in Բանաստեղծություններ

ԾԱՂԻԿՆԵՐ և ԱՍՏՂԵՐ

Կար ժամանակ միտք ունեի,
Չէ՜, միտք չէր դա, այլ լոկ զգացմունք,
Դաշտում հազար ծաղիկ գտա,
Բայց չունեի` ում ձոնեի:
Հավաքեցի մի դեղին փունջ,
Քեզ տվեցի
Ու ասացի.
“Գնանք նստենք սարի լանջին`
Եղևնու տակ,
Սրբված վայրում”:
Քեզ կոչեցի գեղեցկություն,
Քեզ կոչեցի սերեր բազում,
Ու սեր միակ:
Երկնում աստղեր,
Երկրում աստղեր,
Երկնեց Աստված մի աստղ կրծքիս,
Գերնոր մի աստղ,
Մի աստղ կողքիս:
Ու երկնեցինք գեղեցկություն`
Ճշմարտություն-խաբեություն,
Ու երկնեցինք սերեր բազում,
Ու սեր միակ…

Երկու աստղեր իրար կրծքի…