in Կինոարվեստ

Թաղամաս Համար 9

Վահանը մի օր պատմեց այս ֆիլմի մասին : Նա ասեց որ այլմոլորակայնինների մասին իր տեսած ամենալավ ֆիլմն է: Համաձայն եմ, հաստատ ամենալավերից մեկն է: Փսեվդոդոկումենտալ ժանրին է պատկանում, նկարահանված է ռեպորտաժի տեսքով: Ամենահավես բանը այն է, որ այլմոլորակայինները չէին եկել մեր մոլորակը գրավելու համար, ոչ մեզ ուսումնասիրելու ու ոչ էլ մեզանից սովորելու ինչպես բազմաթիվ կինոնկարներում է, այլ մոլորակի կողքով անցնելիս տուպը ու բանալնո ենթարկվել էին վթարի,զրկվել իրենց ղեկավարներից ու լռվել մոլորակի մոտակայքում: Ու սոված, հիվանդ ու վախեցած այլմոլորակայիններին մարդիկ ապաստան են տալիս: Չնայած հետո սկսվում են մարդկային անննասունության բոլոր տարբերակների դրսևորումները: Ցեղասպանությունից մինչև զոոֆիլյա(այս տարբերակում արդյո՞ք դա այդպես կկոչվի), դաժանությունից ու ընդանհրապես կյանքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքից մինչև սառը հաշվարկ, նախապաշարումներից մինչև սնահավատական էշություններ …
Վախեցնում է միայն վերջին տասնամյակում նկարահանվող բազմաթիվ ֆիլմերի մեջ տեղ գտած, ինչպես Դավիթն է ասում «սեփական տեսակի դավաճանության քարոզչության առկայությունը», դա վերաբերվում է նաև հենց նույն «Ավատառին»: Բայց այստեղ հարց կա, արդյոք գլխավոր հերոսը դավաճանում է իր տեսակը՞, ու ո՞րն է իր նոր տեսակը:
 Մի խոսքով խորհուրդ եմ տալիս դիտել այս կինոնկարը:
Փսեվդոդոկումենտալ ժանրին պատկանող ևս երկու ֆիլմ խորհուրդ կտամ դիտել:
1. Բենկսիի ու մյուս գրաֆիտիստների մասին պատմող «Выход через сувенирную лавку»
2. Ռուսաստանյան նացիստների մասին «Россия 88»