«թուք ու մուր» բաժնի հոդվածները

Կոստյում

Մի “մարդ”: -Կոստյումս կուղարկեմ, իմ փոխարեն:
Մի այլ Մարդ: -Ես նասկիս կուղարկեմ քո կոստյումի հետ զրուցելու:
Շատ Մարդիկ: -Տռուսիկներս կուղարկենք կոստյումիդ կընտրեն:

Դեմոգոգիայի մասին

Ժողովրդի ճշմարիտ ուժը

Մի անգամ գրել եմ արդեն, որ դեմոգոգիա բառի իմաստը ինձ համար փոխվել է:

Ինձ համար փոխվեց «դեմոգոգ» բառի իմաստը, բացասականից դեպի դրականը: Դեմոգոգիան դա այն է , ինչը բարձրացնում է ազգի միջին մշակույթային մշակութային մակարդակը: Ուրիշ ճանապարհ չկա , գիրքը կարդալուց հետո ստեղծվում է տպավորություն, որ եվրոպական ներկայիս մշակույթային մակարդակը հենց երկարատև դեմոգոգիայի արդյունք է:

Բանը նրանումն է, որ մեր մտավորականների մեծ մասը, ինչպես նաև իրենք իրենց մտավորական ու զարգացած մարդ համարող մարդկանց մեծամասնությունը մի հիվադությամբ է տառապում, չգիտեմ հայերեն ոնց կլինի ճիշտ , բայց ռուսերեն սնոբիզմ  է դրա անունը: Կարդալ ավելին »»

Սատանայապաշտ

Եվս մի անգամ անկապ մի թեմա, մարդկանց բաժանելու համար:  Խնդրում եմ կարդացեք քաչալության մասին այս հոդվածը, այս դեպքում քաչալը ու սատանիստը ոչնչով չէն տարբերվում, նույնիսկ այսպես ասեմ, շատ չէն տարբերվում նաև նրանով , որ դրանք երկուսն էլ կապ չունեն պայքարի բուն էության հետ, պերմանենտ ատրիբուտներ չէն այսպես ասած:

Քաչալ

Ֆեյսբուքում որոշ մարդկանց մոտ ստատուսներ հնչեցին, որ պետք է սահմանափակել որոշ տեսակի մարդկանց մասնակցությունը շարժմանը, միայն մի բան կասեմ ՝ տհասություն: Հենց այդ էր իրականում քայլող կաթնասուններից ամենամեծի ու նրա թայֆի հիմնական ցանկությունը:

Ես միտինգների նենց ոչինչ փորձ ունեմ, ու մի բան հաստատ գիտեմ, որ ցանկացած միտինգի հավաքվում են տարբեր տիպի մարդիկ, իրենց սրտացավերով ու ոմանք նաև փորացավերով ու գլխացավերով: Գալիս են տարբեր կուսակցությունների անդամներ, ուզում են քաղաքականացնել, գալիս են մուրացկաններ, գալիս են խելագարներ ու պրովաոկացիայի մասնագետներ, յանկերը նույնպես նայում են տեսնեն թե որտեղ միտինգ կա գնան ցից լինեն, բա յանմ մենք էլ ենք ձեզ սատարում … Ինչ էի ուզում ասել , հա … Դրանցից ոչ մեկին դու չէս կարող քշել, բացի բացահայտ իրավախախտներից, կամ թեման փոխողներից: Բայանդուրը չէկավ ու ասեց որ «սատանիստները պաշտպանում են Մաշտոցի այգին», նրան իրականում ոչ մի պրիտենզիա չի կարող լինել, մարդիկ կային ասեցին, որ ինքը իրան լավ փիառ արեց, հա ի՞նչ, ձեզ չհասա՞վ փիառ, դուք եք ուզու՞մ, դուք վիզ դրեք, յամն փիառը վատ բան ա, թող վիզ դնողը փիառ լինի , ի՞նչ վատ ա որ:
Հետո ամենակարևորը ոչ մի կապ չունի թե ով ով ա եղել կանաց գաղութում կարևորը այն է որ այդ բոլոր մարդիկ այդտեղ հավաքված պայքարել են, ու դեռ պիտի շարունակեն պայքարել եթե հարկ լինի:

Քաղաքականացման թեմայով էլ եմ ուզում ասել մի երկու խոսք, ուստա Հրանտը գցեց մի հոդված , որտեղ գրված էր որ պետք է քաղաքականացնել ամեն ինչ, որ քաղաքականությունը դա ակտիվ դիրքորոշումն է աշխարհի նկատմամբ և այլն … ու ՀԱԿԻ ցեղի ջահելության մի մասը միանգամից ակտիվացավ, բա ու՞ր էին մարտի մեկին այս վատ բնապահպանները, ու մնացած բաները և այլն … բայց Մաշտոցի այգում կանգնած մարդկանցից շատերը մարտի մեկին այնտեղ էին, որտեղ և դուք: Ու ես իհարկե չէմ ուզում ՀԱԿ-իներին առանձացնել մնացած պայքարողներից , հավատալով որ նրանք էլ են լավ բան ուզում անել, բայց դե չգիտեն, թե ոնց ավելի ճիշտ կլինի:

ՀԳ0: «Առանցքային բաների մեջ միություն, երկրորդականների մեջ ազատություն, բայց ամեն բանի մեջ սեր»:

Մի հռոմեացի հրեա, մթա 1 դ.

ՀԳ1: Քաղաքականությունը գործունեություն է, որը ուղղված է պետական իշխանության գալուն և դրա պահպանմանը: (Սահմանումներից մեկը :)

ՀԳ2: Հասարակական-քաղաքացիական և ոչ քաղաքական շարժումները կոչվում են ակտիվիզմ:

ձերը մորը ՝ Ռուսաստանին

Դուք երբեւէ չե՞ք մտածել, որ ամերիկացիներն այնքան սենտիմենտալ չեն, որքան իրենց ֆիլմերը: Ձեզ չի՞ թվում, որ նրանք Ռուսաստանին վերաբերվում են այնպես, ինչպես մեծ մակաբույծն՝ իր զոհին. ծծել արյունն այստեղ եւ հիմա, եւ թող հետո լինի ինչ լինելու է:
Մենք դեմ ենք, որ Չերեվատենկոն` այդ «քայքայման» հրեշը, մեր մոր` Ռուսաստանի հանդեպ արյունոտ փորձարկումների հող նախապատրաստի ամերիկյան բուրժուաների համար: Եթե ինչ-որ մեկը հարվածի ձեր մոր դեմքին, դուք դա հանդուրժելո՞ւ եք: Ո´Չ: Ժամանակն է դադարեցնել ժողովրդի հանցավոր «ծեծը»

Ամերիկացիները նույնպես մի բան չէն, բայց եթե ձեր մերը ռուսաստանն է, ուրեմն ես ձեր մերը … Չնայած որ ասեիք որ ձեր մերը ամերիկան է, էլի նույն բանը կասեի:
Մեջբերման մեջբերում