in Անարխիստի Լաբորատորիա

Միշտ կարծել եմ, որ բոլոր քաղաքական ուսմունքներից ինձ ամենահարազատը անարխիզմն է: Ու ինքս ինձ համար մշակած անարխիստական տեսություն ու պրակտիկա ունեմ: Սակայն միշտ ցանկություն կար նաև հետազոտել, խորանալ դասական և ժամանակակից անարխիստ տեսաբանների գրվածքների մեջ:

Հիմա ազատ ժամանակ դրանով եմ զբաղված, ահագին կարդալու ու մտածելու բան կա:

Հիմա միտքս դրանով է զբաղված լինելու ու փորձելու եմ գտնել իմ մոտեցումների պես մոտեցումներ դասական անարխիստների գործերում: Չգիտեմ վերջը ինչ կստացվի, հնարավոր է , որ վերջում ինձ հռչակեմ անարխիստ, հնարավոր է, որ մի նոր -իզմ մոգոնեմ, ու հնարավոր է նաև՝ մերժեմ այդ գաղափարները: Սա մի էքսպերիմենտ է, որի արդյունքը դեռ պարզ չի:

Հիմա արդեն հստակ է, որ անարխիզմը մի ուսմունք չէ, այլ մի ամբողջական դաշտ, որում իրար կողք ապրում են, պայքարում ու իրար լրացնում տարատեսակ ու երբեմն նույնիսկ իրար հակասող տեսություններ և պրակտիկաներ: Ւսկ այդ վիճակը շատ եմ հավանում, դա կենդանի վիճակ է, որտեղ բացի պատրաստի սխեմաները ուսումնասիրելը հնարավոր է(հեշտ է) նաև գաղափարներին ստեղծագործաբար մոտենալ: Նաև հնարավոր է ,որ ես բյուրեղացնեմ իմ սեփական անարխիզմը:

Ու քանի որ գրելով մտածելը մտքերը դասավորելու լավագույն ձևն է, ընթացքում նաև կշարադրեմ մտքերս, նաև ձեզ համար կարող է հետաքրիր լինել:

Սրանով սկսում եմ գրառումների մի շարք, որը անվանելու եմ «Անարխիստի Լաբորատորիա»:

Շարքում կլինեն նաև որոշ կարևոր տեքստերի թարգմանություններ:

Երաժշտություն՝ TOOL,Վագներ, Որդան Կարմիր, Гражданская Оборона,Կարլ Օրֆ, RATM …

ՀԳ: Իսկ իրականում որոշ անարխիստական կամ դրան մոտիկ տեքստեր ունեմ արդեն գրած, կարող եք դրանից սկսել