in Ինտերնետ

Ուղեղի լվացում

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները կատարել են հետաքրքիր ուսունասիրություն։ Գիտնականները չափել են մեդիա–տեղեկատվության միջին ծավալը, որը “մարսում է” միջին ամերիկացին մեկ օրվա ընթացքում։ Հաշվի է առնվել գրեթե ամեն ինչ, հեռուստատեսությունը, խաղերը, երաժշտությունը, ռադիոն, թերթերը, ինտերնետը, թերթերը և այլն ։ Մեկ օրվա ընթացքում միջին ամերիկացին “մարսում է” մոտ 100.500 բառ և 34 Gbt տեսաձայնային ինֆորմացիա։

Ստորև բերված են գրաֆիկները՝ առաջինը ցույց է տալիս բաշխումը ըստ բառերի քանակի, իսկ երկրորդը ըստ տվյալների ծավալի։


Այս ուսումնասիրության մեջ հետաքրքրականն այն է,որ ինֆորմացիայի առյուծի բաժինը ընկնում է հեռուստատեսության և համակարգչային խաղերի մարսման վրա։ Ես մտածում եմ որ Հայաստանում իրավիճակը շատ չի տարբերվում։ Կարող էր ուրախացնել այն փաստը , որ երիտասարդությունը ակտիվ օգտվում է ինտերնետից, սակայն հայկական ինտերնետ–տրաֆիկի զգալի մասը ընկնում է ադնակլասնիկիի վրա։ Այսինքն ամեն տեղ նույն բանն է կատարվում,մարսվող տեղեկատվության քանակը աճում է իսկ որակը նվազում …
Չեմ ուզում թղթային գրքի ջատագով երևալ,սակայն տպված նյութերի ընթերցանության քանակը գրաֆիկների վրա շատ փոքր է։ Կարելի է մտածել ,որ կարդում են էլ.– գրականություն, եթե այդպես լինի էլի լավ ա …

Ինձ միշտ թվում էր ,որ ինտերնետը դուրս կմղի հեռուստատեսությունը։ Ինչպես երևում է երկու գրաֆիկներից ,դրա հոտը անգամ չի էլ գալիս։ Կապրենք կտեսնենք ….

Աղբյուրը Хабрахабр