in Ինտերնետ, ՏՏ

Սոցցանց vs Ֆորում

Սովորական գ+ կամ ֆբ-ատիպ սոցցանցերը մի հատ վատ բան ունեն, որ երբ մի թեմա է քննարկվում, ու ասվում են բազմաթիվ կարծիքներ, ու անցնում է ժամանակ ու նույն թեման նորից է քննարկվում, ու նույն կարծիքները նորից են հնչում բայց արդեն այլ մարդկանց աքքանունթների շուրթերից ու այլ ստատուսի տակ, ու ոչ մի ձև չկա այս քննարկումը կապելու նախորդի հետ: Վերջնական հետևանքը այն է լինում, որ այդ քննարկումների մեջ ակումուլացված «ճիշտը» չի պահպանվում, բայց ամեն անգամ նորից ստացվում է գրեթե նույն ճանապարհով: Սոցցանցերը անվերջորեն հեծանիվ հորինելու տեղ են:
Այսինքն դասական սոցցանցերում չի իրականացվում փորձի, գիտելիքների, կարծիքների ու մոտեցումների բյուրեղացում:
Թեմատիկ ֆորումային տարբերակը ավելի լավն է, այսինքն միշտ կարելի է իմանալ տվյալ խնդրի շուրջ մարդիկ ինչ են ասել, ու ասել նաև քոնը, ու քոնը նույնպես կմնա տվյալ թեմայի մեջ, ու կօգնի նաև մյուսներին:
Որոշ սոցցանցեր իհարկե քիչ թե շատ տալիս են ինֆորմացիայիան դասակարգելու հնարավորություններ, թվիթթեր, իդենտիկա և սփյուռք սոցցանցերը ունեն հեշթեգեր, որոնցով կարելի է դասակարգել փոստերը: Սակայն դա քիչ է, ու սոցցացներում մենախոսությունը ավելի տարածված է քան դիալոգը: