Ռուսերեն «халява» բառը չգիտեմթեոր մի լեզվից թարգմանաբար նշանակում է «մոր կաթ»: Ու դա նուրբ ակնարկ է այն բանի, որ կյանքում մարդուն ձրի ոչինչ չի հասնում, բացի մոր կաթից: Իհարկե եթե ձրի բանը մի մարդ իր սեփական կամքով չնվիրի մյուսին: Բայց «халява» բառը իր սկզբնական իմաստը կորցրել է, ու դարձել բոլոր «ձրի» հնարավորությունների ու իրերի երկրորդ անունը: Ու խալյավա կա ամեն տեղ: Այն մարդիկ ովքեր ուզում են, որ պետությունը իրենց տեղը մտածի, ովքեր պահանջում են, որ իրենք ոչինչ չանեն, իսկ պետությունը իրենց համար ապահովի սոցիալական բարիքներ՝ խալյավշիկներ են: Նրանք իհարկե կբողոքեն այս կամ այն երևույթից, սակայն ոչ մի բան չէն ձեռնարկի: Մյուսները կքաշեն տոռենտով ֆայլեր ու միանգամից կանջատեն, ու սիդություն չէն անի, իրենք քաշեցին պրծան էլ ինչի՞ համար մնան բաշխման վրա: Մի այլ տեսակ էլ կա ովքեր բողոքում են իրենց աշխատավարձից: Ու մտածում եմ, բա որ այդպիսի դեմք ես, որ քո աշխատավարձը պիտի երկու անգամ ավել լինի ու այնտեղ որտեղ դու աշխատում ես, դա չէն հասկանում, ինչու՞ չէս գնում այնտեղ որտեղ քո մասնագիտական որակները ավելի ճիշտ կգնահատվեն: Սա էլ մի ձև է խալյավշիկության: Նույնը քաղաքականության մեջ, նույնը ինտերնետում: Մարդկանց մեծամասնությունը ասում է՝ «Տվեք ուտենք»: Ու կապ չունի թե ինչ են ուզում ՝ փող, ֆայլեր, ուշադրություն, լուսանկարներ, հարգանք, բարվոք պայմաններ, փոփոխություններ, հումոր, մտքեր, մարդկային վերաբերմունք, սեր և այլն … Ու ինչքան էլ ուտեն միևնույնն է սոված են մնում:
Սոված են մնում, որովհետև չէն ստեղծում ու չէն տալիս:
Մի քանի զուգահեռ խնդիր կա.
Կարդալ ավելին »»