in Հայկական դպրոց, Հայոց Լեզու

Ուրեմն Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի նախակրթարանում երեխաների համար համակարգիչներ կան։ Ահա ստեղնաշարը ՝

Հայերեն ստեղնաշար

Հայերեն ստեղնաշար

Չնայած որ ես հեչ համաձայն չեմ այդ տարիքում երեխաներին համակարգչի առաջ նստացնելու մտքի հետ, բայց դե, եթե նույնիսկ պիտի նստեն, արժե նաև հայերեն տառերը լինեն  ստեղնաշարի վրա։

Սա մի որ տեսա մի պատմություն հիշեցի, որը պատմել էր noch-ը բայց չգիտեմ ինչու չի գրել իր մոտ ։)

Ուրեմն տարիներ առաջ Պարսկաստանում համատարած տրանսլիտ էր տիրում, դրա ամենամած պատճառը այն էր, որ ժամանակին չէին ընդունել օրենք, որ բոլոր ներկրված սարքերը պիտի ունենան արաբական այբուբենով ստեղնաշար։

Հետո ընդունեցին օրենքը, բայց դա չօգնեց, տրանսլիտը արդեն մշակույթ էր։

Ղեկավարները երկար նստեցին, մտածեցին, ու որոշեցին !!!

Որ ով գրի արաբատառ sms կվճարի sms-ի գնի կեսը 😉

Տրանսլիտը շատ արագ անհայտացավ։

Հիմա բալքիմ այս պատմությունը մեր մեծարգո ղեկավարների ականջը ընկնի, մեկ էլ տեսար մի բան արեցին։

  1. ՍՄՍ-ների միտքը շատ հետաքրքիր միտք էր: Կարելի ա էս թեման բզբզել:

    • հա, իրոք թույն են արել, բայց դե մեզ մոտ ո՞նց կարելի ա բզբզալ չգիտեմ

  2. Պարսիկները դժվար թե արաբատառ գրեին, էդ դեպքում ինչ տարբերություն՝ արաբատառ, թե տրանսլիտ, երկուսն էլ օտար են:

  3. Ուրեմն Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի նախակրթարանում երեխաների համար համակարգիչներ կան։ Ահա ստեղնաշարը ՝

    Ստեղնաշարի միտքը շատ լավն է հա, ես փորձ եմ ունեցել աշխատել էդ համակրգչով ու էդքան էլ լավ բան չեմ գրելու։էդ համակարգիչները ունեն մասեր որոնք կամ շատ թույլ են կամ շատ ուժեղ(իմաստը տենց էլ չեմ հասկացել)։ Ստեղնաշարը typewriter է(ամեն դեպքում տենց են ասում), բայց KDWin֊ի(ստեղնաշարը չի աշխատում win8֊ի հայերեն տպող ծրագրի հետ) typewriter-ի տառերի տեղերի հետ տարբերություններ ունի։Ինչքան էլ ուզել են լավ բան անեն , մեկ ա երեխաները օգտագործում են phonetic տարբերակը, իսկ դա կախում ա առաջացնում լատինատառ ստեղնաշարից ու արդյուքնում անիմաստ գործ են արել, ստեղնաշարի վրա գրված հայերեն տառերը անիմաստ են ստացվել:

Comments are closed.