in Լուսանկարներ, Ճամփորդություն, Ճամփորդություն Վրաստան, Քաղաքային տեսարաններ

Ճամփորդություն դեպի Վրաստան մաս 3 (սբ.Գևորգ, սբ. Նիկողայոս)

Ինչպես արդեն գրել եմ նախորդ փոստում սբ. Գևորգը հայկական եկեղեցի է, որի բակում գտնվում է Սայաթ-Նովայի գերեզմանը ??? հուշարձանը, այս հուշարձանը գտել եմ պատահաբար, ուղղակի հին քաղաքում թափառելիս:  Ու անակնկալի եկել: Ես գիտեի , որ հուշարձանը Թիֆլիսում է , բայց չգիտեի կոնկրետ տեղը: Թիֆլիս գնալիս շատ դժվար է պլանավորել միայակ զբոսաշրջությունը: Պատճառը պարզ է,  գուգլ մեփսի վրա չկա Թիֆլիսի փողոցների համակարգը: Իհարկե արբանյակային ռեժիմում դիտելիս ամեն ինչ էլ կա, բայց  չէս կարող չափել հեռավորություններ և այլն:
Քաթի տակ քարտեզներ, տեքստ և 12 հատ նկար:

View Larger Map
Ու քանի, որ հույսս դրել էի հեռախոսիս գուգլ մափս -ի վրա, վերջը շատ տխուր ստացվեց 🙂 Ու այդպես էլ չստացվեց դրանից օգտվել:
Իսկ openstreetmap– ում վիճակը շատ ավելի լավ է , այստեղից քիչումիչ կարելի է օգտվել:

View Larger Map
Նկարներ վ ստուդիու …

Մի քանի գեղեցիկ քանդակներ եկեղեցու բակից

հայկական ավանդական Սվինքս

Մի հատ կայֆ պատշգամբ

սբ. Նիկողայոս եկեղեցին

Այս եկեղեցին ամենաշատը հավանեցի Թիֆլիսում, շատ լավն էր, սարի գլխին, շրջապատված հնագույն Նարիկալա ամրոցի պատերով, ոչ մի ավելորդ ձայն … մտա լսեցի վրացական պատարագը, մդդդ էտո բիլո չտոտո :), չէ հանաքը դենը, շատ կայֆ երգեցողություն է, ու շատ ազգային … Եկա դրեցի-քաշեցի երկու դիսկ վրացական պատարագով ու այլ հոգևոր երգերով, հիմա տանն էլ եմ լսում ;):
Եկեղեցու ներսը  շատ գեղեցիկ էր:

Սա էլ իմ նման տուրիստների համար էն դրել , որ նկարենք :Դ