in Կինոարվեստ

Ագորա (Agora)

Անահիտի խորհուրդով նայեցի էս ֆիլմը, շատ զիլ էր: Ով չի տեսել, մոտավորապես պատմեմ: 5-րդ դարի սկզբի պատմություն է,  Եգիպտական Ալեքսանդիրայում ապրում է Հիպատիան(իրական դեմք է, Ալեքսանդրիայի գրադարանի փիլիսոփա, մաթեմատիկոս ու աստղագետ): Նա դասավանդում է գրադարանում փիլիսոփայություն և հարակից թեմաներ: Ալեքսանդրիայում սկսվում են բախումներ քրիստոնյաների ու հեթանոսների միջև… ու հեթանոսները այս պարագայում տուժված կողմ են դուրս գալիս, որովհետև քրիստոնյաները արդեն շատ շատացել էին, նաև վայելում էին իշխանությունների դրական վերաբերմունքը … նույնիսկ չարաշահում էին … Մի խոսքով այս դժվար իրավիճակում Հիպատիան իրեն պահում է , որպես բաձր արժանիքների տեր մարդ, չի խառնում թացն ու չորը,
պաշտպանում է իր քրիստոնյա աշակերտներին, ծառաներին: Փրկում է թալանվող գրադարանից որոշ գրքեր, հասցնում է այդ իրավիճակում նաև հետազոտություններ իրականցնել: Պտղոմեոսի հելիոցենտրիկ մոդելի գերիշխանության պայմաններում հանգում է այն մտքին, որ երկիրը պտտվում է արեգակի շուրջը, ու նույնիկ հասկանում է, որ այն պտտվում է էլիպտիկ ուղեծրով: Խորհդատու է հանդիսանում պետական մարմիններում, ու մեծ ազդեցություն է ունենում իշխանությունների վրա, հատկապես պերֆեկտ Օրեստի վրա … Քրիստոնեություն այդպես էլ չի ընդունում … մնում է Օրեստի պատշտպանությունից դուրս ու վերջում դաժանաբար սպանվում է քրիստոնյաների մոլեռանդ ռազմատենչ մի միության անդամների կողմից: Չնայած այստեղ պարզ չի, կարծես թե նրանք քարկոծում են, նրա արդեն անկենդան մարմինը, իսկ նրան սպանում է իրեն սիրահաված նախկին ստրուկը, որը նույնպես այդ միության անդամ էր հանդիսանում: Մեղադրանքը ՝ պոռնիկություն, կախարդություն ու անաստվածություն:
Մի խոսքով … այսպիսի պատմություն …
Կարևոր միտք, որը հնչում է Հիպատիայի շուրթերից մի քանի անգամ
«Մեզ ավելի շատ բան միացնում է , քան բաժանում»:
Կարևոր միտք, որը հնչում է իմ շուրթերից
«դա հեթանոսների ու քրիստոնյաների պայքար չէր, այլ  աննասունների ու աննասունների»
Եվս մի միտք որը կուզեմ շեշտել
«Այդ ֆիլմում միակ քրիստոնյան Հիպատիան էր», չնայած ինքը ասում էր, որ աստվածների չի հավատում … Նմանատիպ երևույթի մասին այստեղ էլ եմ գրել