը չի ապացուցվի …

կնիք դնողին հնարավոր չէ մեղադրել, որովհետև նա ծրարը ձեռք տալու իրավունք չունի , ու չի կարող հասկանալ ծրարը դատարկ է, թե երկու թերթիկ է մեջը: Մնում է միայն ուշադիր հսկել քվեարկողներին , ու ուշադիր լինել այն տարօրինակ շարժումներին, որոնք նման են ձեռքը գրպանը տանելուն: Իսկ սա արդեն շատ դժվար է դառնում, միակ փրկությունը բառի բուն իմաստով թափանցիկ քվեախցերն են, միայն չպիտի երևա սեղանը, որի վրա դնում են թուղթը քվեարկելու համար :

Լոզունգ Բանաստեղծական

Լոզունգ Բանաստեղծական

Անվավեր քվեաթերթիկների նմուշներ

Անվավեր քվեաթերթիկների նմուշներ, ինչու՞ Օզզի

  1. Լսի ինչ կարեւոր է որ գրել ես։
    Այն տարածքում, որտեղ ես էի, գտել էին եւ դատարկ ծրարներ, եւ մի ծրարի մեջ երկու թերթիկ։ Ու այո, բոլորը ասացին, էս ով է չի «ֆայմել», ու տենց։
    Շատ հետաքրքիր էր կարդալ տեխնոլոգիան։

    ու ինչ լավ է որ նկարների ալտ֊ը նշում ես ։Պ

    • Մտածում էի քանի օրա , երեկ նոր հասկացա թե ոնց են արել բայց դե արդեն ուշ ա (:

  2. դրան մի լուծում եմ տեսնում…. խցիկի փոխարեն պետք ա մի 30 սանտիանոց պատերով արկղ լինի. ու էդ դեպքում ոչ մի կառուսել չի լինի.. կմնա մենակ անձնագրերի ու բացակաների հարցը
    դա էլ լավ թանաքով կլուծվի:

    • Հա ես էլ եմ էտ ասում, որ էնքանա թափանցիկ լինի, մենակ թերթիկը չերեվա, բայց մարդը ամբողջությամբ երևա

Comments are closed.