«Փիլիսոփայական» բաժնի հոդվածները

Դեմոգոգիայի մասին

Ժողովրդի ճշմարիտ ուժը

Մի անգամ գրել եմ արդեն, որ դեմոգոգիա բառի իմաստը ինձ համար փոխվել է:

Ինձ համար փոխվեց «դեմոգոգ» բառի իմաստը, բացասականից դեպի դրականը: Դեմոգոգիան դա այն է , ինչը բարձրացնում է ազգի միջին մշակույթային մշակութային մակարդակը: Ուրիշ ճանապարհ չկա , գիրքը կարդալուց հետո ստեղծվում է տպավորություն, որ եվրոպական ներկայիս մշակույթային մակարդակը հենց երկարատև դեմոգոգիայի արդյունք է:

Բանը նրանումն է, որ մեր մտավորականների մեծ մասը, ինչպես նաև իրենք իրենց մտավորական ու զարգացած մարդ համարող մարդկանց մեծամասնությունը մի հիվադությամբ է տառապում, չգիտեմ հայերեն ոնց կլինի ճիշտ , բայց ռուսերեն սնոբիզմ  է դրա անունը: Կարդալ ավելին »»

Կիսաբաց – կիսափակ

Ինչու ՞

Կիսաբաց պատուհանը և կիսափակ պատուհանը նույն բանն են:

Ինչպես նաև կիսադատարկ ու կիսով չափ լիքը բաժակը:

Սակայն դիցաբանության մեջ կիսաԱստվածը ու կիսաՄարդը հեչ էլ նույնը չէն:

ԿիսաԱստվածը գերՄարդ է, կիսաՄարդը ՝ կիսաԱնասուն:

Որովհետև հին մարդիկ հասկացել էին, որ Մարդը ձգտելու տեղ ունի:

Սբ. Զատիկ, Մաշտոցի այգի ու Խզմալյանի «Քրիստոսի Կենդանագիր Պատկերը»

Քրիստոսի Կենդանագիր Պատկերը

Երեկ Մաշտոցի այգում ցուցադրեցին Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի Կենդանագիր Պատկերը» ֆիլմը: Հետաքրքիր ֆիլմ էր, դե Աբգարի պատմությունը լսել էի, բայց չգիտեի ուր է գնացել հասել նկարը: Պարզվում է գնացել հասել է Գենուա:
Իհարկե դա տեսակետ է, ես էլ պատմությունից հեռու մարդ եմ, ու համապատասխան պարտրասվածություն չունեմ գիտական ճշմարտությունը գնահատելու համար, սակայն դա ոչ մի կապ չունի, դա նախ և առաջ լեգենդ է, ու բոլոր մյուս լեգենդների պես գոյություն ունենալու իրավունք ունի : Հանշվի առնելով նաև, որ հին պատմությունների արժեքը ինձ համար ոչ այնքան դրանց գիտական ճշմարտացիության մեջ է, որքան դրանց հոգևոր իմաստի, ու ենթատեքստի, այսպես ասած ենթապատմության: Ես այդ ենթապատմությունը կարծում եմ ընկալեցի: Լավ է որ այդ ֆիլմը գոյություն ունի ու ցուցադրվեց:

Այս նկարը Գենուայում գտնվող սրբապատկերն է, որը ըստ հեղինակի հենց այն նույն պատկերն է, որը Աբգար թագավորի համար նկարել էր նրա սուրհանդակը: Եթե այդ տեսակետից ելնենք , սա նույնիսկ սրբապատկեր էլ չի, այլ դիմանկար: Թռցրել եմ վիքիպեդիայից:

Քրիստոսի Կենդանագիր Պատկերը

Քրիստոսի Կենդանագիր Պատկերը, ներկայումս գտնվում է Գենուա քաղաքում

Այսօր սուրբ Զատիկի տոնն է, այս տոնին կարելի է իհարկե տարբեր վերաբերմունքներ ունենալ, բայց անկախ ձեր վերաբերմունքից.

Քրիստոս հարյավ ի մեռելոց.

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի

Ուզում եք բառացի հասկացեք, ուզում եք փոխաբերական իմաստով:

«Դու»-ի և «Դուք»-ի մասին

Մի ժամանակ մտածում էի, որ «Դուք» դիմելաձևը առաջացել է հոգեբանական բազմաթիվ «ես»-երի գոյության պատճառով(Յունգի «Շողքը»,«Դիտողը», արխետիպերը որպես առանձին «գերանհատներ» մարդու մեջ …, ֆրեյդի «Էգոն», «ՍուպերԷգոն» …, Բերնի տրանզակտային վերլուծության «ծնողը», «երեխան», «չափահասը», էլ չէմ ասում մարդու մեջ ապրող Շտայների ասած բազմաթիվ «աստվածներին» ու «դիքերին»):

Բայց այսօր մտածեցի, որ եթե այդպես է, ապա պիտի որ այդ դիմելաձևը նաև ռամիկ մարդկանց հատուկ լիներ, այսինքն նրանց մեջ նույնպես պիտի լիներ իրար «դուք» – ով դիմելու երևույթ, սակայն այդպիսի բան կարծես թե չկա: Այսպես կոչված «կուլտուրական» այս դիմելաձևը լայն մասսաներ ներխուժել է գրանտով շահված :) «կրթություն բոլորի համար» ծրագրի իրականացումից հետո: Միայն «ազատություն, հավասարություն, եղբայրություն»-ից հետո: Մինչ այդ ռամիկը արիստոկրատին էր միայն դիմում «դուք»:

Ու նորից սկսեցի մտածել, որ ինչու՞ հոգնակի, եթե հոգեբանական չի, հնարավոր է , որ սոցիալ-հոգեբանական պատճառ ունենա: Հնարավոր է , որ «դուք» -ը նշանակում է , որ. «դու առանց քո տոհմի ոչինչ ես», այսինք «դուք» ասողը ինկատի ուներ որ.

- քեզ չէմ հարգում կամ վախենում քեզանից, այլ «ձեր» թագավորական կամ արիստոկրատ տոհմն եմ հարգում կամ վախենում նրանց, այսինքն դու հնարավոր է որ ոչինչ ես, բայց ձեր տոհմը ուժեղ է, ու կարող է շատ բան անել, այնպես որ «դու» ընդամենը «ձեր» մարմնավորումն ես:

Իսկ հիմա մարդը ավելի անհատական է, հա կորպորատիվ կամ ցեղական կապերը իհարկե կարող են ուժեղացնել մարդուն, սակայն դեպքերի մեծամասնությունում արդեն «դուք» ասող գրեթե չկա: Ոչ մեկին չի հետաքրքրում քո «Դուք»-ը, բայց քո «Դուն» արդեն կարևոր է դառնում:

Այսպիսի մտքեր, գիշերվա կեսին:

Հետաքրքիր է, որ անգլերենում չկա առանձին «դու» և «դուք», կա մի հատ you ու վերջ: