Ինֆորմատիկայի դպրոցական դասընթացի համար
Այլ-ա-Գրում
Այսինքն գրառում այլ եղանակով։
Այլագրումը կիրառվում է հետևյալ նպատակներով
Այլագրումը առաջացել է տարածության և ժամանակի մեջ մեր հնարավորությունների սահմանափակության պատճառով
Ինչպես էին այլագրում տարբեր մշակույթներում
Այբուբենի միջոցով այլագրում ենք հնչյունները
Այբուբենի միջոցով այլագրում էին նաև թվերը
Այբուբենը այլագրում են տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար
Այբուբենը այլագրում են նաև հաղորդագրություններ ուղարկելու համար
Այլագրվում է երաժշտությունը
Նույնիսկ ;)
Դուք ի՞նչ կասեք
Ծածկագիրը այլագրի տեսակ է, որը օգտագործվում է տեղեկությունները թաքցնելու համար
կամ ինչ կլիներ եթե մենք ընդամենը 2 մատ ունենաինք։
Մենք օգտագործում ենք հաշվարկման տասական դիրքային համակարգը
Որովհետև օգտվում ենք թվով 10 հատ թվանշաններից
0,1,2,3,4,5,6,7,8,9
Որովհետև կարևոր է, թե թվանշանը թվի գրառման մեջ որ տեղում է գտնվում։
Մենք մեր ձեռքերի վրա ունենք 10 մատ։
Այդ դեպքում մենք չէինք ունենա 9 թվանշանը,
մեզ հասանելի թվանշանները կլինեին
0,1,2,3,4,5,6,7,8
Ինչպես պիտի գրենք 10 թիվը այդ դեպքում
0 տասական = 0 իննական
1 տասական = 1 իննական
2 տասական = 2 իննական
3 տասական = 3 իննական
4 տասական = 4 իննական
5 տասական = 5 իննական
6 տասական = 6 իննական
7 տասական = 7 իննական
8 տասական = 8 իննական
բա հետո՞
Նույն սկզբունքով, ինչպես և 10-ական համակարգում
Երբ ավարտվում են թվանշանները, թվի կարգը ավելացնում ենք մեկով
0 տասական = 0 իննական
1 տասական = 1 իննական
2 տասական = 2 իննական
3 տասական = 3 իննական
4 տասական = 4 իննական
5 տասական = 5 իննական
6 տասական = 6 իննական
7 տասական = 7 իննական
8 տասական = 8 իննական
9 տասական = 10 իննական
10 տասական = 11 իննական
11 տասական = 12 իննական
12 տասական = 13 իննական
13 տասական = 14 իննական
Մի հեռավոր մոլորակում ապրում են արարածներ որոնք ունեն 16 մատ
նրանք ստիպված պիտի օգտվեին նմանատիպ թվանշաններից
0,1,2,3,4,5,6,7,8,9,A,B,C,D,E,F
Համակարգիչը ընդամենը երկու «մատ» ունի
այն օգտագործում է միայն 0 և 1 թվանշանները
այս թվարկման համակարգը կոչվում է ԵՐԿՈՒԱԿԱՆ
Տեսանյութը կարելի է դիտել նաև
այստեղ
1+1=10 ;)
ԿՐՃԱՏ | ԼՐԻՎ | ՀԱՅԵՐԵՆ |
bin | Binary | 2-ական |
oct | Octal | 8-ական |
dec | Decimal | 10-ական |
hex | Hexadecimal | 16-ական |
ավելի շատ ներկայացումներ կարող եք տեսնել այստեղ
Պատրաստեց Ա․Կոլյանը օգտագործելով reveal.js գրադարանը