in Կինոարվեստ

Ճապոնական ֆիլմերի փառատոն – «Գազանանոց Ասախիյամա – Պինգվինները երկնքում»

Իրական պատմություն Ասապիյամա գազանանոցի մասին: Թե ինչպես քաղաքի ղեկավարությունը ցանկանում էր փակել գազանանոցը, ու գազանանոցը ֆինանսավորելու փոխարեն եղած փողը ծախսում էր ամերիկայն կառուսելների վրա:

Հետո ֆիլմը տարված մարդկանց մասին էր, ես տարված մարդիկ շատ եմ սիրում, կապ չունի թե ինչով տարված լիենեն, բայց եթե օրուգիշեր մի բանի մասին մտածեն, ու դրանով ապրեն, այդպիսի մարդիկ ինձ դուր են գալիս:

Աշխատողները ամեն ինչ անում էին գազանանոցը պահելու համար: Էլ նոր մոտեցումներ էին մտածում, էլ փողոցներում ստորագարահավաք էին անում, էլ բողոքի ցույց, էլ պաշտոնյաներին էին ուզում համոզել …

Մինչև մեկի երևակայության մեջ թռչող պինտվիններն հայտնվեցին, ու տենց ինքը որոշեց որ պիտնգվինները պիտի թռչեն: Ու եթե հավատում ես որ պինգվինները կթռչեն, դրանք անպայման կթռչեն մի օր , ու թռան :Դ :Դ :Դ :Դ :Դ

Գազանանոցը որոշակի պետական ինվեստիցիաներով վերակառուցումից հետո ծալեց Ճապոնիայի բոլոր գազանանոցներին ու ամենահաճախելին դարձավ:

Մի կողմից գազանանոցը կենդանիների անազատության խորհրդանիշն է ինձ համար, բայց հիմա այնպես է ստացվել, որ գազանանոցի ճաղերը գազաններին մարդկանցից են պաշտպանում շատ ժամանակ: Ու որոշ տեսակներ պահպանվել են միայն գազանանոցներում:

Մեկել էտ ինչ մի սովորություն ա ճապոնացիների մոտ, որ ծնողները երեխաների տնօրեններին նամակներ են գրում, շատ անկեղծ ու անմիջական նամակներ: Այս ֆիլմում էլ կար այդպիսի դրվագ, այս մյուսում էլ կար: Ուրեմն շատ տարածված բան է:

Ապրեն, լավ տպեր են Ճապոնացիք:

Comments are closed.