«Ուբունտու» բաժնի հոդվածները

Լինուքս Ուբունտու և Օրանժի(ZTE) մոդեմը

Ինչ որ մի էշություն էր կատարվում,աշխատելով մի քանի վարկյան, անընդհատ անջատվում էր մոդեմը,  այդպես էլ չհասկացա ինչից էր, բայց լուծումը սա էր, ինչ որ մի տեղ կարդացի, հիմա  էլ չէմ գտնի լինքը

1․ հանել մոդեմը

2․ կոնսոլում անել սենց բան

sudo killall modem-manager

3․ մոդեմը դնել տեղը, սպասել մինջև կմիանա

4․ աշխատում է ։)

Ուբունտու – Ինչպե՞ս որոնել տողը ֆայլերի մեջ։

Դրա համար մի շատ հարմար կոնսոլային հրաման կա։ Եթե չգիտեք կոնսոլը ինչպես կանչել, իմացեք,  մի պարզ ստեղնաշարային հապավում գոյություն ունի։

Ctrl+Shift+T

իսկ հրամանը(ծրագիրը) կոչվում է grep

կոնսոլում գրում եք սենց մի բան

grep -i -n -r 'այն արտահայտությունը որը փնտրում եք'  /ճանապարհ/դեպի/այն/պանակը/որտեղ/պետք/է/որոնել/

պարամետրերն են՝

-i   քեյս ինսենսիթիվ, այսինքն մեծատառը և փոքրատառը համարել նույնական

-n  տպել այն տողի համարը, որտեղ գտնվում է ձեր որոնած արտահայտությունը

-r  փնտրել ռեկուրսիվորեն (չեմ բացատրում, ով գիտի գիտի, իսկ ով ոչ ՝ երևի պետք չի էլ գա)

մանրամասն տեղեկությունների համար դիմել հելփին

grep --help

ԼԻՆՈՒՔՍ(ՈՒԲՈՒՆՏՈՒ) ԸՆԴԴԵՄ ՎԻՆԴՈՈՒՍԻ #2

Installupdatesubuntu

Անվտանգություն

Ասում են, որ Լինուքսի համար վիռուսներ չկան, դե դա մեղմ ասած սուտ է, սակայն Լինուքսը իր բոլոր եղբայրներով հաստատ ավելի անվտանգ է քան Վինդոուսը, ու դրա պատճառները հետևյալն են։

Կարդալ ավելին »»

Google Earth -ը և Ուբունտու Լինուքսը

Google Earth-ը Ուբունտուի վրա ինսթոլ անելուց հետո չզարմանաք, որ տեքստերը ուռոդագույն են, պարզվում է, որ Google Earth-ը ուզում է, որ ձեր համակարգում լինեն տեղակայված MS TrueType  տառատեսակները։ Բա․
Կոնսոլից տեղադրվում է այսպես

sudo apt-get install ttf-mscorefonts-installer