«Ի՞նչ տանել արշավ» բաժնի հոդվածները

Ի՞նչ տանել արշավ (բովանդակություն)

1. Անհատական գույք

2. Խմբի ընդհանուր գույք

3. Արշավական դեղատուփ

4. էքստրեմալ տուփ

5. Սննդի կալորիականությունը

6. Ի՞նչ չտանել (անիմաստ առարկաների ցուցակ)

Ի՞նչ տանել արշավ մաս 6 (ավելի ճիշտ ինչ չտանել:)

այս ցուցակի առարկաների մի մասը իրական կյանքից է վերցված: Դուք հաստատ ձեր արշավական պրակտիկայում հանդիպած կլինեք անիմաստ առարկաներ որոնք մարդիկ վերցրել են իրենց հետ:

  • դիխլաֆոս
  • կաբլուկով կոշիկ
  • պամադա շրթներկ
  • զոնտիկանձրևանոց (եթե անտառային տարածքով է արշավը)
  • մանղալ
  • հեռուստացույցի պուլտ
  • շան վզնոց
  • մազերի լաք
  • ….

մնացածը քաթի տակ

Կարդալ ավելին »»

Ի՞նչ տանել արշավ մաս 5 (սննդի կալորիականությունը)

Ամեն մի ճամփորդ վառում է օրական 3000-4000 կկալ (կիլոկալորիա) ոչ բարդ արշավների ժամանակ, իսկ բնության գրկում պասիվ հանգստի ժամանակ 2800- 3000 կկալ:
Խորհուրդ է տրվում, որ սննդի մեջ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի համամասնությունը լինի 1:1:4:
Սպիտակուցները շատ են ձկան, մսի , կաթնամթերքի, լոբազգիների մեջ, ածխաջրերը ՝ հացի, թխվածքեղենի, կոնֆետների, մեղրի, ճարպերը կարագի, ձեթի, յուղի մեջ: Շատ կերևոր են նաև հանքային աղերը, վիտամինները և միկրոէլեմենտները,  որոնցով հարուստ է միրգը և բանջարեղենը:
Շարունակությունը քաթի տակ

Կարդալ ավելին »»

Ի՞նչ տանել արշավ մաս 4 (էքստրեմալ տուփ)

Էքստրեմալ տուփը առարկաների մի մինիմալ հավաքածու է, որոնց առկայությունը ուղակի անհրաժեշտ է էքստրեմալ պայմաններում մարդու ֆիզիկական գոյությունը պահպանելու համար: Էքստրեմալ տուփեր օգտագործում են տարբեր էքստրեմալ մասնագիտությունների ու զբաղմունքների տեր մարդիկ: Սկսած հատուկ նշանակության զորամիավորումների զինծառայողներից ու արշավականներից, վերջացրած լեռնագնացներով , օդաչուներով ու որսորդներով:
Տարբեր արտադրողներ առաջարկում են պատրաստ հավաքածուներ, սակայն դրանք թանկ են, ու ավելի հետաքրքիր է սեփական ձեռքերով պատրաստել այդ հավաքածուն:
Էքստրեմալ տուփը պիտի լինի այնպիսի չափերի, որ հանգիստ տեղավորվի գրպանում: Վերը տեղադրված տուփը դրա պայմանական տեսքն է, կարելի է նաև այլ տուփերի մեջ հավաքել:

Հավաքածուի պարունակությունը
Քաթի տակ


1. Հերմետիկ փաթաթված երկու “որսորդական” լուցկի, մի երկու հատ սովորական լուցկի ու վառելու մաս (տուփի կողքի մասը),
- սրանք նաև մոմապատում են որոշ դեպքերում

2. Հերմետիկ պաշտպանված կալիումի պերմանգանատ (մարգանցովկա)
- տեղադրվում է 8 սմ երկարությամբ արյան փոխներարկման համար նախատեսված, մի կողմը զոդված , մյուս կողմը խցանված, բարակ խողովակի մեջ, :
- կալիումի պերմանգանատի և շաքարավազի խառնուրդը (9:1) հեշտությամբ բոցավառվում է քրերի հետ շփվելիս
- օգտագործվում է բժշկական նպատակներով՝
ա.ջուրը վարակազերծելու համար, լուծույթի գույնը պիտի լինի բաց վարդագույն (կարելի է խմել)
բ. ջրին հակաբորբոքիչ հատկություններ տալու համար լուծույթի գույնը պիտի լինի մուգ վարդագույն (վերքերի, այրվածքների դեպքեր)
գ. սնկային հիվանդությունների դեպքում օգտագործելու համար լուծույթի գույնը պիտի լինի մուգ կարմիր

3. Ձկան թել 0.25 մմ անոց, 6 մետր
- կարթ պատրաստելու համար
- հագուստի և կոշիկների վերանորագման համար
- ձկան, հատապտուղների, սնկերի չուրացման համար
- կենցաղային նպատակներով, որպես օգնական պարան :)
- մասամբ նաև ծուղակներ սարքելու համար

4. Արհեստական խայծ

5. Մի քիչ խանձած բամբակ
- խարույկ վառելու համար

6. Երեք հատ կարթ
- տարբեր չափերի

7. Կապարե ծանրոցներ (ձկնորսական)
- կլոր, ոչ մեծ չափերի

8. Կենակցառետին*  (սեռական պահպանակ)
օգտագործվում է ՝
-որպես ջուր տեղափոխելու և պահպանելու տարա (1.5 լիտր), ամրության համար տեղադրում են գուլպաի կամ գլխարկի մեջ
-տարբեր տիպի առարկաների հերմետիկացման համար
-վնասված ու բինտավորված մատների պահպանման համար
-արհեստական ձկնորսական խայծ պատրաստելու համար

9. Ասեղ և թել 6 մետր
- հագուստի և գույքի վերանորոգման համար

10.Բուլավկաներ 2 հատ
տարբեր չափերի
- հագուստի արագ վերանորոգման համար
- կարելի է օգտագործել որպես կարթ
- փոքրիկ կառաբինի փոխարեն

11.Պղնձե լար
- հագուստի, կոշիկների այլ գույքի վերանորոգման համար
- որպես ինքնաշեն մոմերի, լամպերի, պրիմուսների կառկաս
- մասամբ օգտագործվում է ծուղակներ պատրաստելիս

12.երկաթ կտրող սղոցի մի փոքր կտոր, մի կողմը սրած դանակի պես մյուսը սղոց (նաժովկի պալատնո)

* © բառի հեղինակային իրավունքը պատկանում է Edd -ին
* այս այսպես կոչված առարկան կարելի է և հանել ցուցակից , դե մեզ հայերիս պալոժ չի անպատվություն կբերի :Դ:Դ:Դ:Դ:Դ:Դ

Այս հոդվածաշարի մյուս հոդվածները