in Կինոարվեստ

Ճապոնական ֆիլմերի փառատոն – «Երբ ապրում ես հորդ հետ… Ձիձոյի դեմքը»

Սկզբից մտածում էի, որ կարա իրոք այդպիսի հոգեբանական խնդիր լինի, երբ ամբողջ քաղաքը մահացել է ատոմային ռումբի պայթյունից ու նա, ով կենդանի է մնացել մեղքի զգացողություն կարա ունենա: Յանմ ես ումի՞ց էի լավը որ սաղ մնացի:
Բայց հետո երբ պարզվեց, որ իրականում հոր մահվան հետ էր կապված մեղքի զգացողությունը, անհամեմատ ավելի համոզիչ դարձավ:
Առաջին իրոք լավ ֆիլմն էր սա:
Իսկ հեքիաթների առումով, պետք է պահպանել հեքիաթները ինչպես որ կան, պահպանել արխիվներում: Սակայն ամեն մի նոր սերունդ նոր հեքիաթներ է ուզում ստեղծել:
Ահագին հետաքրքիր երկխոսություններ կային, նրա մասին, թե պետք է արդյո՞ք պահպանել հիշողությունը ահավոր ռումբի մասին: Թե՞, պետք է ջնջել ամեն բան, չհիշել ու նույնիսկ ոչնչացնել բոլոր ապացույցները, լուսանկարները ու մյուս բաները …

  1. Պետք է ԱՆՊԱՅՄԱՆ հիշել, պահել ու չմոռանալ: Հիշում ես, որ ասեց.”միշտ հիշիր, թե իչպես մարդը երկու արև դրեց մարդու գլխավերևում:” Էս շատ կարևոր պահ էր, շատ: Դա էնքան էական է, ինչքան, օրինակ, ցեղասպանության մասին չմոռանալը: Որ ինչ-որ մի կառույց որոշում կարող է կայացնել, ու հարյուր հազարավոր մարդկանց գլխին երկու արև դնել: Ու հետո կանգնել ու գոռալ քաղաքակրթության, բարեփոխումների, ու լիքը ամբաղ-զամբաղ բաների մասին:
    Հետո իսկապես ամենաճիշտը էս ձևն էր: Որ ամենաանձնական հարթության վրա տեսնես մարդկության մեծագույն աղետներից մեկը:

Comments are closed.