<div>
Այ քե՜զ բաաան ․․․ այս պատկերը ավելի մեծ է քան իրեն պարունակող էլեմենտը և այն լողուն է։ Այն դուրս է եկել արտաքին կոնտեյների սահմաններից։
Տարօրինակ է, float
-ներ օգտագործելիս կարող են տհաճ բաներ տեղի ունենալ։
img {
float: right;
}
Այ քե՜զ բաաան ․․․ այս պատկերը ավելի մեծ է քան իրեն պարունակող էլեմենտը և այն լողուն է։ Այն դուրս է եկել արտաքին կոնտեյների սահմաններից։
Սա ուղղելու մի միջոց կա, սակայն այն տգեղ է։ Այն կոչվում է clearfix հաք։
Արի ավելացնենք նոր CSS
.clearfix {
overflow: auto;
}
Տեսնենք ինչ ստացվեց։
Այսպես ավելի լավ է։
Սա աշխատում է ժամանակակից դիտարկիչներում Եթե ցանկանում ես որ այս հաքը աշխատի նաև IE6-ում՝ ավելացրու հետևյալը։
.clearfix {
overflow: auto;
zoom: 1;
}
Էկզոտիկ դիտարկիչները կպահանջեն հատուկ մոտեցում։ clearfixing-ի աշխարհը բավականին սարսափելի է, սակայն այս պարզ լուծումը կաշխատի ներկայիս բոլոր գլխավոր դիտարկիչներում։