in Թուք ու Մուր, Կյանքի Օպտիմալացում

Կանգառները նախագծելիս, դրանք պետք է կոմպլեքս նախագծել, բացի նրանից որ պիտի լինի ինքը կանգառը, նաև ամեն կանգառում պիտի անպայման լինի աղբաման, որովհետև մարդիկ երկար կանգնում են ու որոշները ծխում են կամ մի բան են ծամում, իսկ աղբամանները միշտ հեռու են կանգառներից։ Նաև ցայտաղբյուր, որովհետև շոք է։

Մի բան էլ․ հիմա Երևանի որոշ կանգառներում հայնվել են տերմինալներ, որոնք ցուցադրում են քարտեզ, մոտեցող երթույաղին տաքսիների և ավտոբուսների տեղը, որքանով կուշանանա և այլ տեղեկություններ։ Կասեք է լավ է, բարեփոխում է։ Բայց դա նման է նրան, որ մի մարդ գնել է ուժեղ խելախոս, բայց դրանով միայն զանգել է կարողանում։

Դա թիթիզություն է, ցուցամոլություն,  որովհետև տերմինալների առկայությունը երթուղային տաքսիների մեջ ծռված-կռացած դիրքում երթևեկող մարդկանց քանակը չի քչացրել։ Ու չի էլ քչացնի։

Դա աչքկապոցի է, ծիպը, նայե՛ք մենք բարեփոխումներ ենք անում։

 

  1. շատ զավեշտալի ա, շատ..
    առաջին անգամ որ տեսա, մտածեցի՝ տենաս «մեծերից» էդ ում ոտնա ընգել արտասահման, որ էնքանա զարմացել, որոշելա իմպորտ անի :Ճ
    դրա փոխարեն էնքան բան կարային անեին.. մեկը վերջապես մետրոն օդանավակայանին հասցնելը, որ տարրական պահանջա նույն զբոսաշրջիկների համար, ու շատ ավելի անհրաժեշտ, քան էդ ապուշ «չվացուցակները»

Comments are closed.