in Փիլիսոփայական

Մի մարդ կար, որին շատ քիչ էր մնացել որ Աստծուն հասնի, գրեթե մի 45սմ: Աչքը տեսնում էր լույսը , մարմինը զգում էր ջերմությունը , բայց ուզում էր ձեռքով կպներ Նրան: Ու գնաց  իր գրադարակից հանեց գրքերը, հանեց ու դասավորեց իրար վրա … ու հասավ … ու … ու էլ կապ չուներ , որ սուրբ գրքեր էին ու իր ոտքերն էլ ցեխոտ … Ու որ հետո մի աղքատ ու անգրագետ մարդ այդ գրքերով ձմռանը վառարան էր կպցնում …

Այստեղ բազմաթիվ պատրիարքների հետքեր կան, բայց իմ դհոլին չի …
Սպանի՛ր Բուդդային, սպանի՛ր պարտիարքին, վառի՛ր գրքերը …
Ես կատարելություն չէմ փնտրում, բայց երկար չէմ մնում այնտեղ, որտեղ այն չկա …

14606_446483982071717_460594822_n

  1. Այնուամենայնիվ երկիմաստություն կա. եթե կատարելություն չփնտրես, էլ ոնց պիտի իմանաս կա թե չկա, որ հետո որոշես մնում ես, թե չէ:
    Գուցե՝ “ես կատարյալ չեմ, բայց ../քո ասածը/”:

    հ.գ. Հետաքրքիր է, որ վերջերս հա մտածում եմ, տեսնես ինչից է, որ սիրտս պայթում է կատարելությունից էսքան հեռու միջավայրում մի ավել րոպե գտնվելուց: Ու հա մտածում եմ, լավ, բա հիմա ուր գնամ: Ախր էդ կատարելությունը… ոչ մի տեղ չկա, բացի իմ մանկության տանիքից ))

    • Դրա համար էլ Դզեն ա, եթե երկիմաստություն լինի, որ միտքը սկսի աշխատել 🙂

Comments are closed.