in Ժեշտ, ՏՏ

Բեքափամոլությունը լավ բան է, հատկապես այն բաների, որոնք դուք եք ստեղծում ՝ լուսանկարներ, ծրագրեր, կայքեր, տեքստեր,տվյալների բազաներ և այլն, ու ամիսը մեկ անգամ (ամենաքիչը !!!) պետք է հայտարարել բեքափի օր, ու բեքափել բոլոր կարևոր բաները: Ահա մի ինֆոգրաֆիկա, որը ցուցադրում է թե որ կրիչները ինչքան կյանք ունեն, և ինչից կարող են փչանալ: Այստեղ միայն մի կասկածելի բան կա, այնպիսի տպավորություն է, որ սա հատուկ արված է այն նպատակով, որ մարդիկ սկսեն ամպերում պահպանել իրենց ֆայլերը: Հա՛ հնարավոր է , որ ամպերը ամենաերկարը պահեն ձեր ֆայլերը, սակայն եթե մի բան ամպում է գտնվում , դուք էլ դրա տերը չեք, ցանկացած ամպ իր ամպային աստվածները ունի, ու այդ աստվածները կարող են քչփորել ձեր ֆայլերը, նաև տրամադրել դրանք երրորդ կողմին և այլն, այնպես որ կարևոր ինֆոն արժե պահել տանը, արտաքին կոշտ դիսկի վրա, նույնիսկ երկուսի դիսկի վրա: Ահա նայեք ինֆոգրաֆիական

Բեքափների մասին ահագին գրել եմ ժամանակ առ ժամանակ

Բացի դրանից ինֆորմացիոն անվտանգության մասին պատմող Օնիկը օգտակար կլինի

Ինֆոգրաֆիկայի համար շնորհակալություն Արային ու ԼայֆՀաքերին

հավելում
ամպը դա երբ քո ֆայլերը պահում ես ցանցային համակարգիչների վրա, օրինակ ֆեյսբուքում, կամ պիկասայում, ֆլիկրում, գուգլ + ում, կամ էլ այլ տեղ, մի խոսքով այլ սերվերների վրա, նույնը նաև dropbox-ն է, կամ ամազոն քլաուդս-ը, հիմա շատ ծառայություններ կան անվճար և վճարովի, որոնց օգտվողները ֆայլերը պահելու համար ափլոուդ են անում ինտերնետ և պահում են ֆայլերը այնտեղ:

  1. Արտակ ջան շնորհակալություն հետաքրքիր նյութի համար, բայց կխնդրեմ մի քիչ ավելի պարզ գրես ավելի մեծ լսարաններին հասկանալի լինելու համար: Օրինակ ինձ համար պարզ է, բայց շատերը գուցե չհասկանան ինչ է ամպը: Թեկուզ երկու տողով, փակագծերի մեջ բացատրի համակարգչից միջին գիտելիքներով մարդու համար:

    • հա, ճիշտ ես ասում, կա այդպիսի բան 🙂
      ամպը դա երբ քո ֆայլերը պահում ես ցանցային համակարգիչների վրա, օրինակ ֆեյսբուքում, կամ պիկասայում, ֆլիկրում, գուգլ + ում, կամ էլ այլ տեղ, մի խոսքով այլ սերվերների վրա, նույնը նաև dropbox-ն է, կամ ամազոն քլաուդս-ը, հիմա շատ ծառայություններ կան անվճար և վճարովի, որոնց օգտվողները ֆայլերը պահելու համար ափլոուդ են անում ինտերնետ և պահում են ֆայլերը այնտեղ:

      • Ապրես, բայց նյութի մեջ մի երկու բառով ավելացրու լավ կլինի 🙂

Comments are closed.