in Գրքեր (կարդացած և լսած), Փիլիսոփայական

10203-0Հետաքրիք գիրք էր, շատ հեշտ գնաց։ Վերբերը փաստորեն ահագին հարուստ բեքգրաունդ ուներ առասպելաբանության, միստիցիզմի, կրոնների, հոգևոր պրակտիկաների, փիլիսոփայական և գաղտնի ուսմունքների գծով։  Դա ամենացայտունը երևում է Ֆրանցիսկ Ռոզերբակի դեսերտացիայից և տարբեր հնագույն տեքստերից արված մեջբերումներից։

Որպես գեղարվեստական գիրքը , չգիտեմ, տենց ա՝լյա Կոդ Դավինչի, որտեղ դետեկտիվ պատմության մեջ հյուսված է որոշակի ուսմունք, ու իրականում նպատակը հենց այդ ուսմունքը տարածելն է։  Այստեղ ոչ թե դետեկտիվ պատմություն է, այլ էպոպեյա է, տենց արգոնավորդների պատմության պես մի բան, բայց մարդիկ ճանապարհորդվում են դեպի մահվան աշխարհները։  Մի խոսքով մաքուր գեղարվեստ որոնողներին հետաքրիր չի լինի, բայց որպես մահվան մասին տարբեր մշակույթներում ու ժամանակներում ապրած մարդկանց պատկերացումների մասին գիտության (ծիպը տանատոլոգիա) ներածություն, ինքն է որ կա։

Սխեմատիկ է, որը չգիտեմ գրքի թերությունն է, թե առավելությունը, բայց կա տենց բան։

Ընդհանուր առմամբ մտածածնող գիրք է։

Մի հետ մեջբերում

Իմաստունները փնտրում են ճշմարտությունը, իսկ հիմարները արդեն գտել են այն։

Ու մի հատ էլ, որը հետո , մի այլ առիթով ։) …

Տարբեր գրքասերների ֆորումներում ասում են, որ մյուս գրքերում շատ է ինքը իրեն կրկնում է, նենց որ երևի այս գրքով սահմանափակվեմ։

Քաշել աուդիոտարբերակը (տորենտ)

  1. Ապեր, բայց լավ կլինի մի հատ գրքի հղում ավելացնես՝ էլեկտրոնային տարբերակի:

    • էլեկտրոնային տարբերակ ոնցոր ամբողջությամբ չկա, համենայն դեպս ինչ գտա կիսատ էր, դրեցի աուդիոգրքի հղումը։

  2. Ապո, էս գրքի հիման վրա ֆիլմ ա անհրաժեշտ նկարահանել։

Comments are closed.