«թուք ու մուր» բաժնի հոդվածները

ԴեԺաՎյու տպելու մասին

while(!զզվել)

{

echo “-Բարև ձեզ, պռինթ անու՞մ եք”;

echo “ -Այո ” ;

echo ” -Ահա ֆլեշկեն, խնդրում եմ տպեք այսինչ ֆայլը ամբողջությամբ”;

/* djvu ֆայլ է ընդամենը */

echo “ -Վաաայ, սրա ծրագիրը չունենք”;

 

echo “-Բարև ձեզ, djvu-ից փրինթ անու՞մ եք”;

echo “- Տար pdf սարքի, բեր տպենք”;

/*Հեսա վազելով գնամ գամ */

/*Սրանք լրիվ դեբիլ են */

/*Էս չեմ ջոգում, հե՞չ գիրք տպող չկա */

/*Ուսանողնե՞րը  */

}

echo “Ձեր հերն էլ անիծած, շուտ պիտի pdf-ի տեղը իմանաիք”;

do թքել, քրֆել

go to տուն

echo “բլոգ փոստ”;

end

Դավիթի սաղմոսների մասին

-Ահա , այս գիրքն էլ քեզ կհետաքրքրի

-Ի՞նչ ա որ

-Դավիթի սաղմոսները, առաջին անգամ ա հրատարակված հայերեն:

-Հը՞

-Հա, առաջին անգամ ա, լավ գիրք ա

-Ո՞նց առաջին անգամ ա, բա Աստվածաշնչում ի՞նչ ա , Սաղմոսները չկան՞

-Չէ ընդեղ կիսատ ա

-Լավ էլի, տենց բան մյուս անգամ չասես ոչ մեկին

- Չէ, չէ, առաջին անգամ ա հրատարակվել, հաստատ

(վա՜յ հորս արև)

գիրք առնողի ու գրավաճառի խոսակցություն

Երկվություն

Ինչպե՞ս  է պատահել, որ իմ մեջի պահպանողականն ու ազատականը համերաշխ են, կոսմոպոլիտը ու ազգայնականը հանգիստ զրուցում են իրար հետ: Հայ մարդն ու «մարդն ընդանհրապես» լավ են: Ինչպես՞ …

Մեկը աճ է դեպի արմատները, մյուսը բույնի հաստացում:
Մեկը էվոլյուցիայի հետևանք է, մյուսը՝ ինվոլուցիայի:
Մեկը կենտրոնաձիգ է, մյուսը՝ կետնրոնախույս:
Ու թռչյունը երկու թև ունի…

Ու համերաշխ են, այնքան ժամանակ, քանի դեռ չեմ տեսնում ձեր ֆեյսբուքյան պատերազմները, ավելի ճիշտ երկու ճամբարների օդում կրակելը.
- կպավ կպավ, չկպա՞վ, բան չկա, իմոնք լայք կանեն.
Ֆորում է պետք, ոչ թե շուկա, բազար …

Մարդիկ մտածում էին, որ «ոսկեդար» կար, երբ մարդն ու բնությունը ապրում էին ներդաշնակ: Ինչի՞, մարդը բնություն չէ՞ … Տեխնոլոգիան նույն էվոլյուցիայի հետևանքը չէ՞ …

Միտինգ անողը Ազգը չէ ՞, թե Ազգը միայն ազգային պարն է, այբուբենը ու էլի ինչ որ բաներ: Դա նույն «միստիկական» օրգանիզմի մի մասն է, քե՛զ եմ ասում, ազգայնական …

Ազգը արժեք չէ՞, գերմանացին արժեք է, ճապոնացին հիանալի է, հայը ազգ չէ՞, չունի՞ ոչինչ, ոչ մի բան չի տվե՞լ այս մոլորակին, ի՞նչ գիտես, հը՞, քո հետ եմ , ազատական-կոսմոպոլիտ:

Հայի մեջ վատը չկա՞, կամ վատ լինելով հայ չի՞ էլ, թե՞ կասես, որ ես գիտեմ դրա գենը որտեղից է, հը՞ ազգայնական, հեշտ բացատրություններ ես փնտրում:

Այլ ազգի մեջ վատը չկա, հը՞, կոսմոպոլիտ, քեզ եմ ասում, չկա՞, բա ինչի՞ ես տեղին ու անտեղին փնովում ազգդ, թե՞ լավն ու վատը ազգային հատկություններ են:

Վիքիպեդիայի հոդվածդ ջնջեցի՞ն, դու ես մեղավոր, մի փոքր ժամանակ տրամադրեիր հասկանալու համար թե ինչպես է այն աշխատում, ուզու՞մ ես քեզ համար կարևոր բաներ տարածես, դուխ ունեցիր ասելու, որ դա վարկած է, քանի դեռ բոլորին չես համոզել տեսակետիդ ճշմարտության մեջ:

Դու՞ ես ջնջել հոդվածը, կարող էիր քննարկման էջում առաջարկել այն որպես վարկած տեղադրել: Մյուս վիքիներին նայիր, այնտեղ վարկածների մասին էլ է գրած, ու գրած է որ վարկած է … թե՞ մեր վիքին հռոմի պապից կաթոլիկ է:

Մեկը խոսքի ազատության մեջ է խճճվել (նրան թվում է, որ խոսքի ազատության իրավունքը  անընդհատ խոսելու պարտականություն է) ու ինֆորմացիայի շատության ու բազմազանության մեջ, այնքան, որ չի հասկանում հայի ու ադերբեջանցու տարբերությունը, ասում է երկուսն էլ մարդ են, երկուսն էլ կարող են ցեղասպանություն անել, խոջալու է եղել, իսկ բաքվում ու սումգաիթում ցեղասպանություն չի եղել , այլ «տենց մի բան», կամ «ինչ որ բան է եղել»: Չի հասկանում որ ազգերը տարբեր են, ինչպես մարդիկ են տարբեր, ու ունեն առանձնահատկություններ ՝ (տես Պուշկին, ты трус … ты армянин, կարդա՛ ինչ է գրել, որ առանց հասկանալու չկրկնես այս տողերը)

Մյուսը՝ ազգերի այդ նույն տարբերությունները բացարձակության է հասցնում, ասելով որ հայը ԱմենաԱմենան է.

Կրոնի ազատությունը ու մարդու հանդեպ հարգանքը արդյո՞ք ենթադրում է մարդու հավատալիքները ծաղրելը, էն էլ ամենավատ ձևով, հա՞

Արդյո՞ք հո հավատքից տարբերվող հավատք ունեցողը հայ չի, արդյո՞ք քեզանից պակաս անկեղծ է իր «մոլորության» մեջ:

դարերի խորքում ապրող մեկը ասել է. «մեծամտությունը անկման սկիզբն է»

Ու վերջ ի վերջո դիալեկտիկա կա, երկվություն, դիալոգ, խոսացեք իրար հետ, ինչպես իմ մեջ եք խոսում, իմ զահլեն արդեն գնացել է ձեզ իրար հետ իմ ներսում խոսացնելուց …

Ու նաև մեկերիդ (արդեն ինձնից դուրս) մոտ մյուսներին պաշտպանելուց, ու մյուսների լավ կողմերի մասին պատմելուց …

Ու քանի դեռ «դեպի արմատներ» աճը ու «բույնի հաստացումը» ներդաշնակ չեն, ոչ մի  «աճ դեպի վեր» չի լինելու:

Ու հա մոռացա ասեմ, որոշ մարդկանց սա շատ էլ ձեռնտուր է, մեկ այլ հին մարդ ասել է . «բաժանիր ու տիրիր»

Ընտրական տպավորություններ 2013

Էտա չգնացի ընտրության, չնայած չափահաս դառնալուս տարվանից սկսած ամեն տարի գնացել եմ ընտրության, նաև միշտ դիտորդ եմ եղել, կամ էլ վստահված անձ, հա տենց աշխատել եմ մաքսիմալ ակտիվ լինել:

Այս անգամ քիչ մի չկողմնորոշվեցի թե ում ընտրեմ, մի բան էլ կարծում էի, որ տենց ռիտուալ վիճակ ա լինելու, ու առանց ընտրության ընտրություն ու այդպես էլ չգնացի նույնիսկ որպես դիտորդ: Կարդալ ավելին »»