«Հոգևոր» բաժնի հոդվածները

Սբ. Զատիկ, Մաշտոցի այգի ու Խզմալյանի «Քրիստոսի Կենդանագիր Պատկերը»

Քրիստոսի Կենդանագիր Պատկերը

Երեկ Մաշտոցի այգում ցուցադրեցին Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի Կենդանագիր Պատկերը» ֆիլմը: Հետաքրքիր ֆիլմ էր, դե Աբգարի պատմությունը լսել էի, բայց չգիտեի ուր է գնացել հասել նկարը: Պարզվում է գնացել հասել է Գենուա:
Իհարկե դա տեսակետ է, ես էլ պատմությունից հեռու մարդ եմ, ու համապատասխան պարտրասվածություն չունեմ գիտական ճշմարտությունը գնահատելու համար, սակայն դա ոչ մի կապ չունի, դա նախ և առաջ լեգենդ է, ու բոլոր մյուս լեգենդների պես գոյություն ունենալու իրավունք ունի : Հանշվի առնելով նաև, որ հին պատմությունների արժեքը ինձ համար ոչ այնքան դրանց գիտական ճշմարտացիության մեջ է, որքան դրանց հոգևոր իմաստի, ու ենթատեքստի, այսպես ասած ենթապատմության: Ես այդ ենթապատմությունը կարծում եմ ընկալեցի: Լավ է որ այդ ֆիլմը գոյություն ունի ու ցուցադրվեց:

Այս նկարը Գենուայում գտնվող սրբապատկերն է, որը ըստ հեղինակի հենց այն նույն պատկերն է, որը Աբգար թագավորի համար նկարել էր նրա սուրհանդակը: Եթե այդ տեսակետից ելնենք , սա նույնիսկ սրբապատկեր էլ չի, այլ դիմանկար: Թռցրել եմ վիքիպեդիայից:

Քրիստոսի Կենդանագիր Պատկերը

Քրիստոսի Կենդանագիր Պատկերը, ներկայումս գտնվում է Գենուա քաղաքում

Այսօր սուրբ Զատիկի տոնն է, այս տոնին կարելի է իհարկե տարբեր վերաբերմունքներ ունենալ, բայց անկախ ձեր վերաբերմունքից.

Քրիստոս հարյավ ի մեռելոց.

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի

Ուզում եք բառացի հասկացեք, ուզում եք փոխաբերական իմաստով:

Պահք.info

Պահք.info Լոգո
Պահք.info Լոգո

Պահք.info Լոգո

Շուտով սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Պահքը, ծոմապահությունը, սովաբուժությունը հարակից երևույթներ են, իրար շատ մոտ կանգնած, ցանկացա, որ այդ երևույթների մասին առանձին կայք լինի: Սովապահության ու պահեցողության մի փոքր փորձ ինքս ունեմ ու  զգացել եմ դրանց դրական ազդեցությունը: Կայքը արդեն պատրաստ է, հոդվածների քանակը դեռևս փոքր է, սակայն այն անընդհատ ավելանալու է: Հոդվածները տարաբնույթ են լինելու.  հոգևոր-քրիստոնեական,առողջություն, պահքի ուտեստներ,սովաբուժություն, պահեցողության ավանդույթները այլ մշակույթներում և այլն: Մի խոսքով եթե ձեզ հետաքրքրում են այս երևույթները, խնդրեմ համեցեք: Մոտեցող պահքի շրջանում հուսով եմ այն օգտակար կլինի:

pahq.info

Պահք.info-ն բազմահեղինակ կայք է, եթե դուք ցանկանում եք դառնալ հեղինակ, ապա այցելեք գրանցման էջը և գրանցվեք
http://pahq.info/wp-login.php?action=register

Փոփոխությունների քամի՞

Մի երիտասարդ հոգևորականի հետ էի խոսում մի երկու օր առաջ, շատ առողջ մոտեցումներ ուներ բազմաթիվ հարցերին։ Ասեց որ հայոց եկեղեցում ամեն ինչ այսպես չի մնա, որ նոր երիտասարդ սերունդ կա հոգևորականների, ու նրանց մեջ շատ կան ուժեղ դեմքեր։ Ու ասեց , որ նրանք եղանակ են փոխելու որոշ ժամանակ անց, նենց չի, որ ամեն ինչ միանգամից կընկնի իր տեղը, բայց դա հիմք կհանդիսանա արդեն հաջորդ սերնդի համար։ Հույս ունեմ որ այդ ամենը հենց այդպես կլինի։ Որովհետև նա դրան հավատում էր ․․․

ՀԳ։ Եկեղեցուն դեմ լինելը շատերի կողմից իրենց աթեիզմի հետևանքը չի, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Այլ ճիշտ ընդհակառակը՝ աթեիզմը հետևանք է եկեղեցուն դեմ լինելուն։ Իսկ դրա մեղավորը տերտերններն են։

ՀԳ2։ Մի պատմություն հիշեցի աֆրիկյան ՉեմհիշումԹեՈր երկրի եկեղեցու մասին։ Երբ հարցնում են այդ երկրի քաղաքացի մի քանի շատ առաջադեմ երիտասարդների, թե ինչու՞ ձեր եկեղեցին այդքան հարգանք ու իշխանություն ունի ձեր ժողովրդի մեջ (ակնկալելով որ պատասխանը կլինի «որովհետև աֆրիկյան հետամնաց երկիր է»), ստանում են անսպասելի պատասխան։ Երիտասարդները ասում են, որ եկեղեցին բուֆեր է հանդիսացել պետության ու ժողովրդի միջև, ու թույլ չի տվել որ արյուն թափվի։ Մի անգամ կեղծված ընտրություններից հետո երբ ժողովուրդը դուրս է եկել փողոցներ, իսկ իշխանությունը պատրաստվել է ամենայն աֆրիկյան դաժանությամբ խեղդել այդ ընդվզումը, բոլոր հոգևորականները դուրս են եկել փողոց ու բոլոր կողմերից շրջափակելով անհանգիստ ամբոխին, թույլ չեն տվել ոստիկանությանը ու զորքին մոտենալ։ Ու ժողովրդին շրջափակած շարժվել են բոլոր երթերի և ցույցերի ընթացքում։ Նախորոք իհարկե հայտարարելով որ քաղաքական ոչ մի ուժի չէն սատարում, սակայն արյունահեղություն թույլ չէն տա։

Կապ չունի

Աթեիստները կապ չունեն գիտության հետ
Գիտությունը կապ չունի հավատքի հետ
Հավատքը կապ չունի տերտերների հետ
Տերտերները կապ չունեն եկեղեցու հետ
Եկեղեցին կապ չունի քրիստոնեության հետ
Քրիստոնեությունը կապ չունի Քրիստոսի հետ:

Տերտերը հավասար չի Հոգևորականին

Երևի նույն բանը վերաբերվում է նաև Բուդդային,Զրադաշտին ու Մուհամմադին, երևի …