«Կրթություն 2.0» բաժնի հոդվածները

Վիզուալացման մեթոդներ (պրեզենտացիա)

Հատուկ Ինտերնյուզի համար :)

Թրեյնինգ Ինտերնյուզում

Այնպես ստացվեց, որ ինտերնյուզում հրավիրովի դասընթացավար դառա :) , դե գիտեք, համացանց, սոցիալական մեդիա, բլոգեր, առաջխաղացում ու տենց բաներ, մի դաս արդեն արել եմ:

Այն թեմաները, որոնց մասին խոսացի  դասընթացի ժամանակ, շատ եմ արծարծել նաև այս բլոգում, բայց դասընթացի համար մի քիչ ավելի համակարգված է այդ ամենը, ու ավելի մատչելի էի սարքել:

Պրեզենտացիաներն էլ դնեմ այստեղ, եսիմ, հնարավոր է մի պիտանի բան գտնեք մեջը:

Միայն թե պետք է հաշվի առնել, որ պրեզենտացիան սպասարկում է խոսքը, այսինքն ավելի շատ խոսացել եմ քան կա սլայերի մեջ:

Կարդալ ավելին »»

ՆախաՎերջին անգամ աուդիոգրքերի մասին

Ճիշտն ասած սուտ եմ ասում, որ նախավերջին անգամ, որովհետև դեռ շատ եմ անդրադառնալու էս թեմային:

Բայց ով դեռ չի կարդացել նախորդ գրառումներս ահա, այստեղ գրված է թե ինչու ու երբ լսել աուդիոգրքեր, այստեղ թե ինչու է գիրք լսելը ավելի բնական քան կարդալը (մի քիչ ականջներից ձգած ա բայց ոչինչ :) , այստեղ հայկական ցանցում հասանելի բոլոր աուդիոգրքերի ցանկը:

Լավ անցնեք առաջ, միշտ մտածում էի, որ հետաքրիր գործ է ու արժե զբաղվել, ձայնագրել ինչ որ բաներ, բայց հա ձեռքս չեր հասնում, նու հիմա էլ չի հասնում, բայց դե որոշ մտքերով արժե կիսվել:

Նախ մի հատ լավ լուր: ArmAudioBooks պրոեկտը որոշ հայերեն աուդիոգրքեր է ձայնագրել ու պիտի շարունակի , որովհետև փող է ճարել:

Նշենք, որ ArmAudioBooks նախագիծը երեկ՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ գրավվեց երկրորդ տեղը:

ArmAudioBooks-ի ձայնագրած գրքերը հասանելի են այստեղ
http://audioboo.fm/ArmAudioBooks

Բայց տենց շատ պետք չի հույս դնել միայն մի կազմակերպության արած գործի վրա , իհարկե ապրեն իրանք, բայց դե բացության ու ազատության մշակույթը ենթադրում է, որ ամեն մեկս էլ կարանք ինչ որ բաներ աուդիացնենք: Վերջերս գրել եմ այս դասախոսության մասին, ու էտ գործը անելուց մտածում էի, որ ահա հայերեն աուդիոնյութերի անսպառ աղբյուր, տարբեր տիպի դասախոսություններին ու պոեզիայի երեկոներին մասնակցելիս կարելի է ձայնագրել ու կիսվել ցանցում, ըհը քեզ լիքը աուդիոգրքեր:

Հետո համշենահայ ռեժիսյոր Օզքան Ալպերի(Özcan Alper) «Ապագան հավերժ է տևում»(torrent) ֆիլմն էի նայում, այդտեղ Սուրմուն ուղղորդված միկոֆոնով ձայնագիրչը ձեռքին երաժշտական հետազոտություններ էր անում, ձայնագրում էր բնության, քաղաքի միջավայրային ձայները, բայց նաև մարդկանց երգերը: Սա էլ ահագին ոգեշնչեց, մտածեցի, իրոք ի՞նչ կա որ, ընդամենը մի հատ ձայնագրող դիվայս սարք է պետք (կամ հենց խելախոս), ու մեկել սովորել ինչ որ ծրագրով ձայնը թեթևակի մշակել, աղմուկից մաքրել:

Ու մի քանի բան նաև

  • ձայնագրել այցելած դասախոսությունները, պոեզիայի երեկոները, սեմինարները, ելույթները …
  • ձայնագրել հեքիաթները, որոնք տանը կարդացվում են երեխայի համար
  • ձայնագրել ընկերներին, ովքեր թարգմանում են այն ինչ իրենց ոգեշնչում է, իրանցից լավ ոչ ոք չի կարդա :Ճ, կամ էլ ոգեշնչել ընկերներին, թող ինքնուրույն ձայնագրեն :Ճ
  • ու կիսվել, կիսվել , կիսվել

Ու մի բան էլ ասեմ, բաներ կան,  որոնք շատ արագ հասանելի են դառնում բացության ու ազատության մշակույթի  շնորհիվ, ու նույն մշակույթի շնորհիվ նաև կամաց-կամաց որակ են ստանում:

Հիմա տեսնենք թե մեր ուստեքից ովա ձայնի մշակման ու աղմուկից ազատվելու մասին ուսումնական նյութ գրում:

Հա եթե ձայնագեք կամ էլ արդեն ձայնագրում եք ինչ որ բաներ, տեղերը ասեք ավելացնեմ ցուցակում:

Ու վերջում էլ բլոգի ավանդական կոչը
Անհանգիստ եղե՛ք, ձայնագրեք :)

Բարձր միջինի մասին

Երկու մոտեցում կա կրթությանը, առաջինը այն է, որ բերեք մարդկանց բազմակողմանի զարգացած դարձնենք, շատ տարբեր տարատեսակ բաներին մուտք տանք, որ կարողանան իրենք գտնել իրենց տեղը կյանքում, ու շատ տարբեր թեմաներից հասկանան: Սա սովետին էր հատուկ, սովետական մարդիկ ինչ ասես չգիտեին, ամեն բանից մի քիչ մի քիչ, իսկ որոշ բաներից ավելի շատ:
Մյուս մոտեցումը, մարդուն այդքան գիտելիք պետք չի, բերեք մինիմում տանք, գիր, հանրահաշիվ, երկրի պատմություն, սահմանադրություն ու տենց էլի որոշ կարևոր բաներ, մնացած առարկաները թողնենք իրենց հայեցողությանը, թող ինքնուրույն ընտրեն թե ինչ են ուզում սովորել: Ու մի բանի մեջ կխորանան լավ մասնագետ կդառնան: Այս մյուսը ավելի հատուկ է ամերիկյան կրթական համակարգին:
Սա ռեսուրսների բախշման խնդիր է նաև, եթե կա ասենք 100.000.000 դրամ նախատեսված Կարդալ ավելին »»