in Գրքեր (կարդացած և լսած), Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ), Փիլիսոփայական

Գեորգ Շուստեր – Գաղտնի միությունների պատմություն (կոնսպեկտ 2)

Հետաքրքիր միտք 3:
Հին Հուսնաստանում ծեսը մոնոպոլիզացված չէր, այսինքն պարտադիր չէր որ ծեսը և աստվածներին նվիրված զոհաբերությունը իրականացնեին քրմերը: Հայրը հանգիստ կարող էր ծես ու զոհաբերություն կատարեր իր ընտանիքի համար, իսկ պաշտոնյան իր գյուղի, քաղաքի երկրի համար:

Տպավորություն համար 1:
մինչև հիմա (արդեն գրքի մեկ 6-րդ ին եմ հասել) ոչ մի կոնկրետ ինֆորմացիա հնագույն տարբեր քաղաքակրթությունների գաղտնի միությունների ուսմունքների մասին: Լավագույն դեպքում դրանց կառուցվածքը և ծեսը… Երևի տեղեկություններ չէն պահպանվել … կամ Շուստերի ժամանակ դեռ շատ ուսումնասիրված չէր թեման …
Շարադրությունը գնում է եվրոպական պատմագիտության ստանդարտով: Եգիպտոս – Միջագետքի քաղաքակրթություններ – Պարսկաստան – … Հունաստան …- արդեն հասավ դռուիդներին … մի քիչ Հնկաստանի մասին կար գրած, բայց շատ քիչ: Բա՞ Տիբեթը, բա Չինաստանը՞, ի՞նչ գաղտնի միությունների պատմություն առանց սրանց: Հույս ունեմ, որ կվերադառնա այս երկրներին:

Մինչև հիմա հետաքրքիրը հենց գրքի բուն թեմայի տեսանկյունից Պյութագորասի հիմնած
գաղտնի միության պատմությունն էր: Պարզվում է, որ «էզոտերիկ» և «էկզոտերիկ» տերմինները հենց Պյութագորասից են գալիս: «Էզոտերկ» – բառով նշում էին այն ադեպտներին, որոնք ներառված էին ընտրվածների նեղ շրջանի մեջ, այսինքն տիրապետում էին միության գաղտնիքներին: «Էկզոտերիկ» շրջանին էին պատկանում մնացած բոլոր պյութագորասականները:
Ըստ Շուստերի սա առաջին դեպքն է, երբ միությունը կապված է կոնկրետ մարդու անվան հետ, այլ ոչ թե ինքնաբերաբար առաջացած երևույթի, ինչպիսիք էին բրահմանների, զրադաշտական կամ եգիպտական քրմերի գաղտնի միությունները: Չգիտեմ ինչքանով է սա ճիշտ բայց Պյութագորասին առայժմ ընդունում եմ որպես գաղտնի միության առաջին հիմնադիր, ընդունում եմ , եթե ոչ որպես ճշմարտություն , գոնե որպես աշխատանքային հիպոթեզ:

Հետաքրքիր միտք 4:
Պյութագորասականները շատ արագ են գրավում Հունաստանի բնակչության ուշադրությունը: Նրանք վայելում են համատարած հարգանք ու վստահություն: Դրա պատճառը նրանց բարձր կրթվածությունն էր , բարոյականությունը, և միասնականությունը: Նրանք հասնում են մի վիճակի երբ արդեն քաղաքականության մեջ նաև սկսում են լուրջ դեր խաղալ և սկսում են ձևափոխել հասարակությունը իրենց ուսուցչի տեսլականին համապատասխան: Բայց հեռու չէր նարանց անկումը …
Նրանց անկման պատճառը դա իրենց մեծամտությունն էր, նրանք իրենց շատ բարձր էին համարում մյուս մարդկանցից , և այդքան իմաստություն չունեին, որ թաքցնեին դա: Եվ ահա մի օրը հույները տալիս են պյութագորասականների վերջը … Նույնիսկ ինքը Պյութագորասը այդ սպանդից հազիվ է պրծնում …

Այս կոնսպեկտի մյուս մասերը