Լայնության մասին խոսելիս անհրաժեշտ է նախ և առաջ խոսել box-ային մոդելի մասին։ Երբ էլեմենտին տալիս ես լայնություն, այն իրականում կարող է ավելի մեծ լինել, քան այն լայնությունը, որը տրվել է․ էլեմենտի սահմանագիծը և ներքին սահմանը կազդեն էլեմենտի չափերի վրա դրանք մեծացնելով։ Նայիր հաջորդող օրինակը, երկու էլեմենտների համար սահմանված է նույն լայնությունը, սակայն արդյունքում դրանք ունեն տարբեր չափեր։
.simple {
width: 500px;
margin: 20px auto;
}
.fancy {
width: 500px;
margin: 20px auto;
padding: 50px;
border-width: 10px;
}
Ես փոքր եմ ․․․
</div>Իսկ ես ավելի մեծ եմ ․․․
</div>
Նախկինում մաթեմատիկան օգնում էր իրավիճակից դուրս գալ։ CSS գրողները միշտ ստեղծում էին ցանկալի չափից ավելի փոքր լայնությամբ էլեմենտներ, ցանկալի և սահմանված չափերի տարբերությունը կազմում էր ներքին տարածության արժեքը և սահմանագծի հաստությունը։
Բարեբախտաբար, մենք այլևս այդպես անելու կարիք չունենք։