in Ինտերնետ, ՏՏ

Մի թեթև հետազոտություն էի անում, այն մասին, թե որ բանալի բառերը որքան են որոնվում հայերի կողմից: Ու մի հետաքրքիր ու անսպասելի արդյունք տեսա: Ահա նայեք սքրինշոթի վրա:

Որոշ հայերեն որոնումներ

Արցախ՞, թե Ղարաբաղ

Կարմիր գծերով նշել եմ: Տեսեք, «Արցախ» բառը ավելի շատ է որոնվում քան «Ղարաբաղ» բառը, այնպես որ, ցանցում մի քանի տարի առաջ սկսված շարժումը, որի իմաստն էր «Ղարաբաղ» բառի փոխարեն օգտագործել «Արցախ» բառը իր հետադարձ արդյունքն է տվել, մարդիկ ավելի շատ «Արցախ» են փնտրում:

Մերկանտիլ Պրակտիկ հետևություն. եթե գրում եք Արցախի մասին, օգտագործեք հենց «Արցախ» բառը և ոչ մի դեպքում «Ղարաբաղ», որովհետև առաջին տարբերակը ձեզ պետք է որ ավելի շատ որոնողական համակարգերից եկող այցեր բերի: Բացի դրանից դուք ազգանվեր գործ արած կլինեք 🙂