«Հայկական Կինո» բաժնի հոդվածները

Սբ. Զատիկ, Մաշտոցի այգի ու Խզմալյանի «Քրիստոսի Կենդանագիր Պատկերը»

Քրիստոսի Կենդանագիր Պատկերը

Երեկ Մաշտոցի այգում ցուցադրեցին Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի Կենդանագիր Պատկերը» ֆիլմը: Հետաքրքիր ֆիլմ էր, դե Աբգարի պատմությունը լսել էի, բայց չգիտեի ուր է գնացել հասել նկարը: Պարզվում է գնացել հասել է Գենուա:
Իհարկե դա տեսակետ է, ես էլ պատմությունից հեռու մարդ եմ, ու համապատասխան պարտրասվածություն չունեմ գիտական ճշմարտությունը գնահատելու համար, սակայն դա ոչ մի կապ չունի, դա նախ և առաջ լեգենդ է, ու բոլոր մյուս լեգենդների պես գոյություն ունենալու իրավունք ունի : Հանշվի առնելով նաև, որ հին պատմությունների արժեքը ինձ համար ոչ այնքան դրանց գիտական ճշմարտացիության մեջ է, որքան դրանց հոգևոր իմաստի, ու ենթատեքստի, այսպես ասած ենթապատմության: Ես այդ ենթապատմությունը կարծում եմ ընկալեցի: Լավ է որ այդ ֆիլմը գոյություն ունի ու ցուցադրվեց:

Այս նկարը Գենուայում գտնվող սրբապատկերն է, որը ըստ հեղինակի հենց այն նույն պատկերն է, որը Աբգար թագավորի համար նկարել էր նրա սուրհանդակը: Եթե այդ տեսակետից ելնենք , սա նույնիսկ սրբապատկեր էլ չի, այլ դիմանկար: Թռցրել եմ վիքիպեդիայից:

Քրիստոսի Կենդանագիր Պատկերը

Քրիստոսի Կենդանագիր Պատկերը, ներկայումս գտնվում է Գենուա քաղաքում

Այսօր սուրբ Զատիկի տոնն է, այս տոնին կարելի է իհարկե տարբեր վերաբերմունքներ ունենալ, բայց անկախ ձեր վերաբերմունքից.

Քրիստոս հարյավ ի մեռելոց.

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի

Ուզում եք բառացի հասկացեք, ուզում եք փոխաբերական իմաստով:

Սասունցի Դավիթ մուլտի մասին

Նայեցի,  գաղափարը շատ լավն էր, մի հատ հետաքրքիր դիցաբանական-հերմենեվտիկ շերտ կար, կապված աստղակերպերի հետ, որի մասին, ոչ լսել էի, ոչ էլ մտածել, շատ հետաքրքիր էր: Միայն մի թերություն ուներ, որ եթե մարդ էպոսը չիմանա, մուլտֆիլմից բան չի հասկանա: Ու շատ կարճ էր, այնպիսի տպավորություն էր, որ սկզբից նորմալ ամեն բան գնացել էր , իսկ վերջում ուղակի անհրաժեշտ էր եղել արագ ավարտել նկարահանումները: Ու վերջը մի տեսակ այն չէր, բայց նախաձեռնությունը ու դժվարությունների հաղթահարման փաստը գովելի է, ապրեն:

Մի շատ լավ բան էլ ունի, կոնկրետ իմ մեջ առաջացավ ցանկություն ևս մի անգամ կարդալ էպոսը:

ՀԳ: Ես կցանկանայի բազմասերիանոց մուլտֆիլմի տեսքով տեսնել Սասունցի Դավիթը, բայց գիտեմ, որ դա մոտ ապագայում դժվար թե հնարավոր լինի իրականացնել, ոչ ոք այդքան գումար չի տա ինչ որ մի մուլտֆիլմ նկարահանելու համար: Բոլորը ավելի լուրջ գործերով են զբաղված:

կինոթատրոների մասին

«Նաիրի» կինոթատրոնի կապակցությամբ

 Если бы 70 миллионов человек не смотрело каждую новую комедию Гайдая, не было бы денег для абсолютно не прибыльные, но важные фильмы Тарковского. Чтобы в 21-м веке армяне могли снимать нормальное кино, нужно чтобы были площадки, где бы люди могли смотреть эти фильмы. Слова о том, что кинотеатры не приносят прибыли – брехня. Ибо во всем мире они прекрасно работают. Йос Стеллинг владеет в Роттердаме кинотеатром, в котором показывают сугубо арт-хаус. Но это его бизнес, которым он живет, так как в кинотеатре работают нормальные менеджеры. Поэтому строятся мультиплексы с несколькими кинозалами и кафе с ресторанами

Ամբողջը այստեղ

Էլի հայերը

arevelk.info-ից

Իրանում կինոարվեստի հիմնադրման օրվանից մինչ այսօր հայերն ազդեցիկ դեր են ունեցել այդ ոլորտի զարգացման գործում:
Իրանական կայքը ներկայացնում է բազմաթիվ այն հայ ռեժիսորներին, դերասաններին և նկարիչներին, որոնք մեծ ավանդ են ունեցել իրանական կինոյի զարգացման գործում: Մասնավորապես, Իրանի առաջին կինոթատրոններից շատերը` ինչպիսիք են «Դիանա», «Մետրոպոլ» կինոթատրոնները, նախագծվել են Վարդան Հովհաննիսյանի կողմից: Նկարչության բնագավառում լուրջ աշխատանքներ են կատարել Միշա Գիրագոսյանն ու Հայկ Օջաղյանը: Իրանի առաջին կինոստուդիաների` «Դիանա ֆիլմ», «Սանասար Խաչատուրյան», «Սիմիք Կոնստանտին», «Ջանի Բաղդասարյան», «Վահան Թերփանչյան» և «Ժորժ Վաեզյան» հիմնադիրները նույնպես հայեր են եղել: