in ՏՏ, Փիլիսոփայական

Կոտրողները

Знать, сметь, хотеть, молчать – вот четыре слова мага, начертанные на четырех символических формах сфинкса

Էլիֆաս Լեվի «Գերագույն մագիայի ուսմունքը և ծեսը»(Dogme et Rituel de la haute Magie)

Էս մարդիկ իրանց ժամանակին ճիգ էին գործադրում կոտրել աշխարհիս օրենքները: Կոտրել մարդու ուղեղը և նույնիսկ դրանից առավել , կոտրել աստծո ուղեղը և տիեզերքի կոդը: Նրանք չէին ենթարկվում օֆիցիալ գաղափարախոսություններին և կրոններին, անընդհատ էքսպերիմենտներ էին իրականացնում մարդու հոգեբանության հետ, շատ ժամանակ հենց իրենք իրենց վրա … Ում ինչքանով հաջողվեց չէմ կարող դատել:

Իսկ այսօր դրանց հոգևոր զավակները հաքերներն են, որոնք անհանգիստ են, չենթարկվող , հետաքրքրասեր, ու նույնպես անընդհատ փնտրում են գոյություն ունեցող համակարգերը ոչ սովորական ձևով օգտագործելու ճանապարհներ: Փնտրում են ազատություն ու զորություն ցանցային աշխարհում …
Ու սիրում են անոնիմություն …

Եւ ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ. որովհետեւ ոչ ոք չի կարող ասել՝ «Ահա սա նոր է, քանի որ դա եղել է վաղուց, յաւիտենապէս՝ մեզնից առաջ եղածների մէջ»

Ժողովող 1:10

Զի Քո է Արքայություն,
Եվ զորություն ,
Եվ փառք, Յավիտյանս, Յավիտենից
Ամեն ENTER

Կարդալ նաև Հաքերի Մանիֆեստը