in Իմ մասին

ԹՈՒՄՈ գործի ընդունվելու մասին

Գրեթե 4 տարի առաջ գրել էի այս գրառումը, գործից դուրս գալու մասին։  Իսկ երեկ առաջին աշխատանքային օրս էր ԹՈՒՄՈ կենտրոնում։ Այս գրառումս ռեֆլեկսիա է անցյալ 4 տարիներիս վերաբերյալ։

Աշխատանքի և կարիերայի դաշտում  ահագին բան եմ հասցրել անել, 24 համեմատաբար խոշոր նախագիծ և Աստված գիտի թե քանի հատ մանր գործեր։ Սրանք կայքերի, վեբ֊հավելվածների և մոբայլ հավելվածների մասին։ Իրականում հետաքրքիր գործ սրանցից մի 5-6֊ն էին, բայց ամեն դեպքում պետք էր փող աշխատել ։)

Ահագին բան եմ նաև սովորել, չնայած եթե կարողանայի կենսակերպս ավելի լավ դասավորել գուցե ավելի շատ լինեն ճանաչողական ձեռքբերումներս։

Հենց զգացի ազատ ժամանակ ունեմ, միանգամից փորձեցի զբաղվել դասավանդմամբ․ Դասավանդել եմ գրեթե ամբողջ այս ընթացքում, Արեգնազան կրթահամալիրում, GITC-ում, Հայ֊Հնդկական կենտրոնում, ինձ կանչել են տարբեր թեմաներով տարբեր տեղեր սեմինարաներ և դասընթացներ անցկացնելու։ Վերջերս նաև Վանաձորում նախաձեռնեցի ծրագրավորման դասընթաց։

Ֆրիլանսի տարիները ինձ երկու կարևոր բան են սովորեցրել, նախ մարդու կյանքը կախված չի այն կազմակերպությունից , որտեղ նա աշխատում է։ Խելոք մարդը միշտ կգտնի գործ։  Սա ֆինանսական ազատության մասին։

Երկրորդը այս տարիների ընթացքում ես հասկացա թե ինչ եմ իրականում ուզում իմ կյանքից։ Ինձ անընդհատ մի զգացմուք էր հետապնդում, ամեն մի նախագիծ հանձնելիս մի տեսակ դատարկություն էի զգում, հարց էր առաջանում «ու ի՞նչ», «բա հետո՞», սա հաջորդ նախագծի մասին հարց չէր, իրականում սա ավելի էկզիստենցիալ հարց էր․ «ո՞վ եմ ես», «ի՞նչ կապ ունի իմ արածը հավիտենականության հետ :D» տիպի հարց։ Իսկ դասերից հետո այդ հարցը երբեք չի առաջանում ։ Մի խոսքով ես հասկացա, որ ավելի շատ ուզում եմ դասավանդել քան ծրագրավորել։ Այս նկատառումը իմ ներքին պատճառն է, սակայն կա նաև արտաքինը։

Արտաքին պատճառն էլ այն է, որ ես միաժամանակ զբաղվում էի մի քանի բանով, մի երեք նախագծով, դասերով, վազիր այստեղ, վազիր այնտեղ, այսինչը մնաց, այնինչն էլ ուշանում է և այլն ․․․ ես այսպես այլևս չեմ ուզում ։Ճ

Երբ ԹՈՒՄՈ֊ից հարցրեցին, թե կուզե՞մ այնտեղ աշխատել, ես համաձայնվեցի․․․ հարցազրույց բան ․․․ և ահա երեկ իմ առաջին աշխատանքային օրն է, ֆուլլ֊թայմ աշխատանքի, Կառլ ։Ճ  (իհարկե դեռ փորձաշրջանում եմ)

Հիմա սենց մոտավոր քցում֊բռնում եմ, ու եթե չհաշվեմ մանր սեմինարները, ապա ունեցել եմ մոտավորապես 400 ուսանող ու աշակերտ, չգիտեմ թե  քանիսը դարձան ծրագրավորղ, սակայն ծրագրավորման ուսուցումը մաթեմատիկայի պես մտածողություն փոխող է, հույս ունեմ որ իրենց մոտ ամեն ինչ լավ կլինի ․․․

Տենց ․․․ հին բաներից կպահեմ միայն Արեգնազանը։ Մի երկու ամսից էլի կսկսեմ ծրագրավորել, երեկոները, միայն մեկ նախագիծ ունենալով ․․․

 

Դբա Լավը ։)