in Կրթություն 2.0

Բարձր միջինի մասին

Երկու մոտեցում կա կրթությանը, առաջինը այն է, որ բերեք մարդկանց բազմակողմանի զարգացած դարձնենք, շատ տարբեր տարատեսակ բաներին մուտք տանք, որ կարողանան իրենք գտնել իրենց տեղը կյանքում, ու շատ տարբեր թեմաներից հասկանան: Սա սովետին էր հատուկ, սովետական մարդիկ ինչ ասես չգիտեին, ամեն բանից մի քիչ մի քիչ, իսկ որոշ բաներից ավելի շատ:
Մյուս մոտեցումը, մարդուն այդքան գիտելիք պետք չի, բերեք մինիմում տանք, գիր, հանրահաշիվ, երկրի պատմություն, սահմանադրություն ու տենց էլի որոշ կարևոր բաներ, մնացած առարկաները թողնենք իրենց հայեցողությանը, թող ինքնուրույն ընտրեն թե ինչ են ուզում սովորել: Ու մի բանի մեջ կխորանան լավ մասնագետ կդառնան: Այս մյուսը ավելի հատուկ է ամերիկյան կրթական համակարգին:
Սա ռեսուրսների բախշման խնդիր է նաև, եթե կա ասենք 100.000.000 դրամ նախատեսված կրթության համար, կմտածեն, որ արժե այդ փողը ծախսել նեղ մասնագետներ արտադրելու վրա, որ մի բան իմանան ու մի բան կարենան անել , բայց շատ լավ:
Մյուս կողմը մշակույթն է, եթե  հասարակության մեջ կան շատ մարդիկ, ովքեր շատ բան գիտեն, ու շատ բաներից են հասկանում, ապա այդ մշակույթը, այդ երկիրը ունի ավելի մեծ շանսեր ստրատեգիկ տեսանկյունից, ապագային միտված տեսանկյունից, ի հակադրություն նեղ մասնագետների, ովքեր ավելի այսպահային են, այն ներկա պահի համար են: Տնտեսության մեջ արագ ներդրում անելու տեսանկյունից:
Սա սոցիալիստական ու կապիտալիստական մոտեցումների տարբերությունն է նաև:
Սակայն կարծում եմ այստեղ կա մի հատ խաբկանք: Իրականում մի բան լավ է անում այն մարդը, ով տարված է, ոչ թե նա, ով նեղ մասնագետ է, այլ նա ով հենց ապրում է իր գործով, նվիրյալ է, ու կապ չունի թե որ մի գործին է նվիրյալ: Ու չկա տարբերություն, այդ մարդը միայն այդ գործը գիտի թե հազար ու մի այլ բան գիտի, կամ այլ հետաքրքրություններ ունի նաև, սակայն տարված է, ու լավ է անում, ու հավեսով, որակով: Այնպես որ նեղ մասնագետներ արտադրելով ավելի լավ մասնագետների քանակը իրակաում չի ավելանում:

Արդյունքում ստացվում է, որ ավելի լավ է ունենալ բազմակողմանի զարգացնող դպրոց, ոչ թե նեղ մասնագիացման տանող դպրոց: Որովհետև այս եղանակով ազգի (պետության, էթնոսի) անդամների միջին զարգացվածությունը ավելի բարձր կլինի, ու սա ներդրում է ապագայի մեջ: Ես չեմ մտածում, որ բոլորը իվիճակի են ընկալել ու ընդունել բոլոր գիտելիքները, որոնք տրվում են դպրոցում, բայց եթե գիտելիքները շատ են, եթե դպրոցը բազմազան տեղեկությունների ու գիտելիքների մի մեծ օվկիանոս է , ամեն մեկը կվերցնի որքան որ կկարողանա:

Իսկ ռեսուրսների հարցը շատ հեշտ է լուծել, հիմա 21-րդ դարն է, երբ օրինակ անհրաժեշտություն չկա ահավոր շատ փող ծախսել բազմահազարանոց օրինակներով դասագրքեր տպելու համար , ամեն մի առարկայի գծով: Պետք է միայն ամեն մի առարկայի գծով մի հատ լավ մասնագետ, էլի տենց տարված մարդ, ու մի հատ էլ html վեռստալշիկ, ով տարվածի գիտելիքները կդարձնի հանրամատչելի, դրանք համացանցում հրապարակելով, չնայած եթե տարվածը html սովորի, դրանից էլ ոչ մի վնաս չի լինի:

Իմ անձնական պարտադիր ցուցակը, ինչպես ես եմ պատկերացնում

Մաթեմատիկա

Քոմփյութեր սայենս, համակարգչային գիտություն, ծրագրավորում

Ֆիզիկա

Բնագիտություն

Հայոց լեզու+ Հայ Գրականություն
գրականությունը որպես առանձին առարկա պարտադիր չեմ համարում, սակայն ինչ որ մի ձևով պետք է խրախուսել ընթարցանությունը: Նաև համաշխարհային գրականության մասին է խոսքը:

Հայոց Պատմություն

հնարավորինս շատ ներառելով արշավներ դեպի, գոնե Հայաստանի տարածքում գտնվող պատմական հուշարձաններ:

Համաշխարհային Պատմություն

Կրոնի պատմություն+Փիլիսոփայության ներածություն (ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու)
հավասարակշռված տեսակետ, ոչ աթեիստական, ոչ էլ հավատացյալական, հանրագիտարանային ոճով,
իսկ առանձին կրոնական ընտանիքների երեխաները միշտ էլ կարող են կրթվել իրենց կիրակնօրյա դպրոցներում:

Գրաբար
հա ի՞նչ, շատ լավ կլինի, եթե շաբաթը մի դաս ունենան մեր արմատներին տանող:

Լեզուներ
Անգլերեն
Ռուսերեն
+ մեկ հատ ընտրովի

Մարմնամարզություն

իրական մարմնամարզություն, ոչ թե այն ինչ որ հիմա անցնում են: Նույնիսկ կասեի որևէ մարտարվեստ, օրինակ Ձյու-Դո, կամ ինչ որ մի այլ նման բան

Արվեստ/Մշակույթ

մի քիչ մի քիչ ամեն ինչից, նկարչություն, երգ, երաժշտություն, ազգային պար, քանդակ և այլն, բայց բոլոր 12 տարիների ընթացքում:

Աշխատանք

սա որքան էլ առհամարված է եղել միշտ, շատ կարևոր է, մարդու ուղեղը զարգացել է ձեռքերի զարգացմանը զուգընթաց, ձեռքերը պիտի աշխատեն: Ու հեչ պարտադիր չէ 12 տարի փայտ տաշել ու մակրամե անել: Ռոբոտիքս, միկրոէլեկտրոնիկա, գծագրություն, մոդելավորում … այստեղ հազար ու մի բան կարելի է անել, փայտ տաշելը իհարկե չի խանգարում 🙂

Շախմատ
էլի վատ չի

Իրավագիտություն, պետականագիտություն, հասարակագիություն

չգիտեմ անունը ինչպես դնել, բայց այդպիսի մի առարկա, որը կսովորեցնի քաղաքացի լինել, հասկանալ իրավունքի հիմունքները, պետության կառավարման համակարգերը, հասարակական կարգերը և այլն, որպես պրակտիկ աշխատանք երեխաներին առաջարկել գնալ հանրահավաքների, բնապահպանական, քաղաքական կամ այլ թեմայով, երեխաների ընտրությամբ :), գիտեմ սա արդեն երազանքների ոլորտից էր, բայց դե :Ճ

Հոգեբանություն
կիրառական հոգեբանություն, ինքնատիրապետում …, շատ քիչ տեսություն, ավելի շատ պրակտիկա, դերային խաղեր և այլ նման բաներ

Շուկայի ու առևտրի մասին մի բան

տնտեսագիտություն կամ տենց

Ռազմագիտություն

բոլորի համար անկախ սեռից

Չգիտեմ, ով որ սովետի ժամանակ ապրել է կհիշի, սովետական ինտիլիգենտի կերպարը, հատկապես ինժիներների, տենց մարդկ էին, ակնոցներով, վանդակավոր սառոչկեքով, ջինսով, մատիտը կրծքի գրպանում, իրենց սենյակները լիքը գիրք, զենիտ տեսախցիկ, պայալնիկ, ուսապարկ, փինք-ֆլոյդ, ծխախոտ, ու կապ չունի, որ ոչ բոլորն էին զենիթով շեդեվրներ նկարում, բայց կայֆ էր, որ շատերը կարողանում էին երևակել ժապավենները, կարողանում էին խոսել բազմաթիվ թեմաներով, ու լեզուն էլ էր փոխվում, «խոհանոց» բառը դառնում էր «խորհել» արմատից ծնված:

Մյուս հարցը, որ մարդիկ աջկիսագնդային են , կամ էլ ձախկիսագնդային են ու աջկիսագնդայինը մաթեմը դժվար է սովորում, իսկ ձախկիսագնդայինները հումանիտար բաներն են դժվար սովորում: Սա իրականում չի խանգարում, թող սովորեն որքան որ կարող են, դրանից վնաս հաստատ չի լինի: Նաև երևի միշտ էլ կարելի է գտնել լավ մեթոդ:

ՀԳ: Ես սովետը ռեկլամ չեմ անում , քավ լիցի, սովետական ինտիլիգենտին որպես օրինակ եմ բերել: Որովհետև այդ ինտիլիգենտները իմ վրա շատ են ազդել, նրանցից շատ բան եմ սովորել …

ՀԳ: Տենց մի միտք կար մի գրքում, որ ասենք արվեստից տեղյակ մարդը բիզնեսում էլ ավելի հաջողակ կարող է լինել, որովհետև արվեստը տրամադրում է բազմաթիվ մտածողական այլընտրանքային շաբլոններ, փաթթերններ, որոնց բազմազանություն մարդու միտքը ավելի էֆեկտիվ է դարձնում:

Հա, անհանգիստ եղեք, մեկել էտ էի ուզում ասել: