in Ինտերնետ, Հասարակություն 2.0, Փիլիսոփայական

քիչմը быдло-հեղինակների ու հեղինակային տեքստի մասին

а биржах freelance есть такая профессия “копирайтер” (написатель продажных текстов). “Написывают” статьи на любую тему. Я тоже работаю с подобной публикой, поскольку часто бывает, что проще заказать серию статей с нужными ключевыми словами, чем писать их. Смысла, как вы можете догадаться, в таких текстах пшик.
Для некоторых зарубежных проектов я использую программные бредогенераторы. Они выдергивают фразы из разных текстов и перемешивают их. Чтобы написать текст, нужно лишь нажать кнопку “Do it”. Такие тексты читать можно, но смысл в них отсутствует. Львиная доля интернет-чтива именно такая.

Когда я беру в руки книгу, то пытаюсь найти АВТОРА в книге. Ищу места, где он говорит о личном опыте, о том, что у него получилось и не получилось. Потом я спрашиваю себя, насколько этот человек похож на человека, у которого я хочу учиться.
Такой простой фильтр позволяет отбраковать 99.99% существующей литературы.

Համաձայն եմ, տեքստը պիտի հեղինակ ունենա, օրինակ հոգեբանություն ուսումնասիրելիս հեչ հետաքրքիր չեն դասագրքերը, բայց արժե կարդալ Յունիգի, Ֆրոմի, Ադլերի, Հորնիի ու մյուս դեմքերի գրած գրքերը, ու շփվել հեղինակների հետ անմիջապես:Նույնը ֆիզիկան,նույնը ծրագրավորումը: Ու առավել ևս փիլիսոփայությունը: Ես ավելի հիմար բան չեմ տեսել քան փիլիսոփայության դասագիրք երևույթը, որովհետև փիլիսոփայության մեջ 90%-ը դա հենց հեղինակն է: Ու չի կարելի շփվել մեկի հետ մյուսի միջոցով, դա վատ է դա փչացած հեռախոսի պես մի բան է, «Պլատոնը ասել է այս և այն … ու այս իմաստով …», արժե՞ երևի հենց նրա հետ զրուցել, հը՞ …
 Հիմա շատ մեծ խնդիր կա, իտերնետային անիմաստ տեքստերի հավաքածուներ, որոնք նախատեսված են ոչ թե մարդկանց այլ բոտերի համար, նույնիսկ բոտերի բոտը՝ գուգլաբոտը դեռ անկարող է տարբերել իմաստային տեքստը անիմաստից: Ու դրա համար մտցրել են գուգլի +1-ը ու ֆեյսբուքի «լայքը», ու մյուս նման մարդկային գործիքները, որոնցով հնարավոր է որոշել տեքստի արժեքը, թե որքանով է այն հետաքրքիր մարդկանց համար, և որքանով է կարևոր: Բայց սա էլ չի օգնի, որովհետև մարդկանց մեծամասնությունը բթամիտ է ու չի խորանում, ու պոպսայի մոդելը այստեղ նույնպես աշխատում է, ու ավելի շատ լայք ունեցող հոդվածը ավելի շատ անկապ լայքեր հավաքելու հակում ունի, ու կապ չունի տեքստի կամ նյութի կարևորությունը: Լավ տեքստը նույնպես շատ լայքեր հավաքելու հակում ունի, ու լայքերի քանակից արդեն դժվար է միանգամից որոշել թե իրոք արժեքավոր բան է հրապարակվածը, թե ուղղակի աշխատել է հոտային հոգեբանությունը: Մի խոսքով, կարդացեք ձեր ընտրած հեղինակներին (օրինակ ինձ , մեծամտացա՞, հա ի՞նչ :), ոչ թե այն ամենը, որը հայտնվում է ֆեյսբուքի ընդհանուր պատի վրա: Ընտրեք ձեր հարյուր կամ հազար սիրված էջերը, բլոգերը …  դրանց rss-ները քաշեք ու քցեք ձեր reader -ները ու ժամանակ մի ծախսեք տռենդացավով տառապելու վրա …
Ու թող ձեր ինտերնետ մուտքի կետը ձեր reader-ը լինի …

Վերևի մեջբերումը այստեղից է  ու առանձնակի բան չկա էլ կարդալու այնտեղ

ՀԳ: Հեղինակների հետ վիրտուալ շփման կայֆերից

Марта. Конечно, Карл… Ты любишь меня, я знаю… Но и ради меня не хочешь ничем поступиться… Помнишь, когда мы встретились с Шекспиром, он сказал: все влюбленные клянутся исполнить больше, чем могут, а не исполняют даже возможного…
Мюнхгаузен. Это он сказал сгоряча. А потом, помнишь, добавил:
“Препятствия любви только усиливают ее!”
Марта. У нас их чересчур много, этих препятствий! Они мне не по силам. Господи, ну почему ты не женился на Жанне д’Арк? Ведь она была согласна…

Մարդիկ Շեքսպիրի հետ են շփվում ու Սոկրատեսի ու Ժաննա դ Արկի 🙂