in Երաժշտություն, Խառը, ՄամաՍյու

Խառը օր

  Շատ խառը ու տպավորություններով հարուստ օր էր, գրեմ, որ գնամ հանգիստ քնեմ։
Սկզբում գործի էի, ես հո արվեստագետ չէմ որ պարապ-սարապ ֆռֆռամ ու շաբաթվա մեջտեղը օրվա կեսին գնամ ցուցահանդես ու չնայած շատ կուզեի, արվեստագետ լինել չէ, այլ ցերեկը  երեքշաբթի օրով մասնակցել ցուցահանդեսի ասենք թե ․․․
 Հետո հաշվապահության դասի էի
 Ակտիվներիը աճում են դեբետով, պասիվները կրեդիտով, դեբետը աջից կրեդիտը ձախից,ու դեբետը հին հունարեն, թե լատիներեն, թե փյունիկերեն նշանակում ա հենց ձախ, իսկ կրեդիտը աջ,  ու ոչ մի ռոմանտիկա, ու ոչ մի պոէզիա ․․․
Հետո համերգ, «ՄամաՍյու» բարեգործական հիմնադրամի համերգը։
Դոգմա, Մհեր և ընկերներ, Դյութիֆայթ(թե՞ բյութիֆայդ) փրոջեքթ, ինչ որ պանկ-ռոք մանկապատանեկան-աղջկական խումբ(ձեռ չեմ առնում, անունը չհիշեցի), հետո քրիստենյա սպորտսմեններ-բակլաններ, աստծո անունով մեխ  ու արմատուր ա էին ծռում ու մեկել թավա էին ճմռթում (սարկազմը մի կողմ, հետաքրքիր շոու էր),  Էմփիռեյ, Դորիանս, մի շիշ պիվա, որից գլուխս ցավում ա մինչև հիմա։
 Հա տոլերանտ եմ շատ դառնում, Էմփիռեյը նույնիսկ հավանեցի։ Մի ծանոթ մարդ տեսա, որին չէի սիրում, բայց զարմանալի էր, որ նրան լրիվ ուրիշ ձև ընկալեցի այս անգամ, վերջերս մի ուրիշ մարդու հետ էլ էր նույն պատմությունը։ Կամ ես եմ փոխվել կամ էլ իրանք։
Հետո համերգի տեղը մանկական սերերիցս մեկին տեսա, բարևեցի չճանաչեց երևի, ասեց բարև ձեզ, բայց հետո շատ կասկածելի նայում էր, երևի վսյոտակի այնուամենայնիվ հիշեց։ Զգացի որ ոչ մի բան էլ չի մնացել, չնայած էն ժամանակ շատ էի տանջվում, ունայնություն ունայնությանց ,ամեն բան ունայն է ու քամու աշխատանք․․․
 Մի մարդ էլ կա մի թեթև ծանոթ ենք, բայց ինչ որ առեղծվածային բան կա մեջը, չէմ հասկանում, ինչ որ մի գաղտնի բան, բայց ես էտ գաղտնիքը կբացահայտեմ հաստատ։
Համերգը լավն էր, իրոք լավը ․․․ են դեպքերից էր, որ ինչքան էլ զարմանալի ա, մեկ մեկ վսյոտակի այնուամենայնիվ կյանքը հաղթում ա մահվանը ․․․

ՀԳ։ Հա Դորիանսի ուստեն տիպիկ վոկալիստ ա, առաջին անգամ էի կենդանի լսում, միշտ զոմբոտութով էի լսել, հա ի՞նչ էի ասում, տիպիկ վոկալիստ ա, թիթիզ, լավ վոկալով, բայց դե լավ վոկալը չի նշանակում որ պետք ա ձենը գցել աշխարհով մեկ ․․․ բայց իրա նվագող տղեքին հալալ ա, շատ  ոչ գծային ու զիլ նվագեցին։
 Ու դա մենակ իրան չի հատուկ, նույնիսկ Փլանթը ու Մեռկուրին առանց իրենց խմբերի պապսավիկ էին դառել մի պահ ․․․