«Կինո» բաժնի հոդվածները

Դարրեն Առոնոֆսկի – Ռեքվիեմ ֆոռ ը դրիմ

Ոչխարություն …

Չեմ պատկերացնում թե ես ֆիլմի ինչն են մարդիկ հավանում:

Անուղեղ ու անպատասխանատու աննասունների, դժբախտ ու դաժան ճակատագիր …

Միայն մի բան կա, սիրուն ա հանած, նենց մթնոլորտը, միջավայրը, մի խոսքով ռեժիստորին ու հատկապես օպերատորին ՝  5, սցենարիստին՝ [ռուսերեն մի վատ բառ]:

Պիտեր Բրուք – «Հանգիպումներ նշանավոր մարդկանց հետ»

Գյուրջիևի համանուն գրքի հիման վրա նկարված ֆիլմ է: Գրիքը այն մարդկանց մասին է, ովքեր կարևոր ազդեցություն են թողել նրա կենսագրության և մտածելակերպի վրա, դե ֆիլմը նույնպես: Ֆիլմը կարծում եմ, շատ մոտ է գրքի շարադրանքին: Միայն պարային վարժությունների պահը չէմ հիշում գրքում կար թե չէ, ու մեկել «Սարմունգ» (թե՞ «Սարմուն») եղբայրության մասին որքան հիշում եմ այդքան բան չկար գրած, որքան ֆիլմում է ցույց տրվում: Դե չգիտեմ …  արդեն լավ չեմ հիշում գիրքը , շատ վաղուղ եմ կարդացել …

Գյուրջիեվը ասում է, որ իր առաջին ուսուցիչը իր հայրն է եղել:

Մի կարճ դրվագ ֆիլմից:

Աշուղների մրցույթ է, մի քանի աշուղներ մրցում են իրար հետ լավագույնի կոչումը ստանալու համար: Հա, մի հատ էլ հայերեն երգ կա, հայ աշուղն էլ է մասնակցում մրցմանը: Հաղթում է մի նեյ նվագող աշուղ, ստանում իր հասանելի պարգևը՝ գառնուկը ու ուրախ հեռանում:

Հետո երիտասարդ Գյուրջիեվը, նստած շվի է նվագում հոր արհեստանոցում, ու հարցնում է .

- Հայրիկ, աշուղները ումի՞ց  են նվագել սովորում:

- Իրենց հայրերից:

- Իսկ իրենց հայրերը ումի՞ց:

- Նրանք էլ իրենց հայրերից:

- Ու այդպես մինջև ու՞ր:

- Մինջև Աստված:

Մի քահանա է մտնում ներս (Գյուրջիեվի հոր ընկերն է) ու սկսվում է երկար խոսակցություն, նրա մասին թե ով է աստված և այլն … վերջում հայրը որդուն ասում է:

- Եթե գիտես, թե ով ես դու , աստված ու սատանան այլևս քեզ չեն հուզի:

Ու ուղարկում է նրան տուն սողոսկած օձին բռնելու: Ինչը Գյուրջիեվը հաջողությամբ իրականացնում է:

 

Հա իմիջիայլոց Ռովները (թե՞ Պյատիգորսկին) ասում էր որ Գյուրջիեվի հայրը նույնպես աշուղ էր:

 

Իսկ ավելի ուշ արդեն սկսվում է  ազիական խայտաբղետությունը, էլ հայեր, էլ վրացիներ, էլ ռուսներ ու թուրքեր, արաբներ, եգիպտացիներ, էլ նավ , էլ դերվիշ, էլ ճնճղուկ ներկել, էլ հնագիտություն ու այդպես շարունակ …

Մի խոսքով եթե Գյուրջիեվը հետաքրիր է կարող եք նայել …

Ահագին բազմակետ ստացվեց այս փոստում …

«Տունը – հանդիպում մոլորակի հետ» ֆիլմի մասին

1277409824_home

Վավերագրական ֆիլմ է , որը նախաձեռնել ու նկարահանել են հանրահայտ լուսանկարիչ Յան Արտյուս Բերտրանը և ռեժիսոր Լյուկ Բեսսոնը: Մի բան էլ ավելի , երաժշտությունն էլ գրել է Արման Ամարը, ով գրել է նաև մի այլ իմ շատ սիրած ֆիլմի երաժշտությունը, «Բաբ Ազիզ»-ը ինկատի ունեմ:

Ֆիլմը մի կողմից շատ գեղեցիկ է, խելառեցնող գեղեցիկ նկարահանումներ են արված: Մյուս կողմից շատ օգտական ու մտահոգիչ ինֆորմացիա կա ֆիլմում: Օրինակ նրա մասին, որ աշխարհում արդեն կան գետեր, որոնք տարվա ընթացքում մի քանի ամիս արդեն չէն լցվում օվկիանոս: Դրանցին է Հորդանան գետը: Կամ աշխարհի ձկնային պաշարների 3/4 -ը արդեն ոչնչացված է: Որ աշխարհում ջրի ու սննդամթերքի մեծ խնդիր կա, որ գլոբալ տաքացումը հալեցնում է անտարկտիկան և արկտիկան: Որ մոլորակի էներգոռեսուրսների 80%- -ը սպառվում է բնակչության 20%-ի կողմից: Որ հարուստ երկրները իրենց բարեկեցությունը փորձում են ապահովել աղքատ երկրների բնական հարստությունների հաշվին, էկոգաղութացման միջոցով (նույն խնդիրը մենք էլ ունենք՝ թեղուտ, զանգեզուր …): Որ կենսաբազմազանության զգալի մասը կվերանա մինջև 2050 թ.-ը: Որ այդ ամենի պատճառները ինդուստրիալ/սպառողական հասարակարգն է և այլն, մի խոսքով նեգատիվ շատ կա, բայց դա անհրաժեշտ է իմանալ, հետևություններ անելու և ապագան ավելի ճիշտ կազմակերպելու համար:

Սակայն այդ ֆիլմում կա նաև պոզիտիվ: Գերմանիայում կա մի քաղաք, որը իր էլեկտորէներգիայի բոլոր պահանջները հոգում է արևային մարտկոցների օգնությամբ: Որ լատինամերիկյան մի երկիր հրաժարվել է բանակից , ու ռազմական բոլոր ծախսերին հատկացվող գումարները նարդրել է բնության պաշտպանության և կրթության ոլորտներ (մենք այսպիսի բան իհարկե չէնք կարող անել):

Խորհուրդ եմ տալիս նայել ֆիլմը ու ցույց տալ նաև այլ մարդկանց:

Հա իմիջիայլոց , այս տիպի ֆիլմեր էլի կան, սա մի տեսակ շատ նման էր ներքևում թվարկաված «դինամիկ մեդիատացիա» հանդիսացող ֆիլմերին այն տարբերությամբ որ այստեղ տեքստ են նաև կարդում, իսկ այս մյուսներում ոչ:

Յութուբ
Բեռնել տորենտ

Спаситель птиц, облака и ветер

«Գրքերում մեռած բառեր են, նրանք սպասում են նրան, ով իրենց կկենդանացնի»

Спаситель птиц облака и ветер ֆիլմից

Շատ կայֆ, բարի, սիրուն, հոգևոր ֆիլմ է: