«Կրթություն 2.0» բաժնի հոդվածները

Բլոգի առաջխաղացում «Թումո» կենտրոնում (հանդիպում)

Բլոգերի առաջխաղացում «Թումո» կենտրոնում

Այսօր հանդիպում ունեի «Թումո» կենտրոնում, մի խումբ երիտասարդներ ունեն, ովքեր զբաղվում են բլոգինգով: Նրանց համար էր, բլոգի առաջխաղացման մասին էր: Չգիտեմ, հուսով եմ կարողացա օգտակար լինել:

Մի հատ պրեզենտացիա եմ սարքել (լինքը վերջում): Պրեզենտացիան մի կողմ, բայց քննարկումը շատ լավ անցավ: Ես հաճույք ստացա:

Իսկ «Թումոն» շատ ոգեշնչող տեղ է, ժամանակակից համակարգչային տեխնիկա, «տեխնոպանկ» դիզայն, լիքը պայծառ դեմքեր …

Իմացա, որ «Թումո» կենտրոնում իրականացնում են այն, ինչը իմ բլոգում կոչվում է «Կրթություն 2.0», կրթություն և ինքնակրթույուն տեխնոլոգիաների միջոցով:

Ահա ես ու երիտասարդները

Բլոգերի առաջխաղացում «Թումո» կենտրոնում

Բլոգերի առաջխաղացում «Թումո» կենտրոնում, 2012.04.06

Շնորհակալություն Վիշապաքաղ Լուսինեին հանդիպումը կազմակերպելու համար:

Սա թումոական մի ֆոտո-բլոգային նախագիծ, որով զբաղվում են այս երիտասարդները: City Shoot

Սա էլ Բլոգի առաջխաղացման վերաբերյալ պրեզենտացիան:

Կրթություն 2.0 – ապացուցման մասին

Երբ սովորում էի դպրոցում և ինստիտուտում միշտ ամեն մի թեորեմի ապացույցը պատրաստ գրված էր լինում գրքերի մեջ , ու դա պետք էր սովորել: Գաղափարը այն էր, որ մեծերի մտքին հետևելով դու էլ մեծանաս: Բայց ո՞վ է ձեզանից հիշում գոնե մի 5 թեորեմների ապացուցման ընթացքը: Ոչ ոք չի հշում, որովհետև դա սխալ ճանապարհ էր, անցյալում հնարավոր է , որ դա կաշխատեր, իսկ հիմա՞: Հիմա մտածում եմ , որ պետք է թեորեմները տալ միանգամից ,որպես արդյունք: Որոշ հատուկ ընտրված թեորեմների ապացուցման ընթացքը տալ որպես առաջադրանք, տալով նաև օգտագործվող նյութերի  ցուցակ : Մարդիկ և մտածել կսովորեն, ստեղծագործական խնդիր կլինի , և ժամանակ չէն ծախսի թեորեմների ապացուցման ընթացքները անգիր անելով: Իսկ ցանկացած թեորեմ, բանաձև կամ օրենք միանգամից կդառնա գործիք, ու հա , գործիքների կառուցվածքը  շատ քչերին է հետաքրքիր, ու այդ քչերը ինքնուրույն կգտնեն այն ինչ իրենց անհրաժեշ է:

Կրթություն 2.0 / Աղբյուրներ մաս 1

programing language and school

1․ Խաբռախաբռում կազմակերպել են քվեարկություն, որը պիտի պատասխանի այն հարցին , թե ո՞ր ծրագրավորման լեզուն է անհրաժեշտ անցնել դպրոցում։ Հաղթել է C կամ C++ տարբերակը

Քվեարկության հղումը
http://habrahabr.ru/blogs/study/136272/

2. Պատմական մի տեսահոլովակ՝ 100 տարին 10 րոպեում, լավ դիդակտիկ նյութ կլինի նորագույն պատմություն ուսումնասիրողների համար


3․ Ինտերակտիվ կենսաբանություն, միակ խնդիրը անգլերենն է այստեղ
http://www.interactive-biology.com/

Diigo – սոցցանց ինտելեկտուալների համար

diigo-logo

diigo-logo

  Այս հոդվածը նրանց համար է, ովքեր օգտագործում են ինտերնետը ոչ միայն ժամանակ սպանելու համար։
Շատ մարդիկ սովորում են ինտերնետում, ուսումնասիրում են, հետազոտում ու մտածում։
Եթե ցանակցած մտածող ու հետազոտող մարդու սենյակը մտնեք ու ուշադիր նայեք կտեսնեք բազմաթիվ գրքեր, որոնց մեջ կան էջանիշներ կամ նշումներ, բազմաթիվ բլոկնոտներ և տետրեր, նշումներով, կոնսպեկտներով ու մտքերով։
Օրինակ ես միշտ կարդացել եմ թուղթ ու գրիչը ձեռքիս ու կոնսպեկտներ սիրել եմ անել, իսկ եթե գիրքը ինձ է պատկանում ապա գրել ու ընդգծել եմ հենց գրքի մեջ։

Ու դա ինձ ինտերնետում միշտ պակասել է, դե իհարկե միշտ կարելի է մի հատ դատարկ դոկումենտ սարքել ու մեջը գրել մեջբերումներ և այլն։ Ու էջանիշեր դնել ասենք բռաուզերի մեջ, կամ էլ սոցիալական էջանշման   կայքերում(instapaper,digg,Delicious)։ Լավ տարբերակ է, բայց լավը լավագույնի թշնամին է։ Կարդալ ավելին »»