in Կյանքի Օպտիմալացում

Գարեջրային Օպտիմալացում

Էս փոստը դեռ պիտի մայիսի 1-ին գրվեր, բայց գարեջրային օպտիմալացումը թույլ չտվեց, ախր շաաատ օպտիմալ էր: Ուշացումով ընդունեք շնորհավորանքներ, աշխատավորներ բոլոր երկրների …

Ուրեմն սկսեմ
մեկ շիշ(0.33լ) գարեջուրը արժե 330 – 350 դրամ:
այսինքն մեկ լիտրը ստացվում է 990 – 1050 դրամ: Խոսքը գնում է սովորական մահկանացուներիս համար նախատեսված տեղական գարեջրի մասին:
Մեկ լիտր լցնովի գարեջուրը արժե մոտ 800 դրամ: Անհամեմատ էժան …
Ու ամենակարևորը անհամեմատ համով ու անհամեմատ կենդանի գարեջուր … Չպաստերիզացված ու առանց կանաց հորմոնների* …
Գիտեմ, որ գարեջուր կա, որի լիտրը խանութից կարելի է գնել 550 դրամով … Բայց դա կապ չունի, դա չի կարելի համեմատել կենդանի գարեջրի հետ:
Եվ ինչպե՞ս նշել աշխատավորների միջազգային օրը առանց ՍԵՏԿԵՔԻ ՄԵՋ ԴՐԱԾ 3 ԼԻՏՐԱՆՈՑ ԲԱՆԿԵՔԻ, ինչպես վայել է աշխատավորներին:  Գնալ 3 ԼԻՏՐԱՆՈՑ ԲԱՆԿԵՔՈՎ մոտակա բառ,փաբ,ռեստորան, կաֆե, շաուրմայանոց որտեղ կա լցնովի գարեջուր, գնել գարեջուր ու գալ տանը հանգիստ խմել ընկերական միջավայրում … Ու առանց կոմպլեքսավորվելու, վերջ ի վերջո մեզ գարեջուրն է հետաքրքրում և ոչ թե շիշը կամ հիմար ու զարմացած հայացքները…
Ինչպես վերջերս գրել եմ ֆեյսբուքում «Օղու սեզոնը համարում եմ փակված, իսկ գարեջրի սեզոնը բացված» ու որ «փա՜ռք գարեջրի սեզոնին» ու այո՛, դա այդպես է, «Փա՜ռք  գարեջրի սեզոնին» …

Մի հարց էլ է առաջանում գարեջրային օպտիմալացման հետ կապված: Բազմաթիվ փաստեր վկայում են , որ հայերս եղել էնք գարեջրագործության արմատներին շատ մոտ կանգնած ազգ: Դրա վկայություններից են՝ Մակեդոնացու զորքին Հայաստանից գրեֆ արած տրված բաստուրմեն ու գարեջուրը, Քսենոֆոնի պատմությունը Հայաստանի մասին, վերջերս Հայաստանում հայտնաբերված ամենահին գարեջրի տարաները: Ու ինչպե՞ս է ստացվել, որ հիմա հանգիստ կարելի է գնել-ճարել տնական օղի, գինի, լիկյորներ և այլն , բայց մեռնես չէս գտնի տնական գարեջուր, չկա՛ ու վերջ: Իսկ օրինակ նույն Գերմանիայում ամեն թաղամաս ու գյուղ, բար ու փաբ իր գարեջրի ապրանքանիշն ունի …
Հը՞, ի՞նչ կասեք … Ինչու՞ էնք մենք մոռացել տնական պայմաններում գարեջուր պատրաստելու տեխնոլոգիան …

Հանգուցյալը զուր չէր իր կյանքում
Եղել կրքոտ քաջ ու սրտով
Գարեջրով մեզ բորբոքում
Դարձնում ուրախ, քաջ ու սրտով
….
Թող մեր մեծ – մեծ տակառներում
Չլինի երբեք չորատակ
Ուր Գարեհատիկ Ջոնն է եռում
Լավ էն տղեն, խելառ ու տաք …
Բամբիռ via Ռոբերտ Բըրնս

* հա, կա այդպիսի տեսակետ, որ գարեջուրը պահպանելու համար նրա մեջ ավելացնում են կանացի հորմոններ, դրա պատճառով գարեջրիստները դառնում են փորով ու ծիծիկներով 😀

ՀԳ: Եթե մի գարեջրային ընկերություն քիչմը փող տար, իրա անունը մի ձև կխռթմորեի այս փոստի մեջ :Դ:Դ:Դ:Դ:Դ

UPD: Հոդված նրա մասին, թե ինչու պետք չէ հրաժարվել գարեջուր խմելուց
4 причины не отказываться от пива