in ՀոգեՀանգույցաբանություն

 

Սկիզբ

Սկիզբ

Անցյալ տարվանից դեռ մտածում էի էս նախագծի մասին։ Հիմա տարի եմ փակում, ավարտում եմ կիսատ գործերս ու մտածում եմ թե ինչ եմ արել այս տարի ու ինչ չեմ հասցրել/կարողացել անել․ այս նախագիծը մտքիս է գալիս։ Երևի իսկական ժամանակն է սկսելու։

Ինչու՞ է անունը «ՀոգեՀանգույցաբանություն»։ Որովհետև մի կողմից նվիրված է լինելու հանգույցներ կապելու արվեստին, իսկ մյուս կողմից հանգույցների վերաբերյալ իմ հոգեբանա֊փիլիսոփայական մեկնաբանություններն եմ գրելու։ Եթե կուզեք համարեք սա ճանաչողական արթ֊պրոեկտ։ Սա  մեդիտացիոն, տեքստա֊պատկերային էքսպերիմենտ է։

Այն հետաքրքիր կլինի և հանգույցները իրենց մասնագիտական կյանքում լայնորեն օգտագործողներին ՝ ալպինիստներին, փրկարարներին, արշավականներին և փիլիսոփայությամբ և հոգեբանությամբ հետաքրքրվող մարդկանց։

Հանգույցները մարդկային հարաբերությունների արտացոլանքն են, մարդու և տիեզերքի, մարդու և աշխարհի կապերի արտացոլանքը։ Հանգույցների մեջ ես տեսնում եմ մետաինֆորմացիա, այն մասին, թե ինչպես կարող են հարաբերվել մարդիկ, ինչպիսի առողջ և անառողջ հարաբերություններ կարող են ունենալ։ Ու ո՞րն է ի վերջո իրական ազատությունը։ Միայնակ պարան լինե՞լը , թե՞ ճիշտ կապերով կապված լինելը։

 

6-5

«Ծավային» կամ «Ուղիղ» հանգույց

Ջուլհակի կամ Շկոտային հանգույց

Ջուլհակի կամ Շկոտային հանգույց