in Ազատ ԾԱ և Օփենսորս, Լինուքս, ՏՏ

Լինուքս(Ուբունտու) ընդդեմ Վինդոուսի #1

0. Լինուքսը մարդկային սոլիդարության, անշահախնդրության,համագործակցության, ազատության ու գործով տարվածության արդյունք է
Իսկ վինդովսը կռսության , դե ինչ ասեմ, բան չկա ասելու …

1. Լինուքսը անվճար է ու բաց կոդով է, վինդովսը վճարովի ու փակ կոդով
2. Վինդովսում ծրագիր ինսթոլ անելուց հետո ռեսթարթ է պետք անել, իսկ Լինուքսում ոչ:
3. Վինդովսը իմ վատ ժեշտի(համակարգչի) վրա օրը մի 10 անգամ ռեսթարթ էր լինում, Լինուքսը մի շաբաթ գիշեր-ցերեկ աշխատում է, (երաժշտություն,կինո, տոռենտ, ապաչ, մայեսքյուէլ, նկար , մի երկու IDE, ինտերնետ, սրանք տարբեր հավաքածուներով) ու հեչ վեջը չի, մենակ մեկ-մեկ գուգլո քրոմը դեբիլանում ա, չնայած որ վինդովսի վրա էլ էր դեբիլանում:

4.Վինդովսը ունի միայն մի գրաֆիկական ինտերֆեյս, իսկ Լինուքսը մի շարք:

5.Վինդուսում կա «ռեեստր» անունով մուտանտը, որը միշտ մի տեսակ չեմ սիրել, իմացա որ Լինուքսում այդպիսի բան չկա բնավ: Ամեն մի ծրագրի կարգավորումները պահպանվում են այդ ծրագրի հետ կապակցված կոնֆիգուրացիոն ֆայլերում:

Սենց մաս մաս հավաքեմ մտքերը , վերջում մի երկու հոդված կգրեմ երևի:
Շարունակելի

Հավելում 2011-10-06 Մի փոքր ճշտում, լինուքսը որպես այդպիսին չունի ռեեստր, բայց Գնոմը ունի (Լինուքս Ուբունտուի ամենատարածված գրաֆիկական թաղանթն է)