in Փիլիսոփայական

Պարտքերի մետահոգեբանությունը

Պարտքերը միշտ չի որ անհրաժեշտ է վերադարձնել: Գրում եմ ոչ փողային պարտքի մասին, այլ՝ մարդկայինի մասին: Ու եթե փողայինը անպայման պետք է հնարավորինս շուտ վերադարձնել: Ապա մարդկային պարտքը վերադարձնելու համար պետք չէ փութալ: Պատճառը այն է, որ եթե մարդկային պարտքը շուտ վերադարձնես, դուք այսպես ասած քվիթ կլինեք իրար հետ, ու դա առևտուր կլինի: Ես քեզ ու դու ինձ … իհարկե սրա մեջ ոչ մի վատ բան չկա: Բայց կան ավելի լավ տարբերակներ:
Մեկ աստիճանով ավելի լավ տարբերակը դա վարձահատույց լինելու հնարավորությունը հատուկ չփնտրելն է, բայց անհրաժեշտության և հնարավորության դեպքում լավությանը լավությամբ պատասխանելը:
Ամենակատարյալ տարբերակն է, երբ այդ անհրաժեշտությունը այդպես էլ չի հայտնվում: Որովհետև «պարտատերը» անկախ իր կամքից լավություն է անում ու ջուրն է գցում: Ու իր արած լավությունը անդրադառնում է հենց իր մեջ, ու իր ներսում անտեսանելի լույս ու ջերմություն է դառնում: Ու այդ մարդուն ավելի է ուժեղացնում ու պարզացնում:

Խոսքը չի վերաբերվում այն դեպքերին, երբ «պարտատերը» քեզ զգացնել է տալիս որ դու իրեն պարտք ես, այս տարբերակում պարտքը անհրաժեշտ է շուտափույթ ու ցուցադրաբար վերադարձնել: Հակառակ դեպքում դու նրա էներգետիկ ստրուկը կդառնաս: Կան իհարկե մեթոդներ այսպիսի «պարտատերերից» ազատվելու, հաշվի առնելով որ դրանց ներսը գնալով մթնում ու թուլանում է, սակայն դա ավելի շատ քո մեղքն է, պետք էր նախօրոք մտածել թե ու՞մ արած լավությունը ընդունել, իսկ ու՞մ արածից հրաժարվել: Ու արդար կլինի որ ամեն դեպքում պարտքը վերադարձվի …

Մարդ կա կարող ա մտածի, որ ես ինձ «պարք» ունեցող մարդկանց մասին մտածելով եմ գրել այս փոստը:
Չէ՛, ա՜յ մարդ, ես իմ պատքերի մասին եմ մտածում …