Ավելի բարդ էջատումներ կառուցելու նպատակով արի քննարկենք position հատկությունը։ Այն ունի մի փունջ արժեքներ որոնց անունները դժվար է հիշել։ Արի անցնենք դրանցով մեկ առ մեկ։ Կարող էս նաև էջանշել այս էջը։
.static {
position: static;
}
static-ը լռելայն արժեքն է։ position: static; ոճի ազդեցության տակ գտնվող էլեմետնը ոչ մի հատուկ ձևով դիրքավորված չէ։
.relative1 {
position: relative;
}
.relative2 {
position: relative;
top: -20px;
left: 20px;
background-color: white;
width: 500px;
}
Եթե չավելացնես որոշ հավելյալ հատկություններ՝ relative-ը իրեն պահում է static-ի պես։
relative դիրքավորման հետ միաժամանակյա top, right, bottom, և left հատկությունների օգտագործումը էլեմենտը կտեղաշարժվի իր սովորական դիրքից։
Բարև. Այստեղ նայել չի կարելի։
</div>
Ֆիքսված դիրքավորմամբ էլեմենտը հարաբերական է էջի դիտարկվող մասի նկատմամբ։ Սա նշանակում է որ ֆիքսված էլեմենտը կմնա միևնույն դիրքում նույնիսկ եթե scroll անենք էջը։ Ֆիքսված դիրքավորումը կիրառվում է relative, top, right, bottom, և left հատկությունների հետ համատեղ։
Համոզված եմ, որ արդեն նկատել ես այս էջի ներքևի աջ անկյունում գտնվող ֆիքսված էլեմենտը։ Արդեն կարելի է նայել այնտեղ։ Ահա այն CSS-ը, որի պատճառով էլեմենտը այդ դիրքում է գտնվում։
.fixed {
position: fixed;
bottom: 0;
right: 0;
width: 200px;
background-color: white;
}
Մոբայլ դիտարկիչները զարմանալիորեն անկայուն աջակցություն են ցուցաբերում ֆիքսված դիրքավորման նկատմամբ։ Իրավիճակի մասին ավելին իմացիր այստեղ.
absolute-ը դիրքավորման ամենախրթին արժեքն է. absolute-ը իրեն դրսևորում է fixed-ի պես։ Տարբերությունը այն է, absolute-ը հարաբերական է մոտակա դիրքավորված ծնողին, իսկ fixed-ը՝ էջի դիտարկվող մասին։
Եթե բացարձակ դիրքավորմամբ էլեմենտը չունի դիրքավորված ծնող, այն օգտագործում է փաստաթղթի body-ին որպես ծնող։ Հիշենք, որ "դիրքավորված" էլեմենտներ են բոլոր այն էլեմենտները, որոնք ունեն դիրքավորման ցանկացած արժեք բացի static-ից։
Ահա պարզ օրինակ
.relative {
position: relative;
width: 600px;
height: 400px;
}
.absolute {
position: absolute;
top: 120px;
right: 0;
width: 300px;
height: 200px;
}
Այս էլեմենտը հարաբերական դիրքավորում ունի։ Եթե այն ունենար position: static; դիրքավորումը, ներքին բացարձակ դիրքավորված էլեմենտը դուրս կգար և կդիրքավորվեր փաստաթղթի մարմնի նկատմամբ։
Այս էլեմենտը բացարձակ դիրքավորված է, սրա դիրքավորումը հարաբերական է իր ծնողի նկատմամբ։
</div>
Այս նյութը խրթին էր, սակայն հիմնարար է լավ CSS էջատումներ ստեղծելու համար։ Հաջորդ էջում մենք կօգտագործենք position-ը ավելի կիրառական օրինակի մեջ։