in Երաժշտություն, Մերկանտիլ Երաժշտական Նոթեր, Փիլիսոփայական

Մերկանտիլ երաժշտական նոթեր #3

Այս նոթը դռայվ-ի մասին է: Ես երկու տեսակի դռայվ գիտեմ, մեկը ռոքի դռայվն է, որը շատ կոպիտ է, ու իրականանում է մարմնի արտաքին շերտերում, այսինքն մարմնի մակերևույթին ավելի մոտ գտնվուղ հատվածներում: Սրա մի տարատեսակ կա , պանկ-ռոքի դռայվը, որը միայն ոտքերին է վերաբերվում :Ճ:
Բայց մի ավելի հետաքրքիր դռայվի տեսակ կա, որը ես զգում եմ հնդկական ռագաներ լսելիս: Սիթար, սարոդ, բանսուրի թե վինա, իրականում կապ չունի: Այս դռայվը մի տեսակ ավելի խորքային է, կարծես ներքին օրգանների ու մարմնի երևակայական առանցքի վրա ազդող դռայվ լինի, շատ նուրբ, բայց շատ հզոր …
Մի հետաքրքիր հոգեբանական տարբերություն էլ կա այս երկու երաժշտության տեսակների միջև: Եթե ռոքի դեպքում դու կարող ես քեզ թույլ տալ պասիվ լինել, մտքի մասին եմ ասում, ապա ռագաները քեզ թույլ չէն տա: Ռագաները պահանջում են ակտիվ լսում , ու ուղեղի աշխատանք, ռագաները միայն լսող բայց չխորացող մարդուն բան չէն ասի  …

Կիրառությունները համապատասխանաբար … ֆիզիկական թուլության , հոգնածության, ապատիայի դեպքում ռոք եմ լսում, իսկ հոգեկան թուլության ու հոգնացության դեպքում ռագա:

Հանդիսատեսների հատուկ խնդրանքով մի երկու կատարում քաթի տակ