Վիտուալ աշխարհներ միշտ էլ եղել են, ես չեմ մտածում , որ դրանք նոր են առաջացել: Գրել եմ
Վերջերս ֆիլմեր նայեցի՝ Սկիզբը (Քրիստոֆեր Նոլան), Նիրվանան (Գաբրիելե Սալվատորես), Էկզիստենցը (Դեվիդ Կրոնենբերգ): Երեքն էլ ինչ որ իմաստով վիրտուալ աշխարհների մասին էին: Առաջինը երազների մեջ գիտակցաբար լինելու (ականջդ կանչի Կառլոս) ու մարդկանց մտքերը գողանալու նաև նոր մտքեր դնելու: Մյուս երկուսը խաղերի մասին՝ վիրտուալ իրականության խաղերի:
Ու ասել եմ, որ վիտուալությունը միշտ էլ մարդուն ձգել է, ոնց մի ֆիլմի մեջ էր ասում.
գրքերը մեռած են,բայց սպասում են որ մեկը իրենց կենդանացնի
Գրքերն էլ են վիրտուալ, հա՛:
Անցյալում վիրտուալ իրականության խաղերի նման ակնառու ու ճշմարտանման թերևս որոշ բաներ կային, հիպնոտիկ-հալյուցինոգեն տռանս, հալյուցինոգեն նյութեր, երազատեսություն, մեդիտացիա … Կարդալ ավելին »»



